September 4

Կրթական շքերթ

Այսօր՝Տիար Բլեյանի ծննդյան կապակցության առթիվ, կատարեցինք կրթական շքերթ։ Քոլեջից գնացինք դեպի գեղարվեստական դպրոց , նայեցինք ու հիացանք տարբեր  երեխաների աշխատանքներով,շատ տաղանդավոր կոլաժներով։ Այնտեղ մասնակցեցինք կոլաժների խաղարկությանը։Կտեղադրեմ մի քանի աշխատանքներ,որոնք ինձ շատ դուր են եկել․․․

Դրանից հետո մենք այցելեցինք ոսկերչական բաժին, այնտեղ նույնպես կային հիանալի աշխատանքներ։ Մանկապարտեզների երեխաները այնքան գեղեցիկ էին իրենց գունավոր հագուսներով, որ բոլորի դեմքին ակամա ժպիտ էր հայտնվում։Հետո քայլելով գնացինք Սասնալանջ։ Ուրախ երգերով ու պարերով անցկացրինք մեր օրը։Շնորհակալություն։


Posted September 4, 2020 by manukyantamara in category Կրթական շքերթ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*