September 22

ԽՍՀՄ փլուզման և անկախ Հայաստանում ապրելու անցման մասին հարցազրույց

Ես այսօր գնացի տատիկ-պապիկներիս տուն։Նրանց տվեցի թուղթ ու գրիչ։Իսկ հետո բարձրաձայնեցի հարցը․

-ԽՍՀՄ փլուզման և անկախ Հայաստանում ապրելու անցումից հետո ձեր կարծիքը և տարբերությունները այդ երկու ժամանակների վերաբերյալ։

Նրանք սկսեցին գրել։Վերջացնելուց հետո հավաքեցի թղթերը,շնորհակալություն հայտնեցի և գնացի մյուս տատիկիս ու պապիկիս տուն,նույն հարցը տվեցի նրանց և գնացի տուն։Այսպես ասած “հարցաքննեցի” տատիկներիս ու պապիկներիս։Իսկ երեկոյան կարդացի նրանց գրած կարծիքները իմ հարցի շուրջ։

Նախ ասեմ,որ նրանք համարյա թե միանման են պատասխանել հարցին։

Եթե անկեղծ չեմ հիշում ով որն էր գրել,ես ուղղակի կարող եմ իմ կարդացած չորս կարծիքները գրել միասին։

****

Այն ժամանակ ամեն ինչ լավ էր,խաղաղ։Ժողովուրդը միամիտ էր,ոչ մի կռիվ չկար,ոչ մի նախանձություն չկար,բոլորը հավասար էին։Մարդիկ աշխատում էին սիրով,ու բացի դա գնահատվում էին, ովքեր որ լավ էին աշխատում,նրանց ուղարկում էին հանգստանալու։Աշխատավարձը բարձր էր,ամեն ինչ՝ էժան։Իսկ  երբ ստեղծվեց կառավարությունը, նրանք սկսեցին կողոպտել ժողովրդին, մարդիկ էլի աշխատում են,սակայն չեն գնահատվում և չեն ստանում բավարար գումար։Այսքանը։Շնորհակալություն չանտեսելու և ընթերցելու համար։

September 22

Ինչպե՞ս կորոնավիրուսը փոխեց Հայաստանը-Նախագիծ

Ի՞նչ ազդեցություն ունեցավ կորոնավիրուսը Հայաստանի տնտեսության վրա։

Իմ կարծիքով կորոնավիրուսը մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն Հայաստանի այլև մնացած բոլոր երկրների վրա,որտեղ վիրուսը տարածված էր։Նախ բոլոր երկրներն ապրեցին տնտեսական “ճգնաժամ”։Կորոնավիրուսը շատ մեծ ազդեցություն ունեցավ ՀՆԱ-ի վրա։Տնտեսական ճգնաժամը որոշ չափով բերեց ՀՆԱ-ի աճի կտրուկ անկման և նույնիսկ նվազման, գնաճի և այլ տնտեսական ցուցանիշների բացասական փոփոխությունների։Կարանտինի ժամանակ տանը մնալով մենք օգնեցինք բնությանը “շնչել”։Նաև ասում են,որ օզոնային շերտը վերականգնվեց որոշ չափով։Կորոնավիրուսը տարածվում էր շատ արագ,քանի որ մարդիկ չէին հետևում կանոններին,չէին կրում դիմակներ,հիգենիային նույնպես ուշադրություն չէին դարձնում։Իսկ դրանք ամենամեծ հավանականություններն էին արագ վարակվելու։Երևի թե այսքանն էին իմ պատկերացումները կորոնավիրուսի,դրա տարածման և ազդեցության մասին։