January 21

Հեծանվավարություն💛

Շատ հետաքրքիր անցավ մեր հեծանվավարությունը։ Բոլորով միասին վերցրեցինք հեծանիվներն ու անցանք առաջ։ Իրականում շատ ցուրտ էր, բայց դա մեզ ընդհանրապես չէր խանգարում։💛Մեզ հետ էին նաև ընկեր Մարիամն ու ընկեր Էլյան։ Նրանց հետ միասին և բարձր տրամադրությամբ վարեցինք մեր հեծանիվները և վերադարձանք քոլեջ։💛

Ահա տեսանյութը՝

Ֆոտոպատումը՝

January 21

Առաջադրանքներ

1․Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտե’ք մեկ բառով (2 միավոր):

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր- աբբա

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն-հովվերգություն

գ. խակ խաղող-ազող

դ. կռունկների խումբ-խորդերամ

2․Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները (2 միավոր).

երկնագույն արյուն, ծոծրակը քորել, կոկորդում նստել, ձայն բարբառո հանապատի:

երկնագույն արյուն-օտար, ազնվական ծագում չունեցող

ծոծրակը քորել-մտորել, մտածմունքների մեջ ընկնել

կոկորդում նստել-նեղություն տալ․

ձայն բարբառո հանապատի-անարձագանք մնացած կոչ, հորդոր

January 21

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում💛

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում…