September 24

Կղզի մուլտֆիլմ

«Կղզի»  մուլտֆիլմը մի յուրօրինակ պատմություն է մի մարդու մասին, ով բախվել է աշխարհի անտարբերությանը, ագահությանը,հոգևոր արժեքների պակասին, այն նաև ինքնատիպ բողոք է  ընդդեմ կուսական բնության ոչնչացման, որի արդյուքնում ի հայտ են եկել բնապահպանական խնդիրները: Մուլտֆիլմը մեծ էկրան է բարձրացել 1973թվականին, սակայն այն շատ արդիական է հատկապես մեր օրերում:

Ահա հղումը՝

Կղզի

 

Այստեղ կային շատ բնապահպանական խնդիրներ, որոնցին են՝ աղբահանության, մեքենաների, նավերի ծխերը,նավթի խնդիրները։ Իմ կարծիքով նաև մարդկանց վերաբերմունքն էր նկարագրված։ Իսկ ընդհանուր մուլտը շատ հետաքրքիր էր և նաև ուսուցողական։Աղբահանության խնդիրը լուծելու համար պետք է մարդկանց դաստիարակել, սակայն դա ոչ ոք չի կարող անել։ Մարդկանց ինչքան էլ ասես, միևնույնն է, կոպիտ ասած՝աղբը նետելու են աղբամանի կողքին։ Մեքենաների և գործարանների ծուխը նույնպես անհնար է վերացնել, եթե մեքենաները վերացնեն մարդիկ չեն կարող գնալ ինչ որ տեղեր, ճանապարհորդելու, կամ չգիտեմ։ Իսկ մնացած հարցերով կարող եք դիմել  բնապահպանության նախարարին։


Posted September 24, 2020 by manukyantamara in category Էկոլոգիա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*