January 4

Վերցրու-Քրիստինե Հովսեփյան

Քո համբույրները,

Քո ժպիտները,

Խոսքերդ,

Սերդ,

Վերադարձնում եմ․․․

Վերցրու։

Քո հայացքները,

Քո հպումները,

Կիրքդ,

Հետքերդ,

Ետ եմ տալիս քեզ․․․

Վերցրու։

Վերցրու․․․ես գնամ

Միայնությունս կարոտել է ինձ․

Դատարկությունս նամակ էր գրել․

Զգուշացնում էր՝ վերադառնում է․․․

Եվ իմ սիրտն էլ տար,

Քեզանից հետո այն էլ պետք չէ ինձ։

Վերցրու․․․

Գնում եմ․․․

Հին ընկերներիս ինձ մոտ եմ կանչել․․․