Արատտա
Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը շումերական բնագրերում հիշատակվող Արատտան է (մ. թ. ա. XXVIII-XXVII դդ.), որը համարվում է Արարատի նախաձևը: Արատտան աստվածապետական (թեոկրատական) կարգերով երկիր էր, որի արքան միաժամանակ գերագույն քուրմն էր: Հովանավոր աստվածը Հայկն էր՝ իմաստնության և տիեզական ջրերի Հայ(ա) աստծու որդին:
Արատտացիները Շումերից ներմուծել են հացահատիկ և երկրագործ, այլ ապրանքներ, արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր, ինչպես նաև շինարարական հումք’ «լեռնային քարեր»: Ըստ շումերական աղբյուրների’ մեկ տարի պաշարելով Արատտայի համանուն պարսպապատ մայրաքաղաքը’ շումերները չեն կարողացել գրավել այն: Կարևոր է Արատտայում սեփական գրի գործածության փաստը, որն ապացուցվում է Հայաստանի
տարածքից հայտնաբերված մ. թ. ա. III հազարամյակի՝ տակավին չվերծանված մեհենագիր հուշարձաններով: Լեռնաշխարհի այդ ժամանակաշրջանին վերաբերող մշակութային շերտը հնագիտական գրականության մեջ կոչվում է Հայաստանի վաղբրոնզեդարյան մշակույթ:
Մ. թ. ա. III հազարամյակի պետական կազմավորումներից է Արման(ում)-ը, որի մասին վկայում են Միջագետքի Աքքւսդ պետության հիմնադիր Սարգոն Աքքադացին (մ. թ. ա. XXIV-XXIII դդ.) և նրա թոռը’ Նարամսինը (Նարամ-Սուեն, մ. թ. ա. Մոտ 2236-2200): Վերջինս հյուսիսում բախվել է Արմանում (Արմանի) երկրի թագավորին:
Փոքր Ասիայի արևելքում՝ Քանեշ քաղաքից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում հիշատակվում են մ. թ. ա. XX դ-ի հայկական շուրջ մեկ տասնյակ իշխանություններ’ Ծուփանա (Ծոփք), Խախ(ում), Թեգարամա (Թորգոմա տուն, Թոգարմա) ևն: Վերջինս հիշատակվում է նաև Աստվածաշնչում: Հին Բաբելոնի թագավորության տիրակալ Համմուրապիի (մ. թ. ա. 1792 -1750) անվան հետ կապված բնագրերում բազմիցս հիշատակվում են Հայկական լեռնաշխարհի պետականությունները, մասնավորապես Սուբուրտուն (Սուբուր – Արմանի), Կուտի(ում)ը ևն:
***
Հայասա
Խեթական սեպագրերում մ. թ. ա. XV -XIII դդ-ի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա թագավորությունը: Երկրանունը կազմված է «հայ» արմատից, որը հայ ժողովրդի ինքնանվանումն է, և խեթ. «ասա» վերջածանցից: Տարածվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռնաշղթայի և Վանա լճի միջև: Մ. թ. ա. XV դ-ի վերջին և XIV դ-ի սկզբին տարածաշրջանում զբաղեցրել է առաջնային դիրք:
Խեթական Թուդխալիաս III արքան (մ. թ. ա. մոտ 1400-1380) արշավել է Հայասա, որի թագավորը Կարանին էր: Թուդխալիաս III-ի հաջորդ Սուպիլուլիումաս 1-ը (մ. թ. ա. շուրջ 1380-1340), որը պատերազմներ էր մղում նաև Միտաննի թագավորության դեմ, պայմանագիր է կնքել (մ. թ. ա. 1380) Հայասայի Խուկանա (Հուկանա) արքայի հետ և իր քրոջը կնության տվել նրան: Համաձայն դաշնագրի, որը հնագույններից է միջազգային դիվանագիտության պատմության մեջ, Հայասայի թագավորը պարտավորվում էր խեթական թագավորին ռազմական օգնություն տրամադրել, վերադարձնել Խատտիից (խեթերի երկրանունը) փախած անձանց:
Խեթական Մուրսիլիս II թագավորի (մ. թ. ա. մոտ 1340-20) օրոք վերսկսվել են հայ – խեթական. պատերազմները: Խուկանային հաջորդած Անիա արքան (մ. թ. ա. XIV դ-ի 2- րդ կես) ասպատակել է խեթական Տանկուվա քաղաքը և նրա շրջակայքը: Խեթերը պաշարել են Ուրա ամրոցը: Մինչ Մուրսիլիս ll-ն զբաղված էր Ասորեստանով, Հայասայի Անիա արքան գրավել է խեթական Իստիտինա ամրոցը և պաշարել Կաննուվարան: Պատերազմի միայն չորրորդ տարում Մուրսիլիս ll-ին հաջողվել է զսպել Հայասայի հարձակումները:
Մ. թ. ա. XIV դ-ի 2-րդ քառորդից մինչև XIII դ-ի 2-րդ քառորդը Խեթական տերության մեջ են մտել Հայասայի՝ ստորին Արածանիի և Վերին Եփրատի ավազանների գավառները: Խեթական Թուդխալիաս IV թագավորի (մ. թ. ա. XIII դ-ի 2- րդ քառորդ) տիրապետության ժամանակ Հայասային հաջողվել է Եփրատը կրկին դարձնել սահման, բայց խեթական Արնովանդա III թագավորը (մ. թ. ա. XIII դ-ի վերջին քառորդ) վերանվաճել է այդ գավառները:
