December 11

Հեքիաթի ընթերցում քոլեջիկների հետ💛

Գրականության ժամին մենք «Սովորող-սովորեցնող» նախագծով այցելեցինք քոլեջիկներին։ Ներկայացնելու էինք Բարեկենդանը՝ նախ սովորական, ապա  գորիսի բարբառով։ Երբ ներս մտանք,  տեսանք, թե ինչպես էին գեղեցիկ նստել ու մեզ սպասում։ Իրենց գեղեցիկ ժպիտիկներով բարձրացրին մեր տրամադրությունը։ Մենք էլ նստեցինք,բարևեցինք գրկեցինք քոլեջիկներին և սկսեցինք։ Թերեզան պատմեց Բարեկենդանի մասին։ Վերջացնելուց հետո, երեխաներին հարցրինք, արդյո՞ք հասկացան, իսկ նրանք միաձայն պատասխանեցին, այոո՜։ Հետո Պատվելի Թամարը նույն հեքիաթը պատմեց, սակայն արդեն գորիսի բարբառով։ Երեխաները մի տեսակ դժգոհ տեսք էին ընդունել, որովհետև նրանք դեռ փոքր էին և շատ բառեր չէին հասկանում։ Հետո Լինան երեխաներին սովորեցրեց “Ձի-ձի” բանաստեղծությունը, չնայած, որ նրանցից շատերը գիտեին։ Վերջում միասին ուրախացանք, երգեցինք ու պարեցինք։  Քոլեջիկները շնորհակալություն հայտնեցին և այսքանով ավարտեցինք մեր նախագիծը։ 💛

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝


Posted December 11, 2020 by manukyantamara in category Գրականություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*