December 1

Understanding Why People Lie💛

As painful as it sounds, lies and deception are present in almost every human relationship. Everyone has deceived others many times in his life, willy-nilly. Once it was necessary to brag about lying, another time to avoid responsibility, and for some it has already become a habit.

We mostly lie when we want to elevate ourselves. This is especially true during new acquaintances, more often with couples. When a boy meets a girl, he begins to exaggerate his advantages, invent different legends to attract the girl, say how suitable couples they are, only then, when the relationship deepens, և everything comes to the surface, followed by disappointment, depression, sadness. It can be not only in love, but also in business, friendship, etc.

December 1

Նյութափոխանակություն💛

Նյութափոխանակություն💛

Մետաբոլիզմ բառը կարող է վերաբերվել նաև կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող բոլոր քիմիական ռեակցիաներին, այդ թվում՝ մարսողությանը և դեպի բջիջներ, ինչպես նաև տարբեր բջիջների միջև նյութերի փոխադրմանը, որոնց դեպքում բջջում տեղի ունեցող ռեակցիաների ամբողջությունն անվանում են միջանկյալ կամ միջնորդավորված մետաբոլիզմ:Նյութափոխանակությունը սովորաբար բաժանում են 2 կատեգորիայի. կատաբոլիզմ՝ օրգանական միացությունների ճեղքումն է, օրինակ՝ բջջային շնչառության ընթացքում գլյուկոզի ճեղքումը մինչև ԱԵՖ-ի անջատում և պիրուվատ (պիրոխաղողաթթու), և անաբոլիզմ՝ բջջի կառուցվածքային բաղադրիչների սինթեզն է, որոնցից են սպիտակուցներն ու նուկլեինաթթուները: Սովորաբար ճեղքման արդյունքում էներգիան արտադրվում է, սինթեզի ժամանակ՝ օգտագործվում:

Նյութափոխանակության քիմիական ռեակցիաները խմբավորված են նյութափոխանակային ուղիներում, որոնցում հաջորդաբար գործող ֆերմենտների շնորհիվ մեկ քիմիական միացությունը մի քանի փուլերով փոխակերպվում է մեկ այլ քիմիական միացության: Ֆերմենտները կարևոր նշանակություն ունեն նյութափոխանակության գործընթացում, քանի որ նրանք թույլ են տալիս օրգանիզմներին իրականացնել էներգիա պահանջող ցանկացած ռեակցիա, որն ինքնուրույն տեղի ունենալ չի կարող, դրանք զուգակցում են էներգիայի անջատմամբ ուղեկցվող սպոնտան (ինքնակամ) ռեակցիաների հետ: Ֆերմենտները գործում են որպես կատալիզատորներ, որոնց շնորհիվ ռեակցիաներն ավելի արագ են կատարվում:

December 1

Ինքնաստուգում- Քոլեջ💛

  1. Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները։

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրության օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և ալն։Աշխարհագրությունից բացի, կան նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները:

  1. Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։

Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնային էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Բաղկացած է ջրոլորտից,  քարոլորտից, մթնոլորտից և կենսոլորտից։Աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրիչները միևնույն արժեքն ու նշանակությունը չունեն։ Պարզվում է կան վայրեր, որտեղ հող չկա, ինչպես օրինակ Անտարկտիդայում կամ քարքարոտ անապատներում, նշանակում է առանց հողի էլ կարող է լանդշաֆտ ձևավորվել, տվյալ դեպքում հողը երկրորդական բաղադրիչ է։ Կան բաղադրիչներ, որոնք առաջնային են, մյուսները՝ երկրորդային։Աշխարհագրական թաղանթը միասնական է, նրա բոլոր բաղադրիչները սերտորեն կապված են միմյանց և պայմանավորում են իրար։ Այստեղ անընդհատ տեղի է ունենում նյութի շարժում ու շրջապտույտ։ Աշխարհագրական թաղանթում արեգակնային էներգիայի մի մասն է մասնակցում երկրային պրոցեսներին, նրա մի մասը կլանվում է մթնոլորտի վերին շերտի կողմից։

  1. Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․
    • 1) հողերի աշխարհագրությունը
    • 3) գեոմորֆոլոգիան
    • 2) կլիմայագիտությունը
    • 4) լանդշաֆտագիտությունը
  2. Որոնք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր հատկանիշ)։

Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք
են ամբողջականությունը , ռիթմիկությունը, գոտիականությունը և զոնայականությունը:

Աշխարհագրական թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր
բաղադրիչների միասնականությունը:
Այս հատկանիշը պայմանավորված է նրանով, որ աշխարհագրական թաղանթը կազմող բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմյանց հետ, և դրանցից որևէ մեկի փոփոխությունն անխուսափելիորեն կառաջացնի ամբողջ համակարգի փոփոխություն:
  1. Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.
    • 1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա
    • 2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա
    • 3) Ճապոնիա, Չինաստան, Իրան
    • 4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ
  2. Ընտրել բնակչության թվով գերխոշոր երկրների ճիշտ շարքը.
    • 1․Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան
    • 2) Ավստրալիա, Բրազիլիա, Եգիպտոս
    • 3) ԱՄՆ, Պակիստան, Ինդոնեզիա
    • 4) Հնդկաստան, Բանգլադեշ,Վիետնամ
  3. Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.
    • 1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան
    • 2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա
    • 3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա
    • 4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան
  4. Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ դրանց տարածքի մակերեսի աճման հաջորդականության.
    • 1) Ֆրանսիա, Ուկրաինա, Չինաստան, Հնդկաստան
    • 2) Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Ավստրալիա
    • 3) Գերմանիա, Ղազախստան, Չիլի, Բրազիլիա
    • 4) Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան
  5. Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա
    • 1) 1, 2, 3, 4
    • 2) 1, 4, 2, 3
    • 3) 1, 3, 4, 2
    • 4) 1, 4, 3, 2
  6. Բացարձակ միապետություններ են.
    • 1) Սաուդյան Արաբիան և Օմանը
    • 2) Մեծ Բրիտանիան և Քուվեյթը
    • 3) Ճապոնիան և Նորվեգիան
    • 4) Լիբանանը և Հորդանանը
  7. Միապետություններ են.
    1) Ռուսաստանը և Նիդերլանդները
    2) Ճապոնիան և Չինաստանը
    3) Իսպանիան և Շվեդիան
    4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան
  8. «Պետություն — պետական կառավարման ձև» զույգերից ընտրել սխալը.
    1) Նորվեգիա — միապետություն
    2) Լիբանան — հանրապետություն
    3) Իրաք — միապետություն
    4) Եգիպտոս — հանրապետություն
  9. Ո՞ր պնդումն է ճիշտ.
    • 1) Աշխարհում գոյություն ունեցող միապետությունների ճնշող մեծամասնությունը բացարձակ միապետություններ են:
    • 2) Պետական կառուցվածքի ձևը կապ ունի բնակչության կրոնական կազմի հետ:
    • 3) Կառավարման հանրապետական ձևը բնորոշ է միայն տնտեսապես զարգացած երկրներին:
    • 4) Պետության կողմից իշխանության իրականացման եղանակների ու միջոցների
    • ամբողջությունը կոչվում է պետական վարչակարգ:
  10. Ո՞ր պնդումն է ճիշտ.
    • 1) Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:
    • 2) Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է պառլամենտի (խորհրդարանի) կողմից:
    • 3) Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով
    • ունիտար (միացյալ) են:
    • 4) Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետական անկախություն:
  11. Պետական կառավարման այն ձևը, երբ գերագույն իշխանության իրավունքը պատկանում է մեկ անձի և անցնում է ժառանգաբար, կոչվում է.
    • 1) հանրապետություն
    • 2) նահանգապետություն
    • 3) միապետություն
    • 4) գաղութատիրություն
  12. Սահմանադրական միապետություններ են.
    1) Իսպանիան և Շվեդիան 3) Դանիան և Չեխիան
    2) Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան 4) Իտալիան և Շվեյցարիան
  13. Զարգացած երկրների մեջ առանձին ենթախումբ են կազմում արևմտաեվրոպական հին արդյունաբերական երկրները: Դրանցից չեն.
    • 1) Ավստրիան և Բելգիան
    • 2) Դանիան և Նիդերլանդները
    • 3) Իսպանիան և Պորտուգալիան
    • 4) Շվեյցարիան և Նորվեգիան
  14. Զարգացող երկրների մեջ առանձնացվում են, այսպես կոչված, առանցքային
    երկրներ: Դրանցից չէ.
    1) Հնդկաստանը 3) Բանգլադեշը
    2) Չինաստանը 4) Մեքսիկան
  15. Հետամնաց ագրարային երկրներ են.
    1) Չադը և Եթովպիան 3) Արգենտինան և Մեքսիկան
    2) Հնդկաստանը և Չինաստանը 4) Քուվեյթը և Վենեսուելան
  16. Զարգացած երկրներ չեն.
    1) Ավստրիան և Բելգիան
    2) Սինգապուրը և Հարավային Կորեան
    3) Հնդկաստանը և Նեպալը
    4) Կանադան և Ավստրալական Միությունը
  17. Անցումային տնտեսություն ունեն.
    1) Իսպանիան և Պորտուգալիան 3) Ուկրաինան և Ռումինիան
    2) Հունաստանը և Իռլանդիան 4) Սինգապուրը և Վիետնամը
  18. Անցումային տնտեսություն ունեն.
    1) Իրանը և Թուրքիան 3) Հայաստանը և Ադրբեջանը
    2) Հունաստանը և Վրաստանը 4) Ճապոնիան և Ռուսաստանը
  19. Աշխարհի քաղաքական քարտեզում ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել փաստացի անկախացած երկրների միջազգային ճանաչումը:
  20. Որո՞նք են զարգացող և զարգացած երկրների բնութագրիչները:

Զարգացած երկրներում ամեն ինչ  զարգացած է, շատ բարձր մակարդակով։: Իսկ զարգացող երկրներում ամեն բան դեռ զարգանալու ու ավելանալու փուլում է: Զարգացած երկրներում տնտեսության ճյուղերը ավելի զարգացած են։ Զարգացած երկրներներում ՀՆԱ-ի ցուցանիշը բարձր է։ Զարգացած երկրների շարքում են դասվում ՝ ԱՄՆ, Իսրայել,Ճապոնիա և այլն։Կան զարգացող մոտ 150 երկրներ։ Դրանք զբաղեցնում են երկրի ցամաքային տարածքի կեսից ավելին։ Այդ երկրներն են Կորեան, Սինգապուրը, Արգենտինան և այլն։

  1. Ինչպիսի՞ գործոնների ազդեցությամբ կարող է փոփոխվել պետության քաղաքա-աշխարհագրական դիրքը։

Այն կարող է փոփոխվել պատերազմներով և խաղաղ ճանապարհով։ Արցախա-ադրբեջանական  պատերազմի օրինակով, հզոր երկրները հարձակվում են թույլ երկրի վրա և գրավում տարածքներ։