October 27

Մեր օրեր💛

Արցախա-ադրբեջանական պատերազմ

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը հակամարտություն սկսեց արցախի հանրապետության դեմ։ Իհարկե արցախցիները մեծ դիմադրություն ցույց տվեցին, սակայն  ինչքան էլ ուժեղ լինեին, միայնակ չէին կարողանա ամեն ինչ ավարտել։ Այդ պատճառով ոտքի ելավ ամբողջ հայությունը։ Երևանից և մնացած բոլոր գյուղերից հավաքվեցին զինվորներն ու կամավորները և մեկնեցին արցախ։ Բոլորը՝ իրենց մեծ ոգևորությամբ։ Պատերազմի ընթաքում տուժեցին ոչ միայն կռվողները, այլև խաղաղ բնակչությունը։  Ի պատասխան բախումներին, Հայաստանում և Արցախում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։Ադրբեջանի որոշ շրջաններում նույնպես հայտարարվում է ռազմական դրություն և պարետային ժամ։ Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել՝ դատապարտելով Արցախում ռազմական գործողությունները և կողմերին կոչ արել դադարեցնել դրանք։ Սակայն այն շարունակվում է մինչ օրս և ունենք մեծ թվով զոհեր։Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել են հակամարտությունը՝ երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները։ Բոլորը նույն կարծիքի ոն, որ ամեն ինչ սկսվել է ադրբեջանի գրոհից, ու որ Ադրբեջանը նպատակ է ունեցել գրավել Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանները։

Շատ պարզ զգացվում է, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին։

Շատ անգամներ հայտարարվել է հրադադար, սակայն այն խախտվել է Ադրբեջանի կողմից։ Դրա պատճառով նաև չեն կարղացել փոխանակել դիակները։ Հայկական կողմը հայտարարում է իր զոհերի մասին, սակայն Ադրբեջանը թաքցնում է դա։ Ադրբեջանական զորքերում շատերը Իսրայելից բերված վարձկան մարդասպաններ են։ Նաև կան վարկածներ, որ Ադրբեջանը վարձկան զոհվածներին նետում է ծովը, հետ կանգնելով զոհվածների թվի հրապարակումից։

Այս ընթացքում՝ թիկունքում, ոտքի է կանգնում ամբողջ սփյուռքահայությունը։ Արտասահմանի հայերը, բոլորը օգնում են, թե՛ գումարով, թե՛ սննդով, դեղորայքով, զենքերով և այլն։ Բողքի ցույցեր են իրականացվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում,Վրաստանում,Գերմանիայում,Հունաստանում,Կանադայում,Ավստրալիայում,Ավստրիայում,Արգենտինայում,Բելգիայում,Բրազիլիայում,Մեծ Բրիտանիայում,Դանիայում,Շվեդիայում և Շվեյցարիայում։ 

Սակայն կան երկրներ, որոնք ուղղակի լռում են, տեսնելով այս ամենը․․․

Հայերը իրենց գոյության ընթացքում երբեք չեն ցանկացել հարձակվել կամ գրավել ինչ-որ երկրի տարածք։ Ու ինչ էլ լինի, պահելու ենք այն հողերը, որոնք մեր պապերն են իրենց արյան գնով վաստակել։ Այլ տարբերակ չունենք։

#հաղթելուենք

October 27

Հասարակագիտություն-27․10․2020թ💛

Մտածեք մի արտադրանքի մասին, որը կուզենայիք ստեղծել, փորձեք դրա 4P նկարագրությունը գրել։ Կարող եք աշխատել միայնակ կամ զույգերով /ըստ ցանկության/։
Օրինակ, քանի որ Հայաստանում քչերն են հետաքրքրվում ճապոնական անիմացիաներով-անիմեներով, ես մտածում եմ և առաջարկում եմ տարբեր հագուստների վրա〈շապիկ/տաբատ/գուլպա/գլխարկ〉տպել〈կարել/նկարել〉 տարբեր անիմե կերպարներ։ Իմ կարծիքով դրանով լավություն կանենք բոլոր անիմեշնիկներին։Եվ երևի թե 1-2 ամիս հետո այն մեծ առաջընթաց կունենա։ Կստեղծեմ թիմ, որից հետո պետք կգան անհրաժեշտ սարքավորումներ։ Առաջինը կկարենք շապիկներ, ապա դրանց վրա կտպենք անիմե կերպարներին։ Նախ սկզբում կվորոշենք ցածր գին, իսկ երբ արդեն կսկսեն շատ գնել մեր արտադրածը, գինը կբարձրացնենք։ Իսկ այս օրերին,  հասույթը կփոխանցենք Արցախ։