September 23

Իմ մասին💛

Բարև Ձեզ։ Ես Թամարա Մանուկյանն եմ։ Ծնվել եմ 11.11.2004թ․:💛Սիրում եմ նկարել, հաճախել եմ նկարչական խմբակ։ Սիրում եմ կարդալ գրքեր, ամենասիրելի գիրքը Ջոն Բոյնի “Զոլավոր Գիշերազգեստով տղան”։ Սիրում եմ նայել անիմեներ, մուլտեր։ Մասնակցել եմ տարբեր միջոցառումների, որպես՝ ասմունքող, ունեմ պատվոգրեր։ Այս տարի հաճախելու եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր, տուրիզմի բաժին։

 

Սիրում եմ դեղինը💛 Շատ եմ սիրում անձնական օրագրեր պահել։💛 Չեմ գրում ամբողջ կյանքս, ուղղակի պահեր, որոնք շատ հիշվող են, կամ էլ ազատ ժամանակ ուղղակի նկարում եմ։

Նաև ֆիլմեր եմ դիտում, բայց եթե անկեղծ, գրքերը վեր եմ դասում ֆիլմերից։ Երազկոտ եմ, սիրում եմ շատ քնել։

Ու քանի որ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի քոլեջի ուսանող եմ արդեն, առաջին տպավորություննեը  ուղղակի հիանալի են։ Ինձ շատ դուր է գալիս  հաճախ  ճամփորդելու նախագծերը։ Առաջին օրվանից մտերմացել եմ Էլենի հետ։ Հուսով եմ իմ ուսանողական տարիները այստեղ լավ կանցնեն։ Երևի թե այսքանը իմ մասին։ Շնորհակալություն՝ չանտեսելու և ընթերցելու համար։💛


Posted September 23, 2020 by manukyantamara in category Գրականություն, Իմ մասին

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*