December 3

Երկինքըն ամպել է💛

Երկինքըն ամպել է,
Ինչ անուշ թոն է, – 2անգամ
Գամ դըռնեն անցնեմ,
Հոգյակս հոն է: – 2 անգամ

Երկինքըն ամպել է,
Գետինը մութ է, – 2 անգամ
Ես քեզ ուզել եմ,
Թող ասեն սուտ է: – 2անգամ

Երկինքըն ամպել է,
Ինչ անուշ երակ, – 2 անգամ
Սըրտիս մեջ լըցավ
Մի բուռը կըրակ: – 2 անգամ

December 3

Թալիշու ճամփեն դուզ ա💛

Թալիշու ճամբեն դուզ ա,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Անտոն կայներ՝ Աշխեն կուզա,
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

«Ինձ պես տըղեն քեզի հետ,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Աստված վըկա, լավ կըսազա»։
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

2. Մարգարի դուռը դուզ ա,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Աշխեն կայներ՝ Անտոն կուզա.
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

«Երկու հարյուրն ի՛նչ անէ,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Իմ հերը շատ բաշլըղ կուզա։
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

3. «Վարդերի սուր փըշերը.
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Հերիք պատռեն իմ փեշերը.
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

Քանի մընամ ես գերի,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Արի՛, ինձի տա՛ր գիշերը»։*
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

December 3

Առաջադրանքներ-03․12․2020💛

1Ժխտական նախադասությունները հաստատական դարձրեք՝ ընդգծված բառերը բայերի հետ նույնպես փոխելով։

Շրջապատի նկատմամբ երբեք ուշադիր չէր։

Շրջապատի նկատմամբ միշտ   ուշադիր էր։

Իր օրում բերանը խմիչք չէր առել։

Միշտ բերանը խմիչք էր առել։

Նրա զեկուցումից բան չես հասկանա։

Նրա զեկուցումից ամեն բան կհասկանա:

Ծրագրվածից ոչ ոք չպետք է տեղեկություն ունենա։

Ծրագրվածից  բոլորը  պետք է տեղեկություն ունենան։

2․Բառերով գրեք հետևյալ թվականները՝ 23, 69, 3-րդ, 4-րդ, 60, 365, 99-րդ։

Քսաներեք, վաթսունիննը, երրորդ, չորրորդ, վաթսուն, երեք հարյուր վաթսունհինգ, իննսունիննը:

3․Ամբողջացրեք նախադասությունները։

Ամռանը, երբ ջուրը պակասում էր, ոչինչ չէինք հասցնում անել:

Գուցե մինչև առավոտ քնեին, եթե աշխատանքի չլինեին:

Նա այնքան գեղեցիկ էր, որ  տեսնողը աչքը չեր կտրում նրանից:

Արևն արդեն մայր էր մտնում, սակայն Էլենը դեռ չէր եկել աշխատանքից։

4․Լրացրեք հետևյալ առածների բաց թողնված բառերը՝ դրանք տրվածներից ընտրելով։

Մեծին չլսող ջահելի  ոտքը քարին կդիպչի։

Անբան հնձվորը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

Ագահի աչքը մի բուռ հողը կկշտացնի։

Առյուծն առյուծ է՝ էգ լինի թե որձ։

Գիտունի հետ քար քաշիր,  անգետի հետ փլավ մի ուտիր։

Սպիտակ փողը սև օրվա համար է։

(գիտուն, անբան, ջահել, անգետ որձ, հնձվոր, փող, հող)