September 25

Կենսաբանական համակարգերը որպես ուսումնասիրման առարկա

Կենսաբանությունը որպես գիտություն, կենդանի համակարգեր
Երկրագնդի անբաժան մասերից է կյանքը: Կյանքը` որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով` բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն: Այդ հատկանիշները մարմնավորվում են և դրսևորվում` արդյունքում սկզբնավորելով կենդանի օրգանիզմները:
Կենդանի օրգանիզմները` բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ: Կյանքը բազմաբնույթ է և բարդ կազմավորված, իսկ կենդանի օրգանիզմները` միլիոնավոր և բազմազան: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է գիտության հատուկ ճյուղ, որը կուսումնասիրի կյանքը` իր բոլոր դրսևորումներով:
Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:
նկար.jpg
 
Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից: Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափակ:
19-րդ դարում կենսաբանությունը վերջնականորեն ամբողջանում է որպես բնական գիտաճյուղ և իր տեսադաշտում ընգրկում է կյանքի կազմավորման առանձնահատկությունները՝ միաբջիջ օրգանիզմներից մինչև մարդ:
Կենսաբանության զարգացումը հարստացրեց գիտելիքները մարդու, նրա կառուցվածքի և առողջության մասին: Այդ իսկ պատճառով կենսաբանության զարգացմանը միշտ հաջորդել է բժշկության վերելքը և մարդու առողջության պահպանման և հիվանդությունների հաղթահարման միջոցների կատարելագործումը:
Անկենդան տարրերը և կենդանի օրգանիզմները միմյանց հետ փոխկապակցված են և երկրագնդի մակերևույթին կազմում են կենդանի թաղանթ, որը կոչվում է կենսոլորտ: Կենդանի օրգանիզմներին գոյության համար անհրաժեշտ է արեգակնային էներգիա, թթվածին, ջուր, ածխաթթու գազ, հանքային տարրեր և այլն: Այդ պայմաններն առկա են երկրագնդի երեք կառուցվածքային շերտերում. մթնոլորտում, քարոլորտում և ջրոլորտում և հատկապես դրանց շփման սահմանագծում:
 
