January 10

Ամանորյա ֆիլմեր💛

Ես Թամարան եմ, ֆիլմեր այդքան էլ շատ չեմ դիտել, հիմնականում գրքեր եմ կարդում։ Սիրելի ամանորյա ֆիլմերից մեկը՝ Պատահաբար/ Нечаянно ֆիլմն է։ Այն դիտել եմ քրոջս հետ։ Մի փոքր ներկայացնեմ սյուժեն։ Նոր տարվանից մի քանի ժամ առաջ հարևանը գնում է տարեց հարևանուհու տուն` աղ վերցնելու ու պատահաբար սպանում է նրան: Իրավիճակը շտկելու լուծումները ստիպված են որոնել նրա ընտանիքի բոլոր անդամները, ովքեր հավաքվել են միասին` Նոր տարին նշելու համար:

Ժանրը կոչվում է “սև կատակերգություն”, հիանալի ֆիլմ է։ Ընդհանրապես, ամեն մեկը տարբեր է հասկանում ֆիլմերի իմաստը և ամեն ոք այն ներկայացնում ու պատմում է իր ձևով։ Իրականում ֆիլմը սիրում եմ նաև նրա համար, որ իմ անունից ունեցող դերասան կա ֆիլմում։💛😂

Ֆիլմը շատ հետաքրքիր էր, ինձ շատ է դուր եկել։

Պատահաբար (ֆիլմ).jpg

 

Ինձ դուր չի գալիս, երբ ամեն ամանորին նայում են նույն կրկնվող ֆիլմերը, դե օրինակ՝ “Տանը մենակ”-ը։ Ես հիմնականում նայում եմ ֆիլմեր, որոնք քիչ են դիտվել, կամ էլ ընդհանրապես հայտնի ու տարածված չեն։ Այդպես ամեն անգամ հետաքրքիր ֆիլմ եմ հայտնաբերում։💛

Ահա մի ֆիլմ, որը նույնպես ինձ դուր է եկել և կառաջարկեմ դիտել։

Ֆիլմի անունը՝ «Բենը վերադարձել է»💛

Ben Is Back' Stumbles Despite a Sensitive Turn by Julia Roberts | Time

Սյուժեն՝

Բեն Բերնսը Սուրբ Ծննդյան նախօրեին որոշել է լքել վերականգնողական կենտրոնը և վերադառնալ տուն: Նրա մայրը ուրախ է որդու վերադարձի կապակցությամբ, բայց հանդիպման օրը նա հասկանում է, որ նա դեռ նույնն է, և նա միայն մեկ օր ունի` տղային դժվարությունից փրկելու համար:💛

Ֆիլմը շատ հետաքրքիր էր, նաև հուզական։ Իրականում երբ ժանրը դրամա է, ինձ համար միշտ հուզական է։ Ֆիլմում  ներկայացված էր և՛ ուրախ, և՛ տխուր պահեր։💛


Posted January 10, 2021 by manukyantamara in category Ֆիլմադարան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*