October 18

Արարատ-Ուրարտու

ՄԱՍ1

Արարատի լեռներ,Արարատի երկիր, Արարատի թագավորություն։ Այս անվանումներով է ներկայանում մարդկության փրկության և վերածննդի երկիր Հայաստանն Աստվածաշնչում։

Աստվածաշնչում Հայաստանն Արարատ անվամբ, նախ հիշատակվում է “Ծննդոց” գրքում։ Միջագետքյան սեպագրում շատ տարածված է ձայնավորների “ա”-“ու” հնչյունափոխությունը,այդ իսկ պատճառով Արարատ երկրանունը, ասորերեն և բաբելերեն սեպագրիր աղբյուրներում հանդես է գալիս որպես Ուրարտու։ Արարատ երկրանվան ձևը՝ Արատտան, հիշատակվում է դեռևս շումերական արձանագրություններում Ք․ա 27-28-րդ դարերի իրադարձությունների կապակցությամբ։ Ինչպես Արարատն է Աստվածաշնչում ներկայանում որպես ջրհեղեղից հետո փրկության տարածք,նույնպես և Արրատան շումերական աղբյուրներում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շումերական աղբյուրների Արատտան,ասորաբաբելոնյան աղբյուրների Ուրարտուն և Աստվածաշնչի Արարատը, միևնույն երկրի՝ Հայաստանի հնագույն անվանումներն են, տարբեր ժողովուրդների գրավոր աղբյուրներում։ Հայաստանը Ուրարտու անվամբ է հիշատակվում նաև աշխարհի հնագույն քարտեզում։ Հայաստանը՝ Միջագետքի հյուսիսում գտնվող թագավորություն էր, Ուրարտու անվամբ,որը դժվար հարաբերությունների մեջ էր Ասորեստանի հետ, ներառյալ պատերազմական։ Բաբելոնացիները այդ շրջանում անվանում էին Ուրաշտու։Արարատ անվամբ է Հայաստանը ներկայանում Աստվածաշնչում և հետագա դարերի քրիստոնեության մեջ։ Բիբլիական Արարատ լեռների անունով, հայերն այսօր էլ, իրենց հայրենիքը սիրով կոչում են Արարատյան երկիր։

Ք․ա 830-թթ․ Սարդուրի 1-ը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա-Վան մայրաքաղաքը։Վանի տիրակալներն իրոնց արձանագրություններում, սեփական երկիրը կոչում էին Նաիրի և Բիայնա։ Ասորեստանի արձանագրություններում Սարդուրին հիշատակվում է որպես Ուրարտու-ի արքա։ Իսկ մայրաքաղաքի հիմնադրման մասին թողած արձանագրություններում, նա իրեն կոչում է Նաիրի արքա։ Մայրաքաղաքի հիմնադրման արձանագրություններում Սարդուրի 1-ը ներկայանում է Ասորեստանյան արքաների տիտղոսաշարում- “Մեծ արքա”,”Հզոր արքա”,”Տիեզերքի արքա”,”Արքաների արքա”։ Նաև հայտնի է, որ նրա զորքերը Ք․ա 33թ․ Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմոնասար 3-ի դեմ։

 

ՄԱՍ2

Վանի տիրակալները հաճախ էին կազմակերպում ռազմամարզական միջոցառումներ։

Արգիշտի 1-ը հիմնեց նոր քաղաքներ ու ամրոցներ, որոնցիցնշանավոր էրեբունին, հիմնված Ք․ա 782 թվականին։ Որը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի հիմքը դարձավ։ Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց մի նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին։ Արգիշտի առաջինը նույնպես պատերազմների մեջ է եղել Ասորեստանի հետ։ Նա փորձում էր խնդիրը լուծել աշխարհաքաղաքական մեծածավալ գործողություններով։ Արգիշտի առաջինին հաջորդում է որդին՝ Սարդուրի 1-ը։

Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է մի դամբարան, որում թաղված զորավարի սաղավարտին սեպագիր արձանագրությամբ գրված էր Արգիշտի 1-ի անունը։ Սակայն դա միակը չէր, այդպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Ջավաղքի հարավային մասերում։