January 10

Ավանդական ուտեստներ💛

Իմ ամենասիրելի տոներից մեկը Ամանորն է։ Այն տարբեր երկրներում նշվում է տարբեր ձևերով։ Շատ եմ սիրում նաև ամանորյա ուտեստները,  որոնք պատրաստում ենք մեծ սիրով ու բարձր տոնական տրամադրությամբ։ Իրականում ուսումնասիրեցի, թե ինչ ուտեստներ են պատրաստել ամանորին հնում։ Հիմա կփորձեմ համեմատել։ Եթե այսօր Նոր տարվա սեղանի հիմնական ուտետներից են մսեղենն ու ձկնեղենը, ապա նախկինում Հայաստանում տոնական  ուտեստների հիմնական բաղադրիչը ձավարն էր։ Ամանորի սեղանի պարտադիր ուտեստն էր «Պասուց տոլման», որը ինչքան գիտեմ, պահպանվել է մինչ օրս։💛

Պասուց տոլմայի պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բացի այդ՝ Ամանորի սիրված ուտեստներից էր հարիսան: Սեղանին պարտադիր դրվել է նաեւ աղանդեր՝ ընկույզ, կաղին, նուշ, չոր ու թաց մրգեր, քաղցր ու թթու պաստեղներ:

Հարիսան` հայկական ազգային կերակուր | Արհեստագործ

Իսկ այժմ Նոր տարվա սեղանին հայտնվել են մեծ թվով մսեղեն ուտեստներ՝ քյուֆթա, նրբաբլիթ, հետո նաև ի հայտ եկավ  խոզի բուդը դնելու ավանդույթը։ Այն մինչ այժմ էլ կա։ Բոլորը հյուր են գնում միմյանց, շնորհավորում Նոր տարին ու փորձում ամանորյա ուտեստներից։💛

Պատրաստում ենք Շատ Համեղ Ավանդական Նրբաբլիթներ / Բլինչիկներ / Բլինչիկ ենք Պատրաստում / Blinchik - YouTube

Տոլմա

Մսով կոտլետ

January 10

Ամանորյա ֆիլմեր💛

Ես Թամարան եմ, ֆիլմեր այդքան էլ շատ չեմ դիտել, հիմնականում գրքեր եմ կարդում։ Սիրելի ամանորյա ֆիլմերից մեկը՝ Պատահաբար/ Нечаянно ֆիլմն է։ Այն դիտել եմ քրոջս հետ։ Մի փոքր ներկայացնեմ սյուժեն։ Նոր տարվանից մի քանի ժամ առաջ հարևանը գնում է տարեց հարևանուհու տուն` աղ վերցնելու ու պատահաբար սպանում է նրան: Իրավիճակը շտկելու լուծումները ստիպված են որոնել նրա ընտանիքի բոլոր անդամները, ովքեր հավաքվել են միասին` Նոր տարին նշելու համար:

Ժանրը կոչվում է “սև կատակերգություն”, հիանալի ֆիլմ է։ Ընդհանրապես, ամեն մեկը տարբեր է հասկանում ֆիլմերի իմաստը և ամեն ոք այն ներկայացնում ու պատմում է իր ձևով։ Իրականում ֆիլմը սիրում եմ նաև նրա համար, որ իմ անունից ունեցող դերասան կա ֆիլմում։💛😂

Ֆիլմը շատ հետաքրքիր էր, ինձ շատ է դուր եկել։

Պատահաբար (ֆիլմ).jpg

 

Ինձ դուր չի գալիս, երբ ամեն ամանորին նայում են նույն կրկնվող ֆիլմերը, դե օրինակ՝ “Տանը մենակ”-ը։ Ես հիմնականում նայում եմ ֆիլմեր, որոնք քիչ են դիտվել, կամ էլ ընդհանրապես հայտնի ու տարածված չեն։ Այդպես ամեն անգամ հետաքրքիր ֆիլմ եմ հայտնաբերում։💛

Ահա մի ֆիլմ, որը նույնպես ինձ դուր է եկել և կառաջարկեմ դիտել։

Ֆիլմի անունը՝ «Բենը վերադարձել է»💛

Ben Is Back' Stumbles Despite a Sensitive Turn by Julia Roberts | Time

Սյուժեն՝

Բեն Բերնսը Սուրբ Ծննդյան նախօրեին որոշել է լքել վերականգնողական կենտրոնը և վերադառնալ տուն: Նրա մայրը ուրախ է որդու վերադարձի կապակցությամբ, բայց հանդիպման օրը նա հասկանում է, որ նա դեռ նույնն է, և նա միայն մեկ օր ունի` տղային դժվարությունից փրկելու համար:💛

Ֆիլմը շատ հետաքրքիր էր, նաև հուզական։ Իրականում երբ ժանրը դրամա է, ինձ համար միշտ հուզական է։ Ֆիլմում  ներկայացված էր և՛ ուրախ, և՛ տխուր պահեր։💛