October 14

Իմ ընկերները💛

Ընկերներին ընտրում ենք մենք։💛 Կարելի է ասել ընկերները մեր երկրորդ ընտանիքն են։ Ընկերների շնորհիվ մենք ավելի ուրախ ենք նայում կյանքին։ Կյանքում դժվար իրավիճակներն ավելի հեշտ է հաղթահարել մարդու հետ, որը գիտի և հասկանում է քեզ, ինչպես ինքն իրեն: Ամենամոտ ընկերն “ապրում” է քեզ հետ քո կյանքի ամեն ուրախ ու տխուր պահը։ Կան ընկերներ, որ աշխարհ արժեն։ Զարմանալի կհնչի, բայց իմ ամենա-ամենա մոտ ընկերուհուն, ում բոլորից շատ եմ վստահում ու սիրում, իրականում չեմ տեսել։ Մենք ծանոթացել ենք համացանցի միջոցով։ Երբեք չէի պատկերացնի, որ մարդիկ այդքան մոտ ու հարազատ կարող են թվալ, չնայած որ չեն էլ հադիպել։ Նրա անունը Անի է։ Այդքան էլ հեռու չենք ապրում իրարից, սակայն չենք կարողանում տեսնվել։ Իմ երազանքներից մեկն էլ հենդ դա է՝ տեսնել Անիին։ Ես իմ օրվա մեծ մասը անցկացնում եմ նրա հետ հեռախոսազանգով զրուցելով։ Նա միակ մարդն է, ում կարողանում եմ վստահել ու ազատ կիսվել։ 💛Մյուս ամենալավ ընկերուհին Էլենն է։ Երբ առաջին անգամ եկա քոլեջ, նա ինձ ծանոթացրեց քոլեջի հետ։ Միասին այդ օրը շրջեցինք, զրուցեցինք, շատ հաճելի և համեստ աղջիկ էր։ Սակայն,  երբ արդեն դասերը սկսվեցին, ես նրան սկսեցի ավելի լավ ճանաչել։ Մի քիչ խենթ, խելացի, բարի, մեկ-մեկ կոպիտ, մի խոսքով տարօրինակ աղջիկ։ Նրան նույնպես շատ վստահում ու սիրում եմ։ Միասին արդեն հասցրել ենք ընկնել դժվար ու ծիծաղելի պատմությունների մեջ։ Մեր քոլեջում կան շատ երեխաներ, որոնց ճանաչում եմ ու ինձ հետաքրքրել են։💛 Օրինակ՝ 2․1-ի ուսանողուհի, տարօրինակ մազերով, ու գեղեցիկ կազմվածքով Քնարը, նրա հետ նույնպես ծանոթացել եմ առաջին օրերից։ Շատ դրական ու շատ խելացի աղջիկ։ Ինձ դուր են եկել նաև՝ Նելին, Անին, Անահիտը և Մարիամը։ Առաջին օրերից ճանաչել եմ նաև “երեք արջուկներին”, նույնպես շատ դրական, ընկերական, գեղեցիկ, բարի ու տարբերվող աղջիկներ են։ Քոլեջում շատերին եմ ճանաչում, բոլորն էլ շատ լավն են։ Հենց սկզբից էլ շատ դրական ազդեցություն են թողել։ Անկեղծ ասած,  հենց առաջին օրվանից ճանաչել եմ բոլորին։ Ճանապարհորդության ժամանակ մտերմացել եմ նաև Էմիլի հետ։ Ջրիկ, տարօրինակ, խելացի, լավ խորհուրդներ տվող, հիանալի ընկեր։ Նրա հետ նույնիսկ ամենատխուր մարդը կժպտա։ Ընկերասեր է, ցանկացած պահի կարող է օգնել իր խորհուրդներով։ Թող ներեն նրանք, ում մասին չեմ գրել։💛Հիմա ուզում եմ խոսել 1/2-ի Գագիկի մասին։💛 Նրա հետ ծանոթացել եմ․․․անկեղծ ասած չեմ հիշում երբ։ Չէի պատկերացնի, որ հենց նա կլինի իմ լավագույն ընկերներից մեկը։ Ամենասկզբից ես շատ վատ կարծիք էի կազմել նրա մասին,սակայն հետո հասկացա, որ առաջինը, ինչ մտքիդ գալիս է մարդու մասին, դա ամենասխալ կարծիքն է։ Ամաչկոտ, տարօրինակ, ընկերասեր, միշտ պատրաստ է օգնել, նույնիսկ անծանոթի։ Շատ դրական տղա է, ու շատ լավ ընկեր։ Չնայած, որ եթե հաշվի առնենք մյուսների կարծիքը, նրանք մեզ տեսնելիս այլ բաներ են մտածում։ Բայց դա ոչ մի նշանակություն չունի։  Մի խոսքով, ուրախ եմ որ ունեմ տղա ընկեր, ում հետ կարող եմ կիսվել,վստահել, այսել այն, ինչ մտածում եմ։ Հիմա անդրադառնամ իմ կուրսի աղջիկներին, նրանք բոլորն էլ շատ լավն են,բարի, կամեցող, սիրալիր։ Ես շփվում եմ բոլորի հետ։ Նրանք լավն են իրենց խենթություններով,գժություններով ու տարօրինակություններով։ Երևի թե այսքանը, ընկերության ու իմ ընկերների մասին։💛

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

October 14

Տեքստի մշակում

Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ դեր ունեն ջրային ռեսուրսները:+ Բավական է նշել, որ կենդանի օրգանիզմների կազմության մեծ մասը կազմում է ջուրը, և կարելի է հասկանալ, թե ինչ դերի մասին է գնում խոսքը:+

Քաղաքակրթության զարգացման հետ մարդը իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում:+ Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր:V Ընդ որում, միայն սննդառության գործընթացը նորմալ կազմակերպելու համար մարդուն անհարժեշտ է լինում 10 լիտր քաղցրահամ ջուր:-

ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում հատուկ դեր են կատարում գետերը:+ ՀՀ-ում կա մոտ 10 հազ. գետ ու գետակ, որից 100 կմ և ավելի երկարություն ունեն ընդամենը 6-ը:-

ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ:-Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մակերեսով:-Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով:-Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան:+ՀՀ գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա Ջրէկ-ները:+ Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը (6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ):+ Նախատեսվում է կառուցել ևս 64-ը:V ՀՀ-ում ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ:+

Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում պատկառելի տեղ են զբաղեցնում լճերը:-

Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հաշվում է մինչև 120 լիճ, սակայն սրանց մի մասը ամռան ամիսներին, հատկապես չորային տարիներին ցամաքում են:-Հայասատանում եղած փոքր լճերի զգալի մասը օգտագործվում է, որպես խմելու ջուր:+ Օրինակ, Արագածի լանջերին գտնվող լճերի զուլալ ջրերը օգտագործվում են բարձրլեռնային գյուղերի խմելու ջրի հիմնախնդիրները լուծելու համար:-

Այդ առումով նշանակալից դեր են խաղում Գեղամա լեռնաշղթայում գտնվող Ակնա, Բիշար, Զեյնալ, Զանգեզուրի լեռնաշղթայի Գազանալիճ, Կապուտան, Սյունիքի հրբխային բարձրավանդակի մի շարք շարք լճեր, որոնք ունեն 2000-3000 մետր բարձրություն:-
Լճերի շարքում ամենակարևոր դերը պատկանում է Սևանա լճին:+ Հսկայական է նրա տնտեսական ու ռեկրեացիոն նշանակությունը:+ Բավական է նշել, որ Սևանա լճից է սկիզ առնում ՀՀ համար ամենակարևոր գետը` Հրազդանը:+Հրազդան գետի վրա է գտնվում ՀՀ ամենախոշոր հիդրոէներգետիկ համակարգը, ինչպես նաև Հրազդան գետի ջրերով է ոռոգվում Արարատյան դաշտը:+

Սևանա լիճը հանդիսանում է նաև խոշոր էկոհամակարգ, որտեղ պահպանվում են մի շարք կենդանատեսակներ:V
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում յուրահատուկ կարևոր և խոշոր տեղ են զբաղեցնում ստորերկրյա ջրային ավազանները:-Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են քիչ միայն ոռգման, այլ` խմելու նպատակներով:  -Հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը գտնվում է Արարատյան դաշտի ընդերքում:- Արարատյան ստորերկրյա ջրի ավազանի ջրերը այժմ օգտագործվում են խմելու, ոռոգման, արդյունաբերական նպատակներով:- Երևանի քաղաքի որոշ թաղամասեր ու Արարատյան դաշտի բնակավայրի մեծ մասը այդ ջրերը օգտագործվում են բոլոր նպատակների համար:+Դրանց բազայի վրա կազմակերպված են նաև ձնկաբուծական լճային բազմաթիվ տնտեսություններ:vԱրարատյան ստրերկյա ջրային ավազանի մասշտաբի ավազ կա նաև ՀՀ հյուսիսում` Շիրակի դաշտի կամ Ախուրյանի ավազանը:-
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հանքային ջրերը:+ Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կա տաբեր տեսակի, որակական հատկանիշների, տաք և սառ հանքային ջրեր:+