Հայասայի պատմության ավարտի մասին (վերջին հիշատակումը’ XIII դարավերջին) կա երկու տեսակետ: Մեկի համաձայն’ պետությունն անկում է ապրել մ. թ. ա. XIII դ-ի վերջին, ըստ մյուսի’ այն շարունակել է իր գոյությունը, պարզապես այլևս չի հիշատակվել «Հայասա» խեթերեն անվամբ, որովհետև Խեթական տերությունը կործանվել էր XII դ-ի սկգբին:
Հայասան ունեցել է արքունիք, բանակ, արքունի դիվան, ինչպես նաև դիցարան: Ռազմադաշտ է դուրս բերել 700 մարտակառքից և 10-հզ-անոց հետևազորից կազմված բանակ: Հայասայի քաղաքային կենտրոններ են եղել Արխիտան (ներկայիս Քղիի մոտ), Ուրան (ըստ հայկ. աղբյուրների’ Ուռեն, ներկայիս Բայբուրդից արմ.), Արիպսան, Դուկկաման (ճորոխի ավազանում), Ինգալավա Թարխիգաման (հետագայում’ Թոր- դան), Հայասան ու Ազգին (այժմ’ Երզնկայի մոտ) ևն: Վերջիններիս անունով Հայասան արձանագրություններում հիշատակվում է նաև «Հայասա քաղաքի երկիր», «Ազգի քաղաքի երկիր» անվանումներով:
Նյութերը վերցված են ՝ հղում
***
Միտանիի թագավորություն
Թութանհամոն թագավորն ունի հայկական ծագում ( King Tutanhamon dna shoes Armenian origin ) — Թութանհամոն թագավորի դնթ-ն ցույց է տալիս նրա հայկական ծագումը։
Միտանին (Armenian Hurri-Mitanni) հայկական թագավորություն էր… Ահենաթոնի մայրը հայկական միտանիական ծագումով Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտիի ( Nefertiti ) սկեսուրը (Թի — Tii — Թ(հ)այա) և Թութանհամոնի տատը եղել է ՀԱՅ:
Հայերն ինքնամեծարումով չեն զբաղված և չեն գովերգում ազգի անցյալը (դրա մասին բարձրաձայնում են օտարերկրացիները):
Mitani ՄԻՏԱՆԻ բառն ունի հայկական ծագում և նշանակում է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՒՆ։ Մենք տուն բառը տեսնում ենք նաև ՀԱՅԱՍՏԱՆ անվան մեջ, որպես ՀԱՅՈՑ ՏՈՒՆ, նույնը կա ԹՈՐԳՈՄԱ ՏՈՒՆ այլն․․.․
նյութը վերցված է՝ հղում
***
Նաիրյան թագավորություն
Հայտնի է, որ ասուրական արձանագրություններում Ասորեստանից արևելք և Կաշիարի (Մասիուս) լեոներից հյուսիս տարածվող ցեղային երկրների ընդհանրական անվանումը եղել Է Նաիրի (Nai’ir), որն աոաջին անգամ վկայվել է Ասպաստանի Թոքուլթի-Նինուրտա թագավորի (մ.թ.ա. XIII երկրորդ կես) արձանագրություններից մեկում ։ Ընդունված է երկրանունը մեկնաբանել որպես Գետերի երկիր («արքադ naru- «գետ» բառից») : Առաջարկվել Է Կրակի երկիր ստուգաբանությունը, ինչպես նաև լեռնաշխարհ բացատրությանը։ Հարկ է ընդգծել, որ տեդանվան մեջ ակնհայտ է հայկական տարրը։ Na– աոաջին բաղադրիչը համարվում է «բնիկ հայերեն բառ՝ հնխ ոօ – «այն» դերանունից»։ Հավաստիորեն որոշվում է նաև iri/ire բաղադրիչը։ Այն աշխարհագրական անուններում արտացոլված Ar/Ara դիցանվան տարբերակներից մեկն է։ Տեդանվան մեջ Արև աստծո անվան առկայությունը Naտարրի մեջ տեսանելի է դարձնում արեգակին բնորոշ երևան եկող, ծագող, հայտնվող, հասնող բովանդակությանը։ Հետևաբար Նաիրի երկրանունը նշանակում է Արևի երկիր (բառի բուն իմաստով՝ ծագող /ելնող, բարձրացող/ լուսատու), որը պայմանավորված է եղել տեղաբնիկների դիցաբանական պատկերացումներով։
Ըստ ասուրական արձանագրությունների՝ մ.թ.ա. IX դ. առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածում ձևավորված պետությունը զբաղեցրել է Նաիրյան երկրների տարածքը : Այդ մասին է վկայում նաև Սարդուր I-ի «Նաիրիի թագավոր» տիտղոսը։ Նկատենք, որ Թութխալիյաս IV-ը (մ.թ.ա. 1255-1233 թթ.) և Թուքուլթի–Նինուրտա (մ.թ.ա. 1244– 1208 թթ.) ժամանակակիցներ են։ Սակայն խեթական թագավորը Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները հիշատակում է Հայասա, իսկ Ասորեստանի տիրակալը՝ Նաիրի երկրներ անուներով : Հարկ է նշել, որ Նաիրի ընդհանրական անունը հատուկ է եղել նաև Հայկական լեռնաշխարհի արևելյան և հարավային հատվածներին:
Նաիրի անվան ստուգարանությունը բերում է այն համոզման, որ Հայկական լեռնաշխարհի ազգագավառնեոում Ar/Ara աստծո պաշտամունքը եղել է ընդհանուր։ Իր բացառիկ նշանակությամբ նա բիայնական պետության դիցարանում հանդես է եկել որպես գլխավոր աստվածություն :
