January 31

Տխրություն💛

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

1908

January 31

ՀՀ սահմանների ձևավորումը, աշխարհագրական դիրքը💛

Հայկական լեռնաշխարհից դեպի Արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ գտնվում է Իրանական բարձրավանդակը: Նրա հյուսիսում Կովկասյան մեծ լեռնաշղթան է, իսկ հարավում գտնվում է Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, որը հյուսիսից հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:
Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսա-աշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:

Աշխարհագրական դիրքի տեսակներից յուրաքանչյուր պետության համար առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական (ՏԱԴ) և քաղաքաաշխարհագրական դիրքերը (ՔԱԴ)։ Դրանք, ի տարբերություն նախորդների, ձևավորվում են հասարակական երևույթների ազդեցությամբ և ենթակա են այնպիսի արագ փոփոխությունների, որոնք կարող են տեղի ունենալ ինչպես տվյալ պետությունից անկախ պատճառներով (արտաքին պատճառներ), այնպես էլ ուղղակիորեն պայմանավորված են նրա ներքին զարգացումներով (ներքին պատճառներ)։

Արտաքին պատճառներ են տվյալ պետության շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադրությունը, անմիջական հարևանների քաղաքական կողմնորոշումները, նրանց հետ հարաբերությունների բարելավումը կամ վատացումը և միջազգային այլ զարգացումներ։

Ներքին պատճառներ են պետության միջազգային կարգավիճակի, ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադրության, քաղաքական կողմնորոշման, հարևանների հետ ունեցած հարաբերությունների և այլ բնույթի փոփոխությունները, որոնք կարող են ազդել աշխարհում կամ տարածաշրջանում նրա տեղի ու դերի վրա։

Հայոց պետականության հզորացման ու անկման ժամանակները հանգեցրել են երկրի քաղաքաաշխարհագրական ու տնտեսաաշխարհագրական դիրքի արմատական փոփոխությունների։ Երբ Հայաստանը եղել է ծովային պետություն, ունեցել է բարեկամ հզոր հարևաններ և, գտնվելով Արևելքն Արևմուտքին կապող միջազգային առևտրական-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող Մետաքսի ճանապարհի վրա, հզորացել է ու բարգավաճել։

Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկա սահմանները։

January 31

Հաշվետվություն- Սեպտեմբեր-Դեկտեմբեր💛

Ողջույն։ Ես Թամարան եմ, 16 տարեկան։ Ուզում եմ ներկայացնել իմ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվետվությունը։💛

Նախ սկզբից՝ մի փոքր իմ մասին, կարող եք կարդալ՝ այստեղ

Իմ կարծիքը քոլեջի մասին սկզբում այդքան էլ դրական չէր, դե զուտ նրա համար, որ աշխատելու էինք նոթբուքներով։ Սակայն հիմա ամեն ինչ փոխվել է, ինձ շատ դուր է գալիս աշխատել իմ անձնական բլոգում, տեղադրել հետաքրքիր նյութեր, դասեր, նախագծեր։ Քոլեջում ինձ ամենից շատ դուր է եկել ճամփորդությունների նախագծերը, իսկ ավելի կոնկրետ, երբ ճամփորդելուց հետո պատում ենք գրում ու ներկայացնում մեր հետաքրքիր օրը։ Այդպես ավելի ենք զարգացնում մեր միտքը ու երևակայությունը։💛

Հենց առաջին օրով էլ ճանապարհորդել ենք, կարող եք կարդալ՝ այստեղ

Հիմա, քոլեջը դարձել է իմ երկրորդ տունը։ Նույնիսկ չեմ ուզում, որ շաբաթն ու կիրակին տանը մնանք, հետաքրքիր կլիներ, եթե այդ օրերին նույնպես քոլեջում լինեինք։

Եթե անկեղծ․ միայն դուր չի գալիս առավոտյան ընդհանուր պարապմունքները։💛🙄

Ես ունեմ իմ անհատական նախագծերը, որոնք ներկայացված են ստորև՝

Պարույր Սևակ-Դիմում եմ պահանջելու պես💛-կարող եք լսել՝ այստեղ

Համո Սահյան-Դու ինձ թողել էիր մենակ💛-կարող եք լսել՝ այստեղ

Վահան Տերյան- Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր💛- կարող եք լսել՝ այստեղ

Марина Бойкова-«Человеку нужен человек»💛- կարող եք լսել՝ այստեղ

“Ты меня не любишь, не жалеешь…”💛-կարող եք լսել՝ այստեղ

Հիմա կներկայացնեմ, թե ի՞նչ աշխատանքներ, նախագծեր ու ճամփորդություններ ունեմ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների ընթացքում։

Իմ առաջին օրը քոլեջում՝ Մուտք ճամբար

Երբ իմացա, որ կարող ենք մեր բլոգներում գրել այն, ինչ ուզում ենք, միանգամից գրեցի իմ սիրելի գրքերի ու ֆիլմեր մասին, որը կարող եք կարդալ՝ այստեղ

Մենք, տիար Բլեյանի 65 ամյակի առթիվ, որպես հետաքրքիր նախագիծ, ներկայացրեցինք 65 հետաքրքիր փաստեր այն բանի մասին, որոնք մեզ դուր են գալիս և հետաքրքիր են։ Ես ներկայացրեցի 65 փաստեր Հարրի Փոթեր ֆիլմի մասին, որը կարող եք կարդալ՝ այստեղ , նաև ներկայացրեցի՝ Հոլիվուդյան տարբեր ժամանակների 65 դերասանների անուններ, որը կարող եք կարդալ՝ այստեղ

  Ingrid Bergman

Նաև տիար Բլեյանի ծննդյան կապակցության առթիվ, կատարել ենք կրթական շքերթ, կարող եք կարդալ՝ այստեղ

Կատարել եմ նախագիծ ռուսաց լեզվից, որտեղ ներկայացրել եմ իմ քոլեջը, կարող եք լսել՝ այստեղ

Մասնակցել եմ հետաքրքիր հեքիաթի ժամի, իմ տպավորությունների մասին կարող եք կարդալ՝ այստեղ

Մասնակցել եմ Ոսկե ցլիկը ֆիլմի քննարկմանը, կարող եք կարդալ՝ այստեղ

Մոռացա ասեմ, նաև ինձ դուր է գալիս հաճախակի տեղի ունեցող ֆիլմերի քննարկումները։💛

Հայոց լեզվից կատարել եմ ընթերցողական նախագիծ, ընթերցել եմ մի քանի հետաքրքիր հեքիաթներ և գրել եմ իմ կարծիքը, կարող եք կարդալ՝ այստեղ

Իմ երկրորդ ճամփորդությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին, այցելել ենք Կոշի և Արուճի բերդեր։ Մանրամասն կարող եք կարդալ՝ այստեղ

Իրականում դեպի բերդեր ճանապարհորդությունը առանձնացնում եմ մյուս բոլոր ճանապարհորդություններից, քանի որ այդ ճանապարհորդության ընթացքում ծանոթացել ու մտերմացել եմ մի քանի ուսանողների հետ, որոնց հետ մինչ օրս շփվում եմ և նրանք դարձել են իմ ամենալավ ընկերները։💛

Էկոլոգիա առարկայի շրջանակներում, մի քանի աղջիկներով կատարել ենք նախագիծ, որի ընթացքում պետք է  ներկայացնեինք ախտահանության խնդիրը այն տարածքում, որտեղ ապրում ենք։💛

Ահա իմ նախագիծը՝ Ախտահանության խնդիրը Քասախում-Երևանում

Հայոց պատմությունից հետաքրքիր մի հարցազրույց-նախագիծ ունեմ, կարող եք կարդալ՝ այստեղ

Հայոց լեզվից՝ Հայրենիքին նվիրված մի քանի բանաստեղծություններ եմ ձայնագրել, կարող եք ունկնդրել՝ այստեղ

Իմ երրորդ ճանապարհորդությունը դեպի Գյումրի, կարող եք կարդալ՝ այստեղ

Տիար Բլեյանի հետ մեր Երևանյան թափառումները, որը կարող եք կարդալ՝ այստեղ

Հայոց լեզվից շարադրությունը իմ ընկերների մասին, կարող եք կարդալ՝ այստեղ

Իմ նախագծերից, առաջարկել եմ գրքեր, որոնք կարելի է կարդալ ազատ ժամանակ, հղումը՝ այստեղ

Image for post

Ունեմ “Մեր օրեր” վերնագրով նախագիծ, որը կարող եք կարդալ՝ այստեղ

Իսպաներենից ունեմ նախագիծ, որտեղ ներկայացնում եմ իմ մասին՝ իսպաներենով, կարող եք լսել՝ այստեղ

Գրական ակումբի իմ ընտրանին, կարող եք կարդալ՝ այստեղ

girl reading book

Էկոլոգիայից կատարել եմ ջրի որակի ստուգում տնային պայմաններում, կարող եք կարդալ՝ այստեղ

Հայաստանը սեբաստացիների աչքերով, կարող եք ընթերցել՝ այստեղ

ԿՈՇԻ «ԱՂՋԿԱ ԲԵՐԴ» ԱՄՐՈՑ – idiscoverarmenia

Անգլերենից ունեմ նախագիծ-“The world that I imagine”💛 կարող եք կարդալ՝ այստեղ

Հայոց պատմությունից՝ Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում, կարող եք կարդալ իմ բլոգում

Էկոլոգիայից ունեմ նախագիծ ԳՄՈ վերնագրով, մանրամասն կարող եք կարդալ՝ այստեղ

upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/...

Էկոլոգիապես կոսմետիկ միջոցների բացահայտում💛-այստեղ

Ռուսերենից՝ Проект “Мхитар Себастаци”💛

Դիմանկար

Էկոլոգիայից՝ արոմաթերապիա

Մասնակցել եմ սեմինարի, մանրամասն՝ այստեղ

Մասնակցել եմ ընկեր Ելենայի բաց դասին, կարող եք կարդալ՝ այստեղ

Էկոլոգիայից իրականացրել ենք մի շատ հետաքրքիր նախագիծ, որը կարող եք կարդալ՝ այստեղ

Ամանորը Իսպանիայում, կարող եք ունկնդրել՝ այստեղ

Իսպանական հետաքրքիր ավանդույթները՝ կապված Ամանորի հետ «

Մասնակցել եմ Մոդիլիանի ֆիլմի քննարկմանը, տպավորություններս՝ այստեղ

Ժաննա Էբյութերն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Իսպաներենով ներկայացրել եմ իմ օրը, կարող եք լսել՝ այստեղ

Ամանորը Բուլղարիայում, կարող եք ունկնդրել՝ այստեղ

Ամանոր - Wikiwand

Պատվելի Թամարի հետ իրականացրել ենք բարբառով հեքիաթի ընթերցում քոլեջիկների հետ, կարող եք դիտել՝ այստեղ

Ուսումնական շրջայց Էջմիածնում, կարող եք կարդալ՝ այստեղ

Իսկ վերջում բարեհաջող հանձնել եմ քննություններս։ Ահա այսքանը իմ հաշվետվությունից։💛

January 31

Հունվարյան ստուգատես💛

Բարև։ Ես Թամարան եմ՝ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի” Քոլեջի, 1/1 կուրսի ուսանողուհի։ Այսօր ուզում եմ ներկայացնել հունվար ամսվա իմ հաշվետվությունը։ Նախ նոր տարին սկսելուն պես, ես իմ անհատական նախագծերի շարքում ավելացրեցի «Ամանորյա ֆիլմեր» վերնագրով հետաքրքիր նյութ, որով առաջարկեցի ֆիլմեր, որոնք հետաքրքիր էր դիտել ամանորին։💛Նաև հետաքրքիր նյութ ունեմ՝ «Ավանդական ուտեստներ» վերնագրով, որտեղ ներկայացնում եմ հայկական ավանդական համեղ ուտեստները։

Պատվելի Թամարի դասերի ընթացքում՝ սովորող-սովորեցնող նախագծով, ռուսերենից թարգմանել եմ՝ Воин и пахарь/Զինվորը և հողագործը հեքիաթը։💛

Մասնակցել եմ տարբեր դիջիթեքների, հղումները ստորև՝

Անիմեի հանդիպում – Այս հանդիպմանը ներկայացրել եմ Լիլիթի հետ, քննարկել ենք ընդհանուր “անիմե” տերմինի մասին, մանրամասն կարող եք կարդալ հղումով։💛

Մարքեթինգ-Այս հանդիպմանը քննարկել ենք մարքեթինգի, բիզնեսի և բիզնեսներ ստեղծելու մասին։💛

Առողջ սնունդ-Հանդիպմանը քննարկել ենք, թե ինչ սնունդ պետք է օգտագործել, որպեսզի չվնասենք մեր օրգանիզմը։💛

Հեքիաթների և երազների մասին քննարկում -Դիտել ենք “Գտնված երազը” մուլտֆիլմը և զրուցել երազների մասին։💛

Ֆիլմոգրաֆիա -Դիջիթեքի ընթացքում հասկացանք, թե ինչպե՞ս են նկարվում ֆիլմերը, ֆիլմերի հետաքրքիր կադրերը։

Ազգագրության փառատոն. Հարավարևմտյան ֆիլհարմոնիկի հյուրն է Գևորգ Վարդանյանը 

Թաղիքագործության վարպետության դաս

Դդմով ուտեստ

 

Մուլինե թելերից թևնոցներ– Այս դիջիթեքի ընթացքում հյուսել ենք գեղեցիկ թևնոցներ։

Մեդիաուրբաթն Ագարակում

       

 

 

 

January 30

Ղափամայի ծես💛

Բարև։💛Այսօր առավոտյան 10։00 գնացի քոլեջ, բոլորն արդեն հավաքվել էին։ Ընկեր Դիանայի, ընկեր Ելենայի, ընկեր Մարիամի ու մի քանի ուսանողների հետ գնացինք եկեղեցի։💛 Ճանապարհին միասին սկսեցինք ձնագնդի խաղալ ու ձներով միմյանց հարվածել, արդյունքում տուժվում էր միայն ընկեր Մարիամի հեռախոսը։ Մի խոսքով, մինչև եկեղեցի հասնելը մի լավ ուրախացանք և իհարկե մրսեցինք։💛 Հասանք եկեղեցի, մոմ վառեցինք, աղոթեցինք, անցանք առաջ, տեղավորվեցինք և սպասեցինք մինչև մյուսներն էլ հավաքվեն և սկսենք ծեսը։💛 Այս ամենից հետո, բոլորով շարժվեցինք դեպի մայր դպրոց։ Մի փոքր ուշացել էին, արդեն երգում ու պարում էին, մենք էլ միացանք նրանց։💛Հետո համտեսեցինք դդմով տարբեր կերակուրներ, իսկապես շատ համեղ էին։ Միասին շարունակեցինք երգել ու պարել։ Այնտեղ էր նաև տաղանդավոր Ռուբեն Մաթևոսյանը։ Միասին երգեցինք հետևյալ երգերը՝

Ազգ իմ փառապանծ

Այստեղ եմ ծնվել

Երևանի սիրուն աղջիկ

Խորոտ էր, կոլոտ էր։

Հետո մի լավ պարեցինք և տուն վերադարձանք։ Շնորհակալություն հետաքրքիր ու հիշարժան օրվա համար։💛

 

 

January 29

Մեդիաուրբաթ💛

Այսօր շատ հետաքրքիր անցավ։💛 Միասին քոլեջում դդմով ուտեստ պատրաստելուց հետո, մենք գնացիք Ագարակ, մասնակցելու Մեդիաուրբաթին։ Սկզբում թոնրի լավաշ համտեսեցինք, հետո էլ դդմով խմորեղեն։  Համտեսելուց հետո, միասին մեծ շրջան կազմեցինք ու սկսեցինք երգել ու պարել։ Շատ հետաքրքիր ու հիշարժան օր ունեցանք այսօր։

Նկարները ստորև՝

   

 

January 29

Մուլինե թելերից թևնոցներ💛

Այսօր օրը շատ հետաքրքիր սկսվեց։ Առավոտյան մասնակցեցի Անուշի՝ մուլինե թևնոցների հյուսելու դիջիթեքին։ Սովորեցի հյուսել և ինձ համար գեղեցիկ թևնոց հյուսեցի։ Սկզբում մի փոքր բարդ թվաց, սակայն արագ սովորեցի և գեղեցիկ թևնոց ստացվեց։💛Ահա, ընթացքը կարող եք դիտել տեսանյութում՝

January 29

Դդմով ուտեստ💛

Ողջույն։💛Իրականում մտածում էի, թե այսօր էլ, սովորական օրերի նման դաս ենք անելու, բայց հենց առավոտյան, ընկեր Մարիամը մեզ ասաց, որ հանենք բաճկոնները, լվացվենք ու անցնենք խոհանոց։💛 Բոլորս լվացվեցինք ու անցանք խոհանոց, ընկեր Նելլին մեզ էր սպասում, միասին պիտի դդումներ մաքրեինք։💛Անցանք գործի, վերցրինք դանակներն ու ուրախ, երգելով սկսեցինք մաքրել։ Հետո պատրաստեցինք ֆարշը և Անուշը սկսեց տապակել թավայի մեջ։ Իրականում շաաատ համեղ էր ստացվել։💛

 

January 27

Թաղիքագործության վարպետության դաս💛

Այսօր ընկեր Հասմիկի հետ այցելեցինք Մայր դպրոցի  տեղնոլոգիայի դասասենյակը։ Այնտեղ  թաղիկագործության առաջին դասն էր լինելու։ Երեխաները անհամբեր սպասում էին դրան։ Միասին շրջեցինք, տեսանք երեխաների աշխատանքները։ Ամեն մեկը մի հետաքրքիր բան էր հորինում։ Մի աղջիկ, առաջինը ավարտվեց և շատ գեղեցիկ սիրտ էր ստացել, ինձ շատ դուր էր եկել։ Շատ հետաքրքիր էր։ Շնորհակալություն։💛

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображенияПредварительный просмотр изображения