October 6

Արցախա-ադրբեջանական պատերազմ

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը հակամարտություն սկսեց արցախի հանրապետության դեմ։ Իհարկե արցախցիները մեծ դիմադրություն ցույց տվեցին, սակայն  ինչքան էլ ուժեղ լինեին, միայնակ չէին կարողանա ամեն ինչ ավարտել։ Այդ պատճառով ոտքի ելավ ամբողջ հայությունը։ Երևանից և մնացած բոլոր գյուղերից հավաքվեցին զինվորներն ու կամավորները և մեկնեցին արցախ։ Բոլորը՝ իրենց մեծ ոգևորությամբ։ Պատերազմի ընթաքում տուժեցին ոչ միայն կռվողները, այլև խաղաղ բնակչությունը։  Ի պատասխան բախումներին, Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Ադրբեջանի որոշ շրջաններում նույնպես հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ։ Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել՝ դատապարտելով Արցախում ռազմական գործողությունները և կողմերին կոչ արել դադարեցնել դրանք։ Սակայն այն շարունակվում է մինչ օրս և ունենք մեծ թվով զոհեր։

Ստեփանակերտ