September 16

Առաջադրանքներ

Խոտ ուտող-խոտակեր

կյանքի փորձ-կենսափորձ

դյուրությամբ մարսվող-դյուրամարս

նուրբ իրան ունեցող-նրբիրան

հարդով շաղախված-հարդաշաղախ

 

մեղուներ բուծող-մեղվաբույծ

աչքի բժիշկ-ակնաբույժ

սեր տենչացող-սիրատենչ

նրբորեն հյուսված-նրբահյուս

հաց թխող-հացթուխ

 

մարդկանցից խուսափող-մարդախույս

թևերը տարածած-թևատարած

լայն փողերով-լայնափողք

սրտից բխող-սրտաբուխ

սակավ խոսող-սակավախոս

 

կիսալուսին-կես

կապտականաչ-կապույտ

բուսազուրկ-բույս

թխամորթ-թուխ

բազմապիսի-բազում

խճուղի-խիճ

 

Գրել ակ վերջածանցով 6 բառ։

Գնդակ,լճակ,գետակ,մոլորակ,արեգակ,տնակ

September 16

Հոդված

Մարիո Կասասը իսպանացի դերասան է։Ծնվել է 1986թվականի հունիսի 12-ին Լա Կարունյայում։Նա մանկուց երազում էր դառնալ ոստիկան կամ հրշեջ ծառայության աշխատող։Սակայն նա դառնում է դերասան։Նա հանդիպել է դերասանուհի Մարիա Վալվերդեի հետ։Խաղացել է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», «Ես ցանկանում եմ քեզ», «Տապան», «Պակո», «Խումբ 7», «Ուղեղի արտահոսք», «Նեոնային մարմին», «Ամառային անձրև», « Լա Մուլ», «Երկնային դրախտ», «Լոս 33 », «Իսմաել», «Վհուկները` Սուգարամուրդիից» ֆիլմերում։2010 թ. դեկտեմբերի 3-ին նկարահանվում է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», ֆիլմը, այդտեղ Մարիոն խաղում է գլխավոր դերը։ Այս ֆիլմը նրան առավել հայտնի է դարձնում։ ACE մրցանակաբաշխության ժամանակ նա արժանանում է լավագույն դերասանի տիտղոսին։ 2012 թ. լույս է տեսնում «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», ֆիլմի շարունակությունը՝ «Երեք մետր երկնքի մակարդակից վերև.կամ Ես ցանկանում եմ քեզ» ֆիլմը։2011-2013 թթ. Մարիոն նկարահանվել է իսպանական «Տապան» սերիալում։Դերասանը հիմա նկարահանվում է հիմնականում իսպանական ֆիլմերում:Աշխարհը Կասասի անունը լսում է 2010 թ. նկարահանված «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» ֆիլմի շնորհիվ: Մարիոն դառնում է աշխարհի բոլոր երիտասարդ աղջիկների երազանքը:

Նա խոստովանել է, որ իր մարմնի վրա կա վեց դաջվածք. աջ բիցեպսին գրված է հոր անունը, աջ թիակին՝ մորը: Աջ ազդրին արված դաջվածքը Մարիոն նվիրել է քրոջը: Ձախ բիցեպսին,նրա եղբոր՝ Քրիստիանի, իսկ ձախ ոտքին՝ մյուս եղբոր՝ Օսկարի անունը:

Clara Lago, Mario Casas y Maria Valverde

Марио Касас и Мария Вальверде