***
Վանի թագավորություն
Մ. թ. ա. 830-ական թթ-ին Սարդուրի Ա-ն (մ. թ. ա. մոտ 835-825) հիմնադրել է Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը, որի շուրջը կազմավորվել է Վանի համահայկական թագավորությունը:
Քաղաքի հիմնադրման ասուրերեն արձանագրություններում Սարդուրին իրեն անվանում է «Նաիրի երկրի արքա» և ներկայանում Մեծ արքա, Հզոր արքա, Արքաների արքա, Տիեզերքի արքա և այլ տիտղոսներով: Մ. թ. ա. 833-ին Սարդուրի Ա-ին հիշատակում է Ասորեստանի արքա Սալմանասար lll-ը (մ. թ. ա. 859/858-824)՝ վերջինիս զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավորությունը, ընդգրկելով Վանա լճի ավազանը, տարածվել է Հայկական Տավրոսից հարավ’ Տիգրիսի վերին հովտում:
Սարդուրի Ա-ին հաջորդած որդին՝ Իշպուինին (մ. թ. ա. մոտ 825-810), իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդին’ Մենուան (մ. թ. ա. մոտ 810-786): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական (պետության միասնական դիցարանի ստեղծումը) բարեփոխումները: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Մ. թ. ա. 820 – ական թթ-ի վերջին Իշպուինին թագավորությանն է միացրել Արդինի – Մուսասիր երկիրը, որի համանուն կենտրոնը դարձել է նաև տերության հոգևոր կենտրոն: Այնուհետև տիրույթներն ընդլայնել է հարավում՝ մինչև Պարսուա (Պարսք) երկիր, հյուսիսում’ մինչև Հայկական Պար լեռնաշղթա:
Մենուայի օրոք Վանի թագավորությունն աննախադեպ վերելք է ապրել, ծավալվել են շինարարական աշխատանքներ, ստեղծվել է ոռոգման ցանց, հատկապես նշանավոր ցայժմ գործող 72 կմ երկար. Մենուայի ջրանցքը:
Մենուայի բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս՝ դեպի Դիաուխի – Դայանեի (Տայք) երկիր, հարավ-արևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան, արևմուտքում առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան. Եփրաւոի բնագիծ’ սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտեայի (Սելիդ, Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք’ հասել է մինչև Դիալա գետի ավազան:
Մենուան Արարատյան դաշտում’ Արաքսի աջ ափին, հիմնել է պետության հյուսիսային գլխավոր հենարանը’ Մենուախինիլի քաղաքը: Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերութան մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան առաջին հաղթանակներն է տարել տարածաշրջանի հզոր պետության՝ Ասորեստանի նկատմամբ, և Վանի թագավորությունը վերածել գերտերության:
Մենուայի որդու և հաջորդի՝ Արգիշտի Ա-ի օրոք (մ. թ. ա. 786-764) տերությունը հասել է իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին: Արգիշտի Ա-ն մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Ձաբախա (Ջավախք), Էտիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտըոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում, այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիս Միջագետքից, Կոմմագենեից և Հյուսիս Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան. և Փոքր Ասիայի հարավ-արևելյան. շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին:
Ասորեստանն իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Վանի թագավորությանը: Արգիշտի Ա-ի թագավորությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջա վախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտեա ու Թաբալ երկրները), Մասիոա և Կորդվաց լեռներից մինչև Պարսից ծոց՝ ներառյալ Բաբելոնիան: Արգիշտի Ա-ի ռազմաքաղաքական ազդեցությունը տարածվել է մինչև Հյուսիսային Կովկաս, որտեղ նրա անունով սեպագիր արձանագրությամբ հայտնաբերվել է սաղավարտ (պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում):
Արգիշտի Ա-ի օրոք Արարատյան դաշտում մ. թ. ա. 782-ին հիմնադրվել է երերունի (Երևան) քաղաքը, իսկ 776-ին՝ Արգիշտիխինիլին (Արմավիր): Կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ, զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը: