December 8

«Մոդիլիանի» ֆիլմի քննարկում💛

Այսօր վերնատանը տեղի ունեցավ «Մոդիլիանի» ֆիլմի քննարկումը։ Բոլորով հավաքվեցինք, նախ մեզ ներկայացրին ֆիլմի սյուժեն, քանի որ շատերս չէինք դիտել ֆիլմը։ Հետո մենք նայեցինք մի հիանալի տեսանյութ ֆիլմի հատվածներից։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք արվեստագետի հետ։ Հասկացա, որ իրոք դժվար է հասկանալ արվեստագետներին։ Տեսանյութից հետո էկրանին հայտնվեցին Մոդիլիանի աշխատանքներից, որոնցով ուղղակի հիանալ կարելի էր։ Քննարկումը ինձ շատ դուր եկավ։ Տուն գնալուց անմիջապես հետո դիտել եմ ֆիլմը։ Ափսոսում եմ, որ ֆիլմը վաղուց չէի դիտել։ Շնորհակալություն։💛

Ժաննա Էբյութերն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ամադեո Մոդիլիանի - Ժաննա Էբյուտերն. մի սիրո պատմություն - VNews

Ցավը անցողիկ է, գեղեցկությունը` մնայուն - yerkir.am

Ստեղծագործելու միակ պատճառը մարդն է. Ա. Մոդիլիանի - YouTube

December 8

Ֆոտոսինթեզ💛

Ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումը կոչվում է ֆոտոսինթեզ։ Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան։ Արեգակնային ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։  Ֆոտոսինթեզի հետևանքով առաջանում է նաև մոլեկուլային թթվածին: Ֆոտոսինթեզը բաժանվում է երկու փուլի՝ լուսային և մթնային։ Լուսային փուլը ընթանում է միայն լույսի առկայության պայմաններում, իսկ մթնային փուլը կարող է իրականանալ ինչպես լուսային, այնպես էլ մթնային պայմաններում։ Ֆոտոսինթեզի պրոցեսում կարևոր նշանակություն ունեն ֆոտոսինթեզող գունակի՝ քլորոֆիլի դերը։ Գունակները ներդրված են քլորոպլաստի գրանների մեջ և շրջապատված են սպիտակուցները, լիպիդների և այլ նյութերի մոլեկուլներով։ Քլորոֆիլն իր կառուցվածքով նման է հեմոգլոբինում պարունակվող հեմին, բայց այն տարբերությամբ, որ հեմում պարունակվում է երկաթ, իսկ քլորոֆիլում մագնեզիում: Քլորոֆիլը հիմնականում կլանում է կարմիր և կապտամանուշակագույն լույսը, իսկ կանաչն անդրադարձնում է, որի պատճառով բույսերը հիմնականում կանաչ գույն ունեն, իհարկե, եթե դրան չեն խանգարում այլ գունակներ։

December 8

Mi dia💛

Holla. Yo soy Tamara.  Tengo dieciseis años. Yo estudio en el colegio. Me gusta amarillo. Todos los dias yo me levanto a las seis. Me ducho a las seis y cinco. Yo como a las seis y media. Yo salgo de casa a las ocho menos cuarto. Mis classes empiezan a las nueve y veinte y terminar a las  tres y cinco. Yo vuelvo a casa a las cuatro y media o cinco. Yo como a las cinco y media. Yo hago mis classes a las seis. Desoues de terminar mis classes yo leo libro.  Yo me acuesto a las dos de la noche.

December 8

Առաջադրանքներ💛

դասագիրք

292

x/x²-5x+6

x1=2

x2=3

x²-5x+6≠0

x²-5x+6>0

(-∞;2)∪(2;3)∪(3;+∞)

x-2/√x²+x-6

x-2>0

x>2

x+x-6≠0

x1=-3

x2=2x

x²+x-6≠0

3/5√3-x+4√x²+x-2

x²+x-2≥0

D=1+8=9(3)

x1=-1-3/2

-2

x2=-1+3/2=1

3-x≠0

-x≠-3

x≠3

(-∞;2]∪(1;3)

ա) sin470 + sin610 – sin110 – sin250 = cos70

(sin470 – sin250) + (sin610 – sin110) = cos70

sina – sinb = 2cos * (a + b/2) * sin * (a – b/2)

2cos * (47 + 25/2) * sin * (47 – 25/2) + 2cos * (61 + 11/2) * sin * (61 – 11/2)

2cos * (72/2) * sin * (22/2)

բ) sin190 + sin250 + sin310 = 4sin250 cos330 cos270

(sin190 + sin310) + sin250 = 4sin250 cos330 cos270

sina + sinb = 2cos * (a + b/2)

2cos * (19 + 31/2) * sin250

2cos * (50/2) * sin250

գ) sin160 + sin240 + sin400 = 4sin200 cos120 cos80

sin160 + sin400) + sin240 = 4sin200 cos120 cos80

sina + sinb = 2cos * (a + b/2)

2cos * (16 + 40/2) * sin240

2cos * (56/2) * sin240

Ապացուցել նույնությունը

ա) tg * (a + b) – tga – tgb/tga tg * (a + b) = tgb

բ) tg * (450 + a) – tg * (450 – a)/tg * (450 + a) + tg * (450 – a) = sin2a

313

(1.6;0) (0;-9)

(0;5)

0.15

(2;0) (-4/3;0) (0:-8)

314

f(x)=g(x)

2x-1=9-3x

x=2

f(2)=3

 

f(-1)=6

f(1)=-1

f(-0.4)=3.2

f(2)=4

f(-1)=1

315

f(x)≠g(x)

9x-7≠9x-3

-7≠-3

7≠4

x²=1

x≠9

 

 

December 8

Մեր ուխտը💛

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,

Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ

Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

December 8

Քաղաքական աշխարհագրություն և աշխարհաքաղաքականություն💛

Աշխարհն իր ողջ գոյության ընթացքում մասնատված է եղել որոշակի սահմաններով, որոնք մարդկային հասարակության զարգացման հետ միաժամանակ աստիճանաբար փոփոխվել ու շատացել են՝ ձեռք բերելով նոր բովանդակություն: Դրանք եղել են պետական, միջքաղաքակրթական, վարչաքաղաքական, տնտեսական, ազգային, դավանական (կրոնական), էկոլոգիական–տնտեսական և այլ բնույթի: Ժամանակ առ ժամանակ աշխարհի այս կամ այն շրջանում առաջա-նում են «թեժ կետեր», բռնկվում են ազգա- միջյան, միջպետական, կրոնական և տարածաշրջանային բախումներ: Վերջիններիս հետևանքով փոխվում է ուժերի հարաբերակցությունը տարբեր երկրների, դրանց խմբավորումների և տարածաշրջանների միջև: Արդյունքում տեղի է ունենում աշխարհի քաղաքաաշխարհագրական պատկերի փոփոխություն: Այսպես, օրինակ՝ նախկին ԽՍՀՄ–ի, Հարավսլավիայի և Չեխոսլովակիայի տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով XX դ. 90–ական թվականներին և հետագայում առաջացան քսանից ավելի անկախ պետություններ:

Վերը նշված բոլոր հարցերը քաղաքա- կան աշխարհագրության և աշխարհաքա- ղաքականության ուսումնասիրության ոլորտն են:

Քաղաքական աշխարհագրությունը գիտություն է աշխարհի, առանձին տարածաշրջանների, երկրների, մարզերի, նահանգների կամ ինչ–որ տարածքի սահմաններում քաղաքական ուժերի տարածքային բաշխման, պետական կառուցվածքի և քաղաքական այլ երևույթների ու գործընթացների տարածքային դրսևորումների մասին: Այն ուսումնասիրում է աշխարհի և առանձին տարածաշրջանների քաղաքական քարտեզի ձևավորումը, քաղաքական սահմանների փոփոխությունները, պետական կարգի և կառուցվածքի առանձնահատկությունները, քաղաքական կուսակցությունների գործունեությունները, խմբավորումների և դաշինքների, զանգվածային ընտրական գործընթացների տարածքային դրսևորումները: Քաղաքական աշխարհագրության կառուցվածքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում աշխարհաքաղաքականությունը (գեոպոլիտիկա): Աշխարհաքաղաքականությունը պետության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության տեսությունն ու փորձն է, որում առավելագույն չափով հաշվի է առնվում աշխարհագրական գործոնը: Այսինքն՝ թե տվյալ երկրի աշխարհագրական դիրքը, հաղորդակցության ուղիները, բնական ռեսուրսներն ու աշխարհագրական այլ գործոններն ինչ ազդեցություն են ունենում պետության արտաքին քաղաքականության և միջպետական ու միջազգային հարաբերությունների վրա:

Միջազգային քաղաքականության մեջ օգտագործվող այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են երկրի քաղաքաաշխարհագրական դիրքը, ազդեցության ոլորտները, շահերի դինամիկ հավասա- րակշռությունը, ուժերի հաշվեկշիռը, ուժերի դասավորությունը, միջակա գոտին, արբանյակ երկիրը, քաղաքական ինտեգրացիան, անկայունության աղեղը պատկանում են աշխարհաքաղաքականության ոլորտին: Որպես մտածողության ոլորտ՝ աշխարհաքաղաքականությունը գոյություն ունի շատ վաղուց: Օրինակ, երբ Պետրոս Առաջինը պայքարում էր Բալթիկ ծովով դեպի Եվրոպա դուրս գալ, անշուշտ, մտածում էր Ռուսաստանի քաղաքաաշխարհագրական դիրքի բարելավման և ազդեցության ոլորտների մեծացման մասին:

XVIII–XIX դդ. աշխարհագրության և փիլիսոփայության մեջ ձևավորվել էր մի տեսություն, ըստ որի՝ մարդկային գործունեությունն ամբողջությամբ պայմանավորված է աշխարհագրական գործոններով, այսինքն՝ տվյալ տարածքի տնտեսության բնույթը, ժողովրդի հոգեկան կերտվածքը և վարքագիծը պայմանավորված են այդ տարածքի բնակլիմայական պայմաններով: Այդ տեսությունը հայտնի է աշխարհագրական պատճառականություն անունով:

XIX դ. վերջին և XX դ. սկզբին Եվրոպայում աշխարհագրական պատճառականության գաղափարները սկսեցին քննարկել նաև միջազգային քաղաքականության տեսակետից: Մասնավորապես, գերմանացի աշխարհագրագետ և սոցիոլոգ Ֆ. Ռատցելը առաջ քաշեց այն գաղափարը, որ պետությունը նույնպես կենդանի մարմին է, և նրա կյանքը կախված է շրջակա միջավայրից: Պետության տարածքը նա համարում էր մարդկանցով լցված տարածք՝ կենսական տարածություն: Հետևաբար, պետությունն իր զարգացումն ապահովելու համար պետք է կարողանա ընդարձակել իր կենսատարածքը: Ինչպես կենդանի մարմինը, պետությունը ևս կա՛մ պետք է աճի, կա՛մ մեռնի, այն երբեք չի կարող մնալ հանգիստ վիճակում: Դրանցից ելնելով՝ արվում էր քաղաքական հետևություն, որ ուժեղ պետությունը իր աճի համար պետք է տարածք ունենա թույլերի հաշվին:

Միջուկային ժամանակակից դարում, երբ ուժային ճանապարհով սահմանների «վերաձևման» գաղափարները դարձել են անհեթեթություն, աշխարհաքաղաքականությունը վերածվել է գիտության, որը պետության շահերը ձևավորում է առանց ուժի կիրառման՝ տնտեսական և դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը: Տիրապետող է դառնում այն գաղափարը, որ պատերազմն այլևս միջազգային հարցերի լուծման միջոց լինել չի կարող: Ներկայումս պետություններն իրենց աննպաստ աշխարհագրական դիրքի և մյուս աշխարհագ- րական գործոնների բացասական ազդեցությունը ձգտում են չեզոքացնել ոչ թե ուժով, այլ տնտեսական, տեխնիկական և այլ ներքին միջոցներով, ինչպես նաև արտաքին քաղաքական գործունեությամբ: Եթե նախկինում աշխարհաքաղաքականության մեջ իշխում էր այն տեսակետը, որ աշխարհագրական միջավայրի ազդեցությունը երկրի արտաքին քաղաքականության վրա անմիջական է, ապա ներկայումս պետության արտաքին քաղաքականությունը մշակելու և հարևան պետության քաղաքականությունը ճիշտ կանխատեսելու համար հաշվի են առնվում նաև «մարդկային գործոնները»՝ երկրի ղեկավարի հայացքներն ու անձնական հատկանիշները, տվյալ ժողովրդի մտածելակերպը և ազգային այլ հատկանիշներ:

Աշխարհում, հատկապես վերջին հարյուրամյակում անընդհատ տեղի է ունեցել պետությունների միջև ուժերի աստիճանական վերաբաշխում, որը պայմանավորված է նրանց տնտեսական, ռազմական և քաղաքական ներուժի ու այլ գործոնների հարաբերակցությամբ: Այս գործընթացն ունի իր խորը արմատները: Սաղմնավորվելով Արևելքում, Ասիայում՝ համաշխարհային պատմության «կենտրոնը» աստիճանաբար տեղափոխվել է Միջերկրածովյան ավազան, որտեղ ապրում էին անտիկ աշխարհի երկու հեգեմոն ժողովուրդները՝ հույները և հռոմեացիները: Հետագայում «պատմության թատերաբեմը» անընդհատ ընդարձակվել է՝ ընդգրկելով նոր «դերակատարներ», որոնք հավակնել են գլխավոր դերին: Ընդհուպ մինչև XX դ. առաջին տասնամյակները համաշխարհային ասպարեզում լիակատար կերպով իշխում էին Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան և Հին աշխարհի այլ երկրներ: Սակայն իր անդրօվկիանոսյան բարենպաստ դիրքի և տնտեսական հզորության շնորհիվ համաշխարհային պատմության «կենտրոնի» դերին սկսեց հավակնել ԱՄՆ–ն:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը դարձավ երկբևեռ և ուներ ուժային գերակշռող երկու կենտրոններ՝ ԱՄՆ և ԽՍՀՄ, տնտեսական երկու միություններ (Եվրամիությունը՝ Արևմտյան Եվրոպայում և Տնտե- սական փոխօգնության խորհուրդը՝ Արևելյան Եվրոպայում), երկու ռազմական կենտրոններ՝ ՆԱՏՕ–ն և Վարշավայի պայմանագրի երկրների կազմակերպությունը: ԽՍՀՄ–ի փլուզման հետևանքով աշխարհը դադարեց երկբևեռ լինելուց: Ներկայումս ստեղծված նոր իրավիճակում շատ կարևոր է, որ աշխարհը չդառնա մեկ կենտրոնից կառավարվող «համաշխարհային հասարակություն»: Առավել հանրաճանաչ աշխարհաքաղաքագետները ենթադրում են, որ XXI դ. աշխարհը կունենա «ուժային» վեց կենտրոններ՝ ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան, Ճապոնիա, Ռուսաստան և, հնարավոր է, Հնդկաստան, որոնք պատկանում են տարբեր քաղաքակրթությունների: