October 1

О себе💛

Привет. Меня зовут Тамара. Мне пятнадцать. Свободное время я люблю читать книги, рисовать, люблю писать в блокнотах, смотреть фильмы, петь и танцевать. Моя любимая книга – Мальчик в полосатой пижаме. А любимый фильм – Алита. Я люблю читать факты обо всем. Все, спасибо за прочтение․

October 1

Կոմիտասի նամակները

Կոմիտասի ժառանգության կարևոր մասն են կազմում նրա նամակները։ Դրանք մեծ երաժշտի կյանքի ու բազմածավալ գործունեության, խոհերի, ժամանակի, մշակութային-հասարակական կյանքի խոսուն վկաներն են։ Կոմիտասը նամակագրական կապի մեջ է եղել հայ մտավորականության և հոգևորականության շատ ներկայացուցիչների հետ, կիսել իր մտորումները՝ մերթ ներկայանալով որպես հոռետես և անաչառ քննադատ, մերթ՝ լավատես։ Նամակներն հնարավորություն են ընձեռում «շփվել» և ավելի լավ ճանաչել հանճարեղ արվեստագետին՝ բացառիկ գրավչությամբ, համեստությամբ, խորաթափանց մտքով և ինքնատիպ սրամտությամբ օժտված Կոմիտասին։
Կոմիտասի հարյուրավոր նամակներից ներկայացնում եմ միայն մի քանիսը՝ որոշակի կրճատումներով։

Մարգարիտ Բաբայանին 1906, 8 դեկտեմբեր, Փարիզ

Սիրելի՛ օրիորդ Մարգարիտ,
Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայց և այնպէս, մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում:
Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց և այնպէս պղտորելուց յետոյ: Գէթ մի այնպիսի չար բան արած լինէի, որ անպատուաբեր լինէր իմ կոչման, սիրտս չէր ցաւի, կասէի՝ «հնձիր ցանածդ»: Բայց չարի բերանը չոփ է լցրած: Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիւ, հաւատարիմ նուագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով, նա՛ անգամ ինձ հասկանում է, եւ ես իմ սիրտը բաց եմ անում նորա առաջ, նա ինձ կարեկցում է, որպէս ինքս կցանկանայի, նա ինձ հասկանում է, որպէս ես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է՝ իմ սրտից բխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, և ես էլի մխիթարում եմ ինձ և ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բան՝ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, և հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը և հանգստութիւնը և զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնութիւններից: Ցաւն անցաւ, սպին մնաց:
Աստուած իրանց բարին տայ:
Վաղը կգամ և տետրակներն էլ հետս կբերեմ:
Շատ ու շատ բարև բոլորիդ:
Ձեր անձնուէր

Կոմիտաս

Յ.Գ. Ներսս կկարդաք ներսի թղթերի մէջ, իսկ դուրսս՝ դըրսի:
Բոլոլին նոլից բալեւ եմ գլում, սատ ապլիք, ուլախ լինեք, չալը չոլում չոլանայ, իսկ սատանան կուլանայ: Ամէն

Սպիրիդոն Մելիքյանին 1913, 9 հունիս, Կ.Պոլիս

Սիրելի Սպիրիդոն ջան,
Այս շաբաթ օր ճանապարհ եմ ելնելու դէպի Կովկաս և Թիֆլիզ: Բաթումէն կգրեմ կամ կհեռագրեմ քեզ գալու օրս, ու մի լաւ կուշտ ու կուռ կխօսենք իրար հետ:
Շատ ուրախ եմ, որ վերջապէս ամուսնացել ես և մինչև իսկ ժառանգդ պատրաստել արքայական գահիդ համար, ես էլ ասում եմ, թէ էս ի՞նչ Soprano է, որ լսում եմ հեռաւոր ամպերի մէջէն և Թիֆլիզի հորիզոնէն, դու մի ասա մեր Թստեբանն է եղել՝ հափշո՜ւն է եղել: Մի գամ, տես քեզ որքա՜ն եմ ծեծելու՝ խորտուխաշիլ եմ անելու, որ մէկ էլ չհիւանդանաս. ժամանակ ես գտել, հը՞: Լրագրերի մէջ կարդացել էի հիմնած երեժըշտական միութեանդ մասին և իսկոյն գուշակեցի, որ դուն ես շարժել քաղաքիդ երաժշտական ճահիճները, և աւելի ուրախացայ, որ ապագան ապահովելու համար հրաժարուել ես նախագահութենէն, զի գորտերը պիտի գրգռէին քու դէմ, ապրիս, պաչիկս, Թստեբան ջան:
Բանիւ բերանոյ կխօսենք իրար հետ, սպասում եմ նախարարի թոյլտւութեան Պետերբուրգէն, առանց որի կարող չեն հոգևորականները Կովկաս անցնել, արգելք չեն յարուցանի, զի դեսպանի հետ աղբէր ենք եղել:
Շատ ու շատ բարևներս և օրհնութիւններս Սաթիկիդ (ո՛չ Արազեանի), որ քեզ համար լաւ ու անձնուէր ընկեր է հանդիսացել, և քեզ ու պզտիկիդ՝ ջերմ համբոյրներով. գալու եմ և նոր պսակելու եմ, էն թաւուր չէ, չե՛մ ընդունում:

Քոյդ Կոմիտաս

October 1

Արեգակնային ճառագայթում

Արեգակնային հաստատունը միավոր մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան է։ Արեգակնային հաստատունը Արեգակից մեկ աստղագիտական միավոր հեռավորության վրա (այսինքն՝ Երկրի վրա կամ Երկրին մոտ) մոտավորապես 1368 վտ/մ2 է: Այս էներգիան մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում, ինչի արդյունքում մակերևույթ ավելի քիչ էներգիա է հասնում (մոտավորապես 1000 վտ/մ2): Երկրի մթնոլորտի վերին շերտում արեգակնային ճառագայթումը կազմված է՝ 50% ինֆրակարմիր լույսից, 40% տեսանելի լույսից և 10% ուլտրամանուշակագույն լույսից: Մթնոլորտը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման 70%-ը՝ հատկապես կարճալիք մասը: Ուլտրամանուշակագույն ճառագայթները իոնացնում են Երկրի մթնոլորտի վերին շերտը՝ ստեղծելով իոնոլորտ:

October 1

Նախագիծ -խաղ՝ Կիոտոյի արձանագրություն

 

Նախագիծ -խաղ՝ Կիոտոյի արձանագրության ուսումնասիրություն խաղի միջոցով

Նպատակը՝

  • ուսանողները ստանում են գիտելիքներ Կիոտոյի արձանագրության վերաբերյալ
  • ուսումնասիրում են արձանագրությունները ստորագրող երկրների դիրքորոշումները
  • սովորում են պաշտպանել սեփական տեսակետը

Ընթացքը՝

  • խումբը ուսումնասիրում է Կիոտոյի արձանագրության բովանդակությունը
  • քննարկվում են գլխավոր կետերը
  • խումբը բաժանվում է 2 մասի՝

1 խումբ զարգացած տնտեսություն ունեցող երկրների խումբ,

2 խումբ անցումային տնտեսություն ունեցող երկրների խումբ

  • յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խոսնակին
  • խմբի նպատակն է պաշտպանել իր դիրքորոշումը Կիոտոյի արձանագրությունների ստորագրման և վավերացման վերաբերյալ՝ վավերացնել, թե ոչ: Ինչու ստորագրել: Ինչու ոչ:
  • յուրաքանչյուր խումբ ունի 5 րոպե ժամանակ իր պաշտպանական ճառը պատրաստելու համար:
  • այնուհետև խմբի անդամները հերթով ներկայացնում են իրենց տեսակետները և դիրքորոշումները: Փորձում են իրենց դիրքորոշումները հիմնավորել տարբեր փաստերով
  • հաղթող է ճանաչվում այն խումբը, որը կկարողանա ավելի շատ հակառակորդ ներգրավի իր խմբի մեջ:

Արդյունքներ՝

  • Կիոտոյի արձանագրությունների հետ ծանոթացում
  • ուսանողները հստակ պատկերացում են ստանում տարբեր երկրների դիրքորոշման մասին
  • ուսանողները սովորում են կառուցողական մոտեցում ցուցաբերել որևիցե հակասական հարցի վերաբերյալ,
  • հարգում են հակառակորդի կարծիքը,
  • սովորում են բանակցել

Նախագիծը իրականացվել է 1-1 խմբի հետ:

Կիոտոյի արձանագրություն, միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) 1997 թվականի դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թվականի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Արձանագրությունը ստորագրած երկրներ

Բացարձակ մեծամասնությունը, գրեթե բոլոր երկրները

Արձանագրությունը ստորագրած, բայց չվավերացրած երկրներ

  • ԱՄՆ

Արձանագրությունը չստորագրած երկրներ

  • Աֆղանստան
  • Սոմալի
  • Անդորա
  • Վատիկան
  • Սան-Մարինո
October 1

Առաջադրանքներ-01․10․2020

1.Կազմի’ր  բարդ և ածանցավոր  վեց  բառ     զարդ  արմատով:

զարդատուփ, զարդանախշ, զարդաքար,զարդագորգ,զարդաքանդակ,զարդարվեստ

2. Կազմի’ր  երկու  նախադասություն  շահ  համանունով:

Նադիր շահը բարձրացել էր ռազմաքաղաքական աստիճանով այն ժամանակ, երբ Իրանում  քաոս էր ստեղծվել։

Պետության գոյությունը հիմնված է հանրային շահի վրա։

3. Կազմի’ր  վեց   բառ  -անք  վերջածանցով:

Հարգանք,աշխատանք,օրհնանք, փրկանք,Վարանանք,դավանանք

4.Մեկ  բառով բացատրի՛ր տրված  դարձվածքները և կազմի՛ր  նախադասություններ   դարձվածքներով.

Գլուխ բերել֊ կատարել
լեզու առնել֊ խոսել
օձի լեզու թափել֊ համոզել

Ես և Էլենը մաթեմատիկայի խնդիրը դժվարությամբ գլուխ բերեցինք:

5. Գրի՛ր  տրված բառերին  մեկ հոմանիշ,  մեկ հականիշ:

Քնքուշ – սիրալիր, կոպիտ

Տամուկ-թաց,չոր

Պայծառ – լուսավոր,մութ,

Աղքատ –չքավոր,հարուստ

Հպարտ֊ վեհ,խոնարհ