October 31

Ժյուլ Վեռն-“Աշխարհի շուրջը 80 օրում”💛

Վեպի հերոսը՝ Ֆիլեաս Ֆոգը, գրազ է գալիս, որ կկարողանա շրջանցել Երկրագունդը՝ արևելքից–արևմուտք ութսուն օրից ոչ ավել ժամանակահատվածում, որն այդ ժամանակվա համար հնարավոր առավելագույն արագությունն էր, հաշվի առնելով տրանսպորտային տեխնիկական հնարավորությունները։ Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա։ Ճանապարհի ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ վտանգների։ Հնդկաստանում Ֆիլեաս Ֆոգը և նրա սպասավոր Պասպարտուն փրկում են հիասքանչ Աուդային, որին պատրաստվում էին կենդանի այրել նրա մահացած ամուսնու մարմնի հետ։ Հետագայում տիկին Աուդան դառնում է Ֆոգի կինը։ Ճանապարհորդությանը խանգարում է նաև հետախույզ Ֆիքսը։ Ոստիկանությունը համոզված է, որ հենց Ֆոգն է գողացել Անգլիայի բանկից խոշոր գումար, իսկ գրազը միայն պատրվակ է թաքնվելու օրենքից։ Երբ Ֆոգը մեկ օր ուշացումով վերադառնում է Մեծ Բրիտանիա, նա որոշում է հաջորդ օրը՝ երկուշաբթի, ամուսնանալ Աուդայի հետ։ Եվ ինչքան մեծ էր նրա զարմանքը, երբ հոգևորականը ասում է, որ հաջորդ օրը կիրակի է։ Այդպես խիզախ և անվրդով պարոն Ֆոգը շահում է գրազը։ Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը՝ բացի այդ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից։

Ամփոփումը գրադարակում։

October 31

Պաուլո Կոելյո-Ալքիմիկոսը💛

Գրքի գլխավոր հերոսը հովիվ Սանտիագոն է, ով ապրում է Անդալուսիայում: Մի օր Սանտիագոն երազ է տեսնում, որը դրդում է նրան հասնել եգիպտական բուրգերին, որպեսզի գանձ գտնի։2․Պաուլո Կոելիո-“Ալքիմիկոսը”

Ծեր գնչուհին գանձի 10 տոկոսի դիմաց մեկնում է երազը։ Հետո երիտասարդ ճամփորդը հանդիպում է Սալիմի արքա Մելքիսեդեկին, ով իրեն համոզում է ուղևորվել Եգիպտոս, և տալիս է երկու քար՝ Ուրիմ և Թումիմ, որոնք դժվար որոշում ընդունելիս կօգնեն գտնել ճիշտ պատասխանը։

Այսպես Սանտիագոն վաճառում է իր ոչխարները և ուղևորվում դեպի Աֆրիկա։ Նա կորցնում է իր ամբողջ կարողությունը և ստիպված է լինում աշխատել մի վաճառականի մոտ։ Աշխատած գումարով ուղևորվում է դեպի եգիպտական բուրգեր։ Էլ Ֆայում անապատի օազիսում գտնում է Ալքիմիկոսին։

Ալքիմկոսը սովորեցնում է Սանտիագոյին ճանաչել «աշխարհի ոգին», պատմում է ալքիմիայի մասին և օգնում առաջ գնալ իր ճակատագրի ճանապարհով։ Նա սիրահարվում է Ֆաթումային։ Սանտիագոն գանձը գտնում է ոչ թե Եգիպտոսում, այլ իր հայրենիք Իսպանիայում:

Ամփոփումը գրադարակում։