October 17

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար մենք ունենք արտադրություն և ծառայություն։

Ծառայություն

Ծառայության ամենակարևոր կետերից մեկը գաղափարն է։ Ծառայությունը իրականանցնելու համար մեզ պետք է թիմ։ Իսկ մեր գաղափարը իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են որոշակի տեխնիկական միջոցներ։ Եթե հասնում ենք այն գագաթնակետին, որ էլ չի հերիքում մեր գաղափարները, ապա այդ ժամանակ մենք սկսում ենք ստեղծել մեծ տեխմիկական միջոցներ, մեծ թիմ, որտեղից էլ արդեն կստեղծվի մեր նոր գաղափարը։

Արտադրություն

Արտադրությունում, ինչպես միշտ՝ գաղափար։ Հետո պրոդուկտ,վաճառք, հետադարձ կապ, վերաձևակերպում; Հետո նորից՝ նոր պրոդուկտ, և այսպես ստացվում է,  արտադրանքից ստացված շահույթը ներդնել նոր պրոդուկտ ստանալու մեջ։ Արտադրությունը պետք է անընդհատ ձևափոխել, որովհետև՝ ծառայության մեջ ներդրված գումարները լինում են հիմնականում ավելի ցածր, քան արտադրության մեջ։

 

 

 

 

 

October 17

Աշխարհի ամենահարուստ ձեռնարկատերերը

Լարի Էլիսոն

Լոուրենս Էլիսոն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան   Օրաքլի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը ծնվել է 1944 թ.-ին Նյու Յորքում ու մեծացել է խորթ ծնողների ընտանիքում: 22 տարեկան հասակում Էլիսոնը մեկ կիսամյակ սովորելուց հետո հեռանում է Չիկագոյի համալսարանից և տեղափոխվում Կալիֆոռնիա, որտեղ նրան վարձում է էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը: 1977 թ.-ին երկու գործընկերների հետ իր սեփական 1200 դոլարով ստեղծում են փոքր ընկերություն և կենտրոնական հետախուզական վարչության համար տվյալների բազայի կառավարման համակարգ մշակելու պայմանագիր ձեռք բերում, որը նա անվանեց «Oracle»: 1982 թ.-ին դա դարձավ ընկերության անվանումը (Oracle Systems Corporation, հետագայում՝ պարզապես Oracle):

 

Ամանսիո Օրտեգա

secretmag.ru/imgs/2016/04/01/10/4252/cd139eb379...  Չորս երեխաներից ամենափոքրը՝ Ամանսիո Օրտեգան, ծնվել է Իսպանիայում, երկաթգծում աշխատող բանվորի ընտանիքում: Ընտանիքի աղքատության պատճառով Ամասիոն 13 տարեկանում կիսատ է թողնում միջնակարգ դպրոցը և սկսում է աշխատել վերնաշապիկների խանութում որպես սուրհանդակ: 16 տարեկանում նա որոշեց, որ բիզնեսում հաջողության գրավականը ոչ թե հագուստի պաշարներ ունենալն է, այլ հաճախորդներին ճիշտ ժամանակին հենց այն ապրանքը տրամադրելն է, ինչը ցանկանում են: 1972 թ.-ին 37 տարեկան Ամասիոն բացեց իր տրիկոտաժի ֆաբրիկան, որը անվանեց «Confecciones GOA»:  1975թ․ Օրտեգան օգտագործեց իր փոքր խնայողությունները՝ առաջին խանութը բացելու համար: Նա այն անվանեց «Zara»: 1985 թ.-ին «Zara» խանութների ցանցը հիմք դարձավ «Inditex» ընկերության ստեղծման համար: Ամբողջ աշխարհում Zara-ն այժմ էլ շարունակում է կիրառել «արագ նորաձևության» ռազմավարությունը՝ շաբաթական երկու անգամ թարմացնելով հագուստի ֆոնդերը և առաջին 48 ժամվա ընթացքում կատարելով պատվերները:

 

Բիլ Գեյթս

upload.wikimedia.org/wikipedia/commons/a/a0/Bil...   13 տարեկանում, երբ երեխաների մեծամասնությունը սպորտային կամ վիդեո խաղեր էր խաղում, Գեյթսը գրեց իր առաջին ծրագիրը: Նա 1973 թ.-ի աշնանն ընդունվեց Հարվարդ, բայց ընդամենը երկու տարի անց հեռացավ համալսարանից և մեկնեց Նոր Մեխիկոյում գտնվող Ալբուկերկե քաղաք իր ընկերոջ՝ Պոլ Ալենի մոտ, որտեղ նրանք առևտրայնացրին իրենց նոր մշակած ծրագրավորման լեզուն՝ Microsoft Basic-ը: