October 25

Արարատ-Ուրարտու💛

Մաս4

Վանի թագավորության կյանքի գրեթե բոլոր ոլորտները հագեցած էին կրոնական տարրերով: Կրոնի հետ էին կապում նաև մշակույթն ու գիտությունը: Բավական է միայն նշել, որ թագավորության գրական գրագրության մեջ գործածվում էր 3 լեզու, յուրաքանչյուրն իր գրային համակարգով: Վանի թագավորության պաշտոնական գրագրության մեջ կիրառվում է 3 գրային համակարգեր իրենց լեզուներով: Սարդուրի  l-ինը Տուշպավան մայրաքաղաքի հիմնադրման արձանագրությունները, որոնցից 6-ը հասել է մեզ, գրել է Ասուրերեն լեզվով և Ասուրաբաբելական սեպագրով: Ասուրաբաբելական սեպագիրը բաղկացած էր այդ ժամանակաշրջանում մոտ 600 նշանից, որոնք ունեյն բազմիմաստություն: Ասորեստանում գրագետ մարդը պետք է մտապահեր 3000 բառ, վանկ և հնչյուն, որպիսի կարողանար սովորական տեքստը կարդալ: Հայաստանում ստեղծեցին տեղականը, որը մոտ 600նշանից վերցրեց 200-ից պակաս նշան և գրեթե վերացրեցին բազմիմաստությունը: Այն ուներ իր թվահամակարգը: Հատուկ ուշադրության է արժանի Վանիսեպագիր արձանագրությունների լեզուն, որը պատմության մեջ կոչվել է Ուրարտերեն, Բիայներեն նաև խալդերեն: Այն մեզ ավանդվել է չափազանց փոքր բառապաշարով: 600 արձանագրություններում վկայված է 400 բառարմատ: Այն ունի մեծ թվով հայերեն բառեր: Ժամանակին 3 գրահավաքներից միայն մեկի տեղական սեպագրի ոչ հայերենով ընթերցումը դարձավ դարձավ հիմնական պատճառ, որ Ուրարտուն համարվեր ոչ Հայկական պետություն: Արարատ -Ուրարտու թագավորությունը միանշանակորեն ներկայացրել է հայ էթնոսի շահերը, որի միասնական իշխանությունը ապահովեց ողջ թագավորության տարածքում ոչ միայն այդ պետության ժամանակաշրջանում, այլ դրան հաջորդած հազարամյակներում: Պահպանվել են մի շարք կարևոր տեղեկություններ Արարատ-Ուրարտու թագավորության գիտական նվաճումների մասին: Մեհենագիր համակարգում թվերը նշվում էին կետերով, շրջանակներով և պայմանական նշաններով, սա Հայաստանյան առանձնահատկություն է: Ողջ հին արևելքում թվերը նշում էին գծիկներով կամ սեպանման նշաններով: Միայն հայկական մեհենագրությունն է, որ թվերը նշվում է կետերով և շրջանակներով: Դիցարանն ունի եռնաստիճան կառուցվածք գերագույն, գլխավոր և կրտսեր ասվածություններ: Դիցարանը ղեկավարում են երեք գերագույն աստվածներ և երեք գերագույն դիցուհիներ, որոնցից առաջ առանձնացվում է մեկ գերագույն աստված՝ գերագույն արարիչը:

October 25

Արարատ-Ուրարտու💛

Մաս5

Ժայռափոր Աստծո դռներից հնագույնը Աշոտակերտի հուշարձանն է՝ Վանա և Ուրմիո լճերի միջնահատվածում։ Այն հայտնի է նաև Աշոտի դուռ անվամբ։ Աշոտակերտի անվան պատմությունը հետևյալն էր․

Հայերն ունեին Աշոտ անունով մի թագավոր, որը հզոր էր ու ծաղկեցնում էր իր երկիրը։Սակայն Աշոտ արքան դառնացած իր ժողովրդի վարքից փակվեց ժայռի մեջ և այդ ժայռն էլ իր անունով կոչվեց Աշոտի դուռ։ Իսկ թե ինչու փակվեց, դա գիտեն հայերը։

Զարմանալի է, որ հայոց ցեղասպանությունից ու տեղահանությունից 100 տարի է անցել, քրդերն իրար պատմելով փոխանցում են մի պատմություն, որ Հայոց էպոսի Մհերի պատմությունն է,որն աշխարհից դառնացած փակվեց ժայլռի մեջ, և ժայռն իր անվամբ կոչվեց Մհերի դուռ։

Կոթողային ճարտարապետությունից բացի քարի մշակումն Արարատ-Ուրարտույում զարգացման էր հասել նաև քանդակագործության և կենցաղային իրերի պատրաստման ոլորտներում։ Բարձրարվեստ նմուշներ են քանդակները։ Քարի համեմատաբար փափուկ տեսակներից պատրաստվում էին կենցաղային բազմազան իրեր՝ տաշտեր, խողովակներ, ծակիչներ։ Վանի թագավորության արվեստի կարևոր դրսևորումներից է որմնանկարչությունը, որոնցով զարդարվել են տաճարների պատերը։

Վանի թագավորությունը մեծ հաջողությունների հասավ գյուղատնտեսության և արվեստների զարգացման գործում։ Կարևոր նվաճումներից էր ոռոգման ցանցի ստեղծումը։ Այգեգործության ծաղկմանը զուգահեռ բացառիկ արդյունքներ արձանագրեց գինեգործությունը,որոնց մասին վկայում են մառանները։ Իսկ գինեգործության ավանդույթները Հայկական Լեռնաշխարհում շատ հին են։ Այստեղ՝ Արենի հնավայրում են բացվել աշխարհի հնագույն գինեգործարանը և մառանը։ Նույն հնավայրից հայտնաբերվեց նաև աշխարհի հնագույն կոշիկը։ Իսկ երկրի լեռնային և նախալեռնային շրջաններում զարգացած էին անասնապահությունը։ Զարգանում էին արհեստներն ու առևտուրը։ Ծաղկում է ապրում ամբողջ տնտեսությունը։

Հայտնաբերվել են բրոնզե գոտիներ, վահաններ, դաշույններ, սաղավարտներ, թրեր, կացիններ և այլ զինատեսակներ։

October 25

Արարատ-Ուրարտու💛

Մաս 3

Ամեն մի պետություն իր պատմության ընթացքում փոփոխական սահմաններ է ունենում։ Սկզբնական շրջանում, ինչ խոսք, դրանք ավելի համեստ են երևում։ Դա մենք տեսնում ենք Սարդուրիի օրոք, սակայն Արգիշտիի և Մենուայի օրոք դրանք ընդլայնվեցին։

Վանի թագավորության հիմնականոն տարածքը շատ լավ գծագրվում է Վանի թագավորների կառուցած ամրոցների  և թողած արձանագրությունների քարտեզների համադրմամբ։Դա ճիշտ այն տարածքն է, որում իրենց պատմությունը կերտեցին հետագայի հայկական թագավորությունները, որն էլ 19-րդ դարում եվրոպացի աշխարհագրագետները կոչեցին Հայկական լեռնաշխարհ։

Հյուսիս արևմուտքում պետության գլխավոր ամրոց հենակետը Երզնկայի մոտ գտնվող Ալթին Թեփե հնավայրի ամրոցն էր։ Պեղումների արդյունքում բացահատվել է, որ այստեղ եղել է ամրոց, իսկ շատ հնում՝ բրոնզի դարում, եղել է բնակատեղի։

Հիացմունք առաջացնող ամրոցների շարքում, արևմուտքում առանձնանում է Բերդակը, որն այսօր հայտնվել է ջրամբարի մեջ։Բերդակ հայերեն նշանակում է փոքրիկ բերդ։ Թուրքերն անունն աղավաղելով կոչում են՝ Փերթեկ։

Հյուսիս արևելքում թագավորության գլխավոր երկրամաս է հիշատակվում Արցախը, որը այսօր հայտնի է Լեռնային Ղարաբաղ անունով։ Վանի թագավորության արևելյան շրջաններն այսօր գտնվում են Իրանի սահմաններում։

Արարատ-Ուրարտու թագավորության ներքին կյանքում բավականին մեծ դեր էին խաղում երկրագործական ու այգեգործական ծեսերը, որոնցում հատկապես ընդգծվում էին խաղողի մշակույթի հետ կապված ծեսերը։