September 24

~Դեպի Գյումրի~

24.09.2020
Այսօր մենք գնացինք Գյումրի։ Առավոտյան հավաքվեցինք քոլեջի դիմաց և 9։00 շարժվեցինք💛 Ճանապարհին նկարվեցինք, զրուցեցինք։ Միայն մեր՝ 1/1 կուրսն էր և մեր սիրելի ուսուցչուհիներ՝ ընկեր Մարիամը և ընկեր Էլյան💛։Գյումրիում մեզ միացավ նաև ընկեր Վալոդիան։Մենք հասանք տեղ💛։Առաջինը գնացինք Յոթվերք եկեղեցի, մոմ վառեցինք, աղոթեցինք և շարժվեցինք դեպի հրապարակ։Պտտվեցինք, տեսանք ու հիացանք😍💛ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, որ բոլորս ապշել էինք։Տեսանք “Բայլուս”֊ի շենքը💛։Պտտվեցինք Գյումրիի փողոցներով~նույնիսկ տպավորությունները նկարագրել չեմ կարող💛Տեսանք Շիրազի և Իսահակյանի տուն֊թանգարանը։Քայլեցինք Վարպետաց փողոցով~Նաև տեսանք Ֆրունզիկի հուշատուն֊թանգարանը💛Փողոցներն այնքան գեղեցիկ էին ու տպավորիչ, ուղղակի հիանալ կարելի էր։ Շենքերից ամեն մեկն ուներ իր գեղեցկությունը։Տեսանք արրական և օրիօրդաց դպրոցները, “եռանկյունի” ֆիլմի նկարահանման պատժգամբը։💛
***
֊Գյումրիի բառբառն էնքան քաղցր է, օր մեղուները նեկտար կհավաքեն մեղր սարքելու համար։

Այս տողերը գրված էր մի հին շենքի վրա💛

Շարունակեցինք շրջել փողոցներով։💛Տեսանք Պոլոզ Մուկուչ գարեջրատունը։
Առաջացանք դեպի թատրոնը։ Այնտեղ խաղացել էր Ֆրունզիկ Մկրտչյանը։ Տեսանք նաև այն պատժգամբը, որտեղից նկարահանվել էր “Մեր Մանկության տանգոն” ֆիլմից հատվածներ։ Որից հայտնի խոսքերը գիտեն բոլորը։
֊Վառեմ մարեմ, վառեմ մարեմ…
Նկարվեցինք, հիացանք։
Շարունակեցինք մեր քայլելը💛

Մեր սիրելի ուսուցչուհիները՝

Մեր կուրսը`💛`

Տեսանք այն հատվածը, որտեղ “Մեր մանկության տանգոն” ֆիլմի մեջ գլխավոր դերասանուհին`Սիրանուշը, իր երեխաների հետ անցնում է Վառթուշի տան մոտով և ասում 3, 4 ու ծիծաղում։ Մենք բոլորով դա կրկնեցինք և շատ հետաքրքիր բան ստացվեց։ 💛😍Ամեն ինչ ինձ շատ դուր է եկել։ Եթե հնարավորություն լիներ մեծ սիրով կմնայի այստեղ։💛Հետո գնացինք այգի, որտեղ կային Իսահակյանի, Պուշկինի և Տերյանի արձանները։Իսկ հետո գնացինք Սև ամրոց։ Բարձրացանք, ուսումնասիրեցինք, նկարվեցինք, երգեցինք ու պարեցինք և վերադարձանք մեր մեքենայի մոտ։Այցելեցինք Մարմաշենի վանք💛նկարվեցինք, ուսումնասիրեցինք, պտտվեցինք վանքի շուրջը, մտանք 11֊րդ դարի եկեղեցի և գնացինք տուն։💛Շատ հետաքրքիր ճանապարհորդություն էր։Շնորհակալություն։

September 24

My day

I usually wake up at 6:00 in the morning. I wake up, make my bed, wash, get dressed, have breakfast, and leave the house at 7:30. I go to college ․ We talk there, hold interesting lessons and return home at 4:00. I change, eat and go to my classes. When I graduate, I either read a book, draw in my diary, or watch cartoons. And in the evening 22:00 I am going to sleep. Thank you so much for not ignoring և reading.

September 24

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:
Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-
-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…
September 24

Կղզի մուլտֆիլմ

«Կղզի»  մուլտֆիլմը մի յուրօրինակ պատմություն է մի մարդու մասին, ով բախվել է աշխարհի անտարբերությանը, ագահությանը,հոգևոր արժեքների պակասին, այն նաև ինքնատիպ բողոք է  ընդդեմ կուսական բնության ոչնչացման, որի արդյուքնում ի հայտ են եկել բնապահպանական խնդիրները: Մուլտֆիլմը մեծ էկրան է բարձրացել 1973թվականին, սակայն այն շատ արդիական է հատկապես մեր օրերում:

Ահա հղումը՝

Կղզի

 

Այստեղ կային շատ բնապահպանական խնդիրներ, որոնցին են՝ աղբահանության, մեքենաների, նավերի ծխերը,նավթի խնդիրները։ Իմ կարծիքով նաև մարդկանց վերաբերմունքն էր նկարագրված։ Իսկ ընդհանուր մուլտը շատ հետաքրքիր էր և նաև ուսուցողական։Աղբահանության խնդիրը լուծելու համար պետք է մարդկանց դաստիարակել, սակայն դա ոչ ոք չի կարող անել։ Մարդկանց ինչքան էլ ասես, միևնույնն է, կոպիտ ասած՝աղբը նետելու են աղբամանի կողքին։ Մեքենաների և գործարանների ծուխը նույնպես անհնար է վերացնել, եթե մեքենաները վերացնեն մարդիկ չեն կարող գնալ ինչ որ տեղեր, ճանապարհորդելու, կամ չգիտեմ։ Իսկ մնացած հարցերով կարող եք դիմել  բնապահպանության նախարարին։