September 3

Ոսկե Ցլիկը ֆիլմի քննարկում

Ողջույն։ Այսօր հեքիաթից բացի մենք քննարկեցինք <Ոսկե Ցլիկ> ֆիլմը։ Իմ կարծիքով այս ֆիլմը դուր էր եկել բոլորին, քանի որ բոլորը մեծ ոգևորությամբ էին լսում ու պատասխանում հարցերին։Հերթով ասում էինք ֆիլմից բառեր, որոնք մեզ դուր էին եկել և նույնիսկ անգիր էինք արել, բոլորով հերթով ասում էինք ու միասին քննարկում։Ինձ շատ դուր էր եկել Նաջարյանի կերպարը, երբ վերջում, տեսնելով, թե իրեն ինչպես դիմավորեցին նա փոշմանեց․․․Ճիշտ է, մինչև չանցնես այն խնդիրների միջով,որոնք քեզ համար ոչինչ չեն նշանակում, չես հասկանա դիմացինին։Օրինակ՝ եթե Նաջարյանը չանցներ գերանի վրայով, երբեք չէր հասկանա,որ շատ դժվար էր անցնել նեղ գերանի վրայով,իսկ անցնելուց հետո, հրամայեց, որ 4 գերան ևս ավելացնեն։Իսկ ընդհանուր շատ հետաքրքիր անցավ ֆիլմի քննարկումը։ Շնորհակալություն։

September 3

Հեքիաթի ժամ

Բարև։ Այսօր ես առաջին անգամ մասնակցեցի հեքիաթի ժամին․․․Ասեմ, որ առաջին տպավորությունս ոչ միայն Վերնատան,այլև քոլեջի մասին շատ հիանալի էր։ Ժամը 13։30-ին բոլորով հավաքվել էինք Վերնատանը և կարդում էինք Հովհաննես Թումանյանի թարգմանած <Աներևույթ թագավորությունը> հեքիաթը։ Բոլորը լուռ լսում էին նրանց, ովքեր կարդում էին։ Հերթով փոխանցելով և քննարկելով, հիանալի միջավայրում, շատ գեղեցիկ լուսավորությամբ,կարդացինք ու վերջացնելուց հետո <ընկանք երազանքների գիրկը>։Մեր շատ սիրելի անգլերենի ուսուցչուհին՝ ընկեր Սարգսյանը,մեզ պատմեց երազների մասին, իսկ մենք պատմեցինք մեր տեսած արտասովոր երազները և սկսեցինք քննարկել և պարզաբանել դրանք։ Իսկ ընկեր Սարգսյանը մեզ խորհուրդ տվեց ամեն օր գրել մեր տեսած երազները ու դա ինձ շաատ հետաքրքրեց, հիմա սպասում եմ , որպեսզի քնեմ, արթնանամ ու գրեմ տեսածս երազը․․․Այսքանը մեր շաատ հետաքրքիր ու հաճելի հեքիաթի քննարկումից։

September 3

Ռուսաց լեզու

Նախագիծ՝ «Ներկայացնում ենք մեր քոլեջը»

Մասնակիցներ՝

Քոլեջի  1-ին կուրսերի ուսանողներ

Նպատակը

Պատրաստել քոլեջի մասին պատմող եռալեզու գովազդային ֆիլմ, որը կներկայացնի քոլեջը՝ իր մասնագիտություններով, արհեստանոց-արվեստանոցներով, լաբորատորիաներով, ծրագրերով։

Ծրագրի իրագործման քայլերը

Ծանոթանալ քոլեջի կառուցվածքին, մասնագիտություններին, արհեստանոց-արվեստանոցներին, լաբորատորիաներին, հարցազրույցներ վարել ուսուցիչների հետ։

Գրել քոլեջի մասին պատմող հայերեն տեքստ-սցենար ֆիլմի համար,

Թարգմանել սցենարը ռուսերեն և անգլերեն

Սովորել տեքստը երեք լեզվով ներկայացնելու համար։

Նկարահանել ֆիլմը։

Հնչյունավորել ֆիլմը երեք լեզվով։

Նախագծի ղեկավարներ՝

Մարիամ Քալանթարյան

Լիլիթ Սարգսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

…………….

Колледж образовательного комплекса “Мхитар Себастаци”
Учащиеся здесь получают начальное и среднее профессиональное образование
По линии среднего профессионального образования в колледже действуют следующие отделения:
o Дошкольное образование
o Делопроизводство с углубленным знанием иностранного языка
o Организация туристических услуг с углубленным знанием иностранного языка
o Библиотечное дело
o Декоративно-прикладное искусство и народные ремесла
o Техническое обслуживание компьютерных сетей
o Фотографическое дело
o Моделирование и конструирование одежды
С сентября нынешнего года откроются также два новых отделения:
o Технология бродильного производства и виноделие
o Компьютерное художественное проектирование
По линии начального профессионального (ремесленного) образования действуют следующие отделения:
o Садово-парковое дело
o Технология швейного производства
o Садоводство
o Садовник
o Поварское дело
С сентября нынешнего года откроются также два новых отделения:
o Виноделие и производство соков
o Гончарное дело
Мы в колледже стремимся создать надлежащую обстановку для профессионального обучения современными студиями-мастерскими-лабораториями.
У нас в основном осуществляется обучение производством. Мы убеждены, что лучшее обучение – обучение выполнением, реальной работой.
Наши образовательные программы организуются согласно учебному расписанию, учебным проектам всего образовательного комплекса, персональными цифровыми инструментами обучения.
Обучение у нас становится также персональным, поскольку имеем возможность выбора курсов дополнительного образования. У нас действуют также открытые клубы развития хобби, открытые творческие сборы, смотры, выставки-концерты- представления, праздники.
В колледже имеются также походные, военно-спортивные лагеря, которыми пользуются также студенты колледжа.

September 3

Մաթեմատիկական գլուխկոտրուկներ

Մաթեմատիկական գլուխկոտրուկներ

1.Երեկ չէ առաջին օրն ես 25 տարեկան էի, իսկ հաջորդ տարի կլինեմ 28 տարեկան: Ե՞րբ է իմ ծննդյան օրը:

Պատ.՝ Հարցադրումը կատարվել  է հունվարի 1-ին,դեկտեմբերի 30-ին,  նա 25 տարեկան էր,  դեկտեմբերի 31 ին նրա ծննդյան օրն էր նա դարձել էր 26, հունվարին կատարվել է հարցադրումը ու այդ տարի նա կդառնա 27, իսկ հաջորդ տարի էլ նա կդառնա 28 տարեկան:

2.Ի՞նչ մաթեմատիկական նշան պետք է տեղադրել 5 և 9 թվերի միջև, որպեսզի ստացված թիվը մեծ լինի 5-ից, բայց փոքր 9-ից:

Պատ.՝ 5- փոքր է 5,9-ից, դա էլ մեծ է 9-ից

3.Գտե՜ք թիվը, եթե
-թիվը բաղկացած է 6 տարբեր թվանշաններից,
-կենտ և զույգ թվերը հաջորդում են միմյանց, ընդ որում 0-ն ևս կիրառվում է և ընդունվում է որպես զույգ թիվ,
-յուրաքանչյուր հաջորդ թիվ նախորդից տարբերվում է ավելի քան 1-ով,
-տվյալ թվի առաջին 2 թվանշաններից բաղկացած թիվը և մեջտեղի 2 թվանշաններից բաղկացած թիվը առանց մնացորդի բաժանվում են տվյալ թվի վերջին  թվանշաններից բաղկացած թվին:

Պատ.՝ Վերջին 2 թվանշանները կարող են լինել՝ 03,05,07,09,14,16,18,29,30 : 03, 07, 09 և 18 թվերը առանց մնացորդի բաժանվողներն են.
03-ի համար՝ 27, 63, 69, 81
07-ի համար՝ 49, 63
09-ի համար՝ 27, 63, 81
18-ի համար՝ 36, 72, 90:
Գոյություն ունեն 5 վեցանիշ թիվ,որոնք համապատասխան են բոլոր պայմաններին…օրինակ՝ 692703, 816903, 496307, 816309 և 903618, իսկ 903618 թվում զույգ և կենտ թվանշանների հաջորդականությունն հակառակ է:

4.Եթե 1 թվանշանն ավելացնենք որևէ հնգանիշ թվի, ապա կստանանք 3 անգամ փոքր թիվ այն թվից, որը կստացվեր, եթե 1 թվանշանը կցվեր տվյալ հնգանիշ թվի վերջից: Գտնել տրված հնգանիշ թիվը:

3(X+100000)=10X+1
3X+300000=10X+1
300000-1=10X-3X
7X=299999
X=42857

5.Աղյուսը կշռում է մեկ կիլոգրամ և այն քաշի կեսը, որն ունի: Որքա՞ն է աղյուսի քաշը:

X=1+X/2
X-X/2=1
2X-X=2
X=2