31e5b6a897a5c528da792211319aeebd.png
Կյանքն ունի կազմավորվածության մակարդակներ:
Կենսական հատկանիշները, մարմնավորվելով անկենդան նյութի մեջ, պայմանավորել են նրա ուղղորդված, կազմակերպված և անընդհատ զարգացումը պարզից դեպի ավելի բարդ համակարգեր:
Կենդանի օրգանիզմների կազմավորման մակարդակներն են`
1մոլեկուլային → 2բջջային → 3հյուսվածքային → 4օրգանային → 5օրգանիզմային → 6տեսակային → 7պոպուլյացիոն → 8կենսացենոզային → 9կենսոլորտային
ve8.png
1. Կյանքի կազմավորման մոլեկուլային մակարդակ (նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր): Երկրագնդի վրա որոշակի պահից սկսած մի շարք անկենդան մոլեկուլներ ձեռք բերեցին ինքնաբերաբար վերարտադրվելու հատկություն: Դրանց վերարտադրությունը կատարվում էր արտաքին միջավայրի հետ տարբեր ատոմների փոխանակությամբ: Այսպիսով կյանքը ձևավորվեց որպես բազմացող և նյութափոխանակություն կատարող բաց համակարգ:
2. Կյանքի կազմավորման բջջային մակարդակ (կորիզավորներ, նախակորիզավորներ, թարթիչավորներ, մտրակավորներ): Ինքնավերարտադրությունը կատարյալ և համակարգված դարձավ բջջի կազմավորմամբ: Բջիջը հանդիսանում է քիմիական խոշոր մոլեկուլների հատուկ կազմավորված ամբողջություն, որին բնորոշ են կենսական բոլոր հատկանիշները:
3. Կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակ (նյարդային, մկանային, գոյացնող, փոխադրող): Ինչպես արդեն գիտենք, կենսական հիմնական հատկանիշները հանդիսանում են բջջի, օրգանի կամ օրգանիզմի գործառույթներ: Որոշ գործառույթների (սննդառություն, շնչառություն, արտազատություն) լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կազմության բարդացում և մասնագիտացում: Արդյունքում առանձնացված կյանք վարող բջիջները խմբավորվում են գաղութների մեջ, ապա ձևավորում հյուսվածքներ:
Կենդանիների օրգանիզմներում հանդիպում է չորս հիմնական հյուսվածք` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
4. Կյանքի կազմավորման օրգանային մակարդակ (տերև, արմատ, սիրտ, երիկամ): Կենդանի նյութի հատկանիշների հետագա դրսևորումը ընթացել է կառուցվածքի բարդացման և բջիջների ու հյուսվածքների միջև աշխատանքի բաժանման ճանապարհով: Որոշակի նպատակի ծառայող հյուսվածքների ամբողջությունից ձևավորվել են օրգաններ:
Օրգաններն ունեն հստակ կառուցվածք և տեղաբաշխում` պայմանավորված իրենց կատարած աշխատանքի բնույթով: Սրտի կառուցվածքը ամբողջովին համապատասխանում է պոմպի աշխատանք կատարելուն, ոսկրերը իրենց կառուցվածքով հիասքանչ լծակներ են, նյարդերը կատարյալ հաղորդիչներ և այլն:
5. Կյանքի կազմավորման օրգանիզմային մակարդակ: Մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանի կենդանիներից շունը կամ կատուն, անապատի ուղտը, սավանաների զեբրը, անտառային գայլը և այլն, ներկայանում է որպես առանձին կենսագործող օրգանիզմ: Բնության մեջ ինքնուրույն և ամբողջական կենսագործող օրգանիզմը կոչվում է առանձնյակ:
Օրգանիզմը կենդանի նյութի կազմավորման ամենաբարձր անհատական մակարդակն է: Օրգանիզմը ի վիճակի է լիարժեքորեն կենսագործել շրջակա բնության փոփոխվող պայմաններում և փոխազդել այլ օրգանիզմների հետ:
նկար.png
6. Կյանքի կազմավորման տեսակային մակարդակ (մարդ բանական, ճարպիկ մողես, հողաթափիկ ինֆուզորիա, աղեխորշավոր հիդրա):Բազմազան կենդանիներից յուրաքանչյուրը ներկայացնում է որոշակի տեսակ` եղևնի, մեղու, սալորենի, չղջիկ և այլն: Տեսակը ոչ թե եզակի կենդանի ամբողջություն է, այլ այն հատկանիշների հատկությունների և կյանքի կազմավորման տվյալ մակարդակին բնորոշ առանձնահատկությունների ամբողջությունը:
Հատկանիշների այդ ամբոջությունը փոխանցվում է սերնդեսերունդ և ձևավորում որոշակի օրգանիզմ: Այդ պատճառով խնձորենու սերմից աճում է միայն խնձորենի, ծիրանենուց` ծիրանենի, առյուծը միայն առյուծ է ծնում, բորենին` բորենի:
Կառուցվածքով և կենսակերպով նման առանձնյակները, որոնք ունեն բնակության տարածք և ընդունակ են սերնդագործել, ձևավորում են տեսակ:
7. Կյանքի կազմավորման պոպուլյացիոն մակարդակ (պարս, վտառ, երամակ, ոհմակ): Ցանկացած կենդանի օրգանիզմ հիմնականում ընդունակ չէ գոյատևել մեկուսացված իր տեսակին պատկանող այլ առանձնյակներից: Օրգանիզմները գոյատևում են հիմնականում խմբերով, որտեղ գործում են բազմապիսի փոխհարաբերություններ, որոնք զբաղեցնում են տարբեր տարածություններ և միմյանցից գտնվում են զանազան հեռավորությունների վրա:
Ձիերի երամակը, մեղուների պարսը, գայլերի ոհմակը, ոչխարների հոտը, մարդկային քաղաքներն ու գյուղերը պոպուլյացիաների օրինակներ են:
8. Կյանքի կազմավորման կենսացենոզային մակարդակ (անտառ, ճահիճ, մարգագետին, անապատ): Տարբեր տեսակներ և դրանց առանձնյակներ չեն կարող գոյատևել առանց մեկը մյուսի, ինչպես փոշոտող միջատն ու բույսերն իրենց ծաղիկներով: Փտող բնափայտն ու քայքայող մանրէները, լեշակեր շնագայլերն ու գիշատիչները:
Կյանքի կազմավորման տվյալ մակարդակում են կառուցվածքի և գործառույթների փոխարեն բարդանում են օրգանիզմների և շրջապատի միջև եղած հարաբերությունները: Արդյունքում տարատեսակ օրգանիզմներ և անկենդան բնության որոշակի պայմաններ միավորվում են համակարգերի մեջ: Դրանցից են անտառը, անապատը, մարգագետինը, ճահիճը: Թվարկվածները հանդիսանում են կենսացենոզներ:
9. Կյանքի կազմավորման կենսոլորտային մակարդակ (կենդանի բնություն): Երկրագնդի վրա բոլոր կենսացենոզների ամբողջությունը ձևավորում է կենսոլորտ: Այդպիսով, կենսոլորտը երկրագնդում առկա բոլոր կենդանի օրգանիզմների և դրանց միմյանց ու շրջակա միջավայրի հետ ունեցած փոխհարաբերությունների ամբողջությունն է:
September 25

Կոմիտաս

Komitas 1902.jpg

Կոմիտաս (Սողոմոն Գեւորգի Սողոմոնեան, հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»:

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:

1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին:

Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին: 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կոստանդուպոլսում՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի: Կոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներում, իսկ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»:

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում էհոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես: Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը: Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը:

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։

2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը, որի կառուցման որոշումը կայացվել էր 2013 թվականի մայիսի 30-ին ՝ ՀՀ նախագահի առաջարկի հիման վրա։ Նույն տարվա հունիսի վերջին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի շնորհիվ իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը.լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նույն թվականի հուլիսին։Կոմիտասի դերը մեծ է հայ ժողովրդի կյանքում: Նա հայ երգի Մեսրոպ Մաշտցն է,քանի որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց տառերը,իսկ Կոմիտասը ստեղծել է հայոց երգերը: Նա նոր շունչ է տվել երգերին:

September 25

Առցանց հանրաքվե

Միացեք առցանց «հանրաքվեին»

Կրթահամալիրի բարեկամները, համայնքի՝ օտար լեզուներով խոսող անդամները կարող են լրացնել անգլերեն հարցաթերթիկը։

Այսօր ես և մեր քոլեջի 2/3 կուրսի ուսանողուհի՝ Անահիտ Ուրիխանյանը տարածեցինք և մի երկու հոգի լրացրել են՝

1․Լիանա Փոլադյան

2․Քամալյան Լիլիա

Իսկ ես առանձին հարցաթերթիկը տարածել եմ ընկերուհիներիս մեջ։

3․Անի Հայրապետյան

4․Էլեն Սարիբեկյան

5․Անահիտ Խաչատրյան

6․Ռուզաննա Նիկողոսյան

Նաև ընտանիքիս անդամներն են լրացրել՝

7․Արմինե Մելքոնյան-մայրիկս

8․Գայանե Մանուկյան-քույրս

9․Արմեն Մանուկյան-եղբայրս

10․Թամար Մանուկյան-տատիկս

11․Հայաստան Ղազարյան-հորաքույրս

 

,

 

 

September 25

Հայրենիքին նվիրված բանաստեղծությունների վերլուծություն

 

 

Սեպտեմբերի առաջին օրերից, երբ մենք դասի եկանք, սովորեցինք Չարենցի, Իսահակյանի ևՍահյանի բանաստեղծությունները։ Դրանցից ամեն մեկն ուներ իր նշանակությունը, իր իմաստն ուիր բացատրությունը։ Իմ կարծիքով երեք բանաստեղծություններն էլ շատ լավն էին։

Եղիշե Չարենց- Հայրենիքում

Բանաստեղծն արտահայտում է
հայրենիքի նկատմամբ ցավի և թախծի, չիրականացած հույսերի ու կարոտի զգացողությունները։Չարենցյան բառապաշարը, գեղարվեստական պատկերային համակարգն ու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ավելի են գրավում ինձ։

Ավետիք Իսահակյան- Է՛յ, ջան հայրենիք

Նա նկարագրում ու տառապում է իր ժողովրդի ցավը։ Իսահակյանի ամեն բանաստեղծության մեջ կա հայրենիքի անցյալն ու տառապանքները։ Նրա ստեղծագործական կապը հայ բանարվեստի, աշուղական և գուսանական պոեզիայի հետ ունի խորը արմատներ, որոնք երկարում են մինչև գրողի մանկությունը։

Համո Սահյան- Հայաստան ասելիս

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նրա բանաստեղծություններում անձինք են համարվում անձրևը, ծառը, կայծակը, գետը, լիճը և այլն։

September 25

Գործնական աշխատանք N2

4 խումբ

Միջազգային և առանձին պետությունների մակարդակով գենոֆոբդի պահպանմանը նպաստելու նպատակով կազմում են <<Կարմիր գրքեր>>, որոնք բազմակողմանի տեղեկություններ են պարունակում հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող բուսատեսակների մասին:

Բնապահպանական միջոցառումների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը: Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը: Թունաքիմիկատները օգտագործելով մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝ մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր բուսատեսակները, նպաստում է անցանկալի բուսատեսակների տարածմանը: Օրինակ ՀՀ-ում արոտավայրերի 10հա-ն միջին հաշվով կարող է կերակրել 6-7 գլուխ խոշոր անասուն:

Բնական կերային արոտավայրերի պահպանման ու ռացիոնալ օգտագործման գլխավոր միջոցը արոտային անասնապահության գիտական կազմակերպումն է: Դա նախատեսում է միջոցառումների մի ամբողջ համալիր: Նախապես հաշվվում է արոտվայրերի արդյունավետության մակարդակը և ըստ այդմ էլ որոշվում արածող կենդանիների թույլատրեկրի գլխաքանակը: Լավ արդյունք է տալիս արտոաշրջանառությունը: Ընդարձակ արոտավայրերը բաժանումեն տեղամասերի, որոնք հերթափոխով արածեցվում են: Մի տեղամասի արածեցման օրերին, մյուս տեղամասում բուսածածկը հասցնում է վերականգնվել՝ խտանալ ու փարթամանալ:

Աշխարհի մի շարք զարգացած երկրներում կատարվում է բնական կերային հանդակների մակերեսային կամ արմատական բարելավում՝ հարստացվում քիմիական պարարտանյութերով, ոչնչացնում են  մոլախոտերն ու վնասատու բույսերը, միջատներին, մաքրում քարերը, չորացնում ճահիճները, կատարում արհեստական ոռոգում, լրացուցիչ ցանք և այլ միջոցառումներ: Այդ ամենի շնորհիվ բնական կերհանդակները կուլտուրացվում են: