January 20

Հեքիաթի ընթերցում Արևելյան դպրոց-պարտեզում💛

Այսօր մենք պատվելի Թամարի հետ այցելեցինք Արևելյան դպրոց-պարտեզ։ Այնտեղ Էլենը և պատվելի Թամարը ներկայացնելու էին Գորիսի և Լոռվա բարբառներով հեքիաթներ։ Սկզբում ծանոթացանք երեխաների հետ, տեղավորվեցինք և սկսեցինք։ Առաջինը ներկայացրեց Էլենը, երեխաները ուշադիր լսում էին։ Ամեն ինչ շատ հետաքրքիր էր անցնում։ Հետո պատվելի Թամարը ներկայացրեց Գորիսի բարբառով հեքիաթը, իսկ երեխաները շատ ընդունակ էին, նրանք միանգամից հասկացան, որ հեքիաթը որոշ չափով նման էր Հովհաննես Թումանյանի “Սուտասանը” հեքիաթին։ Ինձ շատ դուր եկավ հանդիպումը։ Վերջում բոլորով միասին նկարվեցինք և հրաժեշտ տվեցինք երեխաներին։💛


Posted January 20, 2021 by manukyantamara in category Գրականություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*