January 20

Հեքիաթների և երազների մասին քննարկում💛

Այսօր ես մասնակցեցի Ջեմմա Զարգարյանի հեքիաթների և երազների մասին քննարկմանը։ Բոլորով սկզբում “Գտնված երազը” մուլտֆիլմը դիտեցինք, որը իհարկե ծանոթ էր բոլորիս։ Սակայն երբ փոքր տարիքում ես դիտում և հետո մի քանի տարի անց, հասկանում ես, որ շատ բաներ չես հասկացել․․․

Դիտելուց հետո մի փոքր քննարկեցինք, հասկացանք, թե յուրաքանչյուրս ինչպե՞ս ենք ընկալում մուլտֆիլմը։ Հետո Ջեմման մեզ պատմեց երազների մասին։ Բոլորի մոտ տարբեր հարցեր առաջացան, որոնց, իհարկե, Ջեմման շատ հեշտությամբ պատասխանես։ Շատ հետաքրքիր անցավ։ Շնորհակալություն։💛


Posted January 20, 2021 by manukyantamara in category Դիջիթեք

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*