September 1

Ճանապարհորդություններ

Այսօր ուզում եմ կիսվել մեր կուրսի առաջին ճանապարհորդությունից:Սեպտեմբերի 1-ին, առավոտյան 9:00 շարժվեցինք քոլեջից դեպի Սբ. Հովհաննես Ղալթախչի ուխտատեղի:Ծանոթացանք մեր կուրսեցիների հետ, ձեռք բերեցինք նոր ընկերներ: Ծանոթացանք մեր մաթեմատիկայի, իսպաներենի և ռուսաց լեզվի ուսուցչուհիների հետ,շատ բարի, խելացի, գեղեցիկ…հասավ այն պահը,երբ պիտի երկար փորձությունները հաղթահարելով, հասնեինք բարձունքին ու դա մեզ մոտ շատ լավ ստացվեց: Մեկս մյուսին օգնելով, երազանքներ պահելով բարձրացանք և հասանք բարձունքին, որի վրա կային շատ խաչքարեր ու եկեղեցի..մոմ վառեցինք, աղոթեցինք ու էլի իրար օգնելով հասանք տեղ…Շատ հետաքրքիր ու արկածներով լի օր անցավ, միասին ուրախացանք, նկարվեցինք, քանի որ նկարները միակ հիշողություններն են: