January 27

Թաղիքագործության վարպետության դաս💛

Այսօր ընկեր Հասմիկի հետ այցելեցինք Մայր դպրոցի  տեղնոլոգիայի դասասենյակը։ Այնտեղ  թաղիկագործության առաջին դասն էր լինելու։ Երեխաները անհամբեր սպասում էին դրան։ Միասին շրջեցինք, տեսանք երեխաների աշխատանքները։ Ամեն մեկը մի հետաքրքիր բան էր հորինում։ Մի աղջիկ, առաջինը ավարտվեց և շատ գեղեցիկ սիրտ էր ստացել, ինձ շատ դուր էր եկել։ Շատ հետաքրքիր էր։ Շնորհակալություն։💛

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображенияПредварительный просмотр изображения

January 27

Ազգագրության փառատոն. Հարավարևմտյան ֆիլհարմոնիկի հյուրն է Գևորգ Վարդանյանը💛

Այսօր մենք ընկեր Դիանայի հետ գնացինք Մայր դպրոց, մասնակցելու հետաքրքիր միջոցառման։ Սպասեցինք 30 րոպե, մինչև միջոցառումը սկսվի։ Մինչ այդ,մենք շրջեցինք Մայր դպրոցում։ Հետո տեղավորվեցինք դահլիճում և միջոցառումը սկսվեց։ Միանգամից լռություն տիրեց և դահլիճ հրավիրեցին ջութակահար՝ Գևորգ Վարդանյանին և դաշնակահար՝ Աննա Ադամյանին։ Սկզբում ներկայացան, ապա սկսվեց ամենահետաքրքիրը։ Հանդիսատեսին ներկայացրեցին՝ Բաղդասարյան. «Նոկտյուրն»
Պաբլո Սարասատե. «Իսպանական պար»
Ֆրից Կրեյսլեր. Rosmarin
Սերգեյ Ռախմնինով. «Վոկալիզ»
Բարսեղ Կանաչյան. «Օրոր»
Կոմիտաս. «Ալագյազ»
Ռ. Մելիքյան «Վարդ»
Միասնական կատարում՝ Կոմիտաս «Սոնա յար», «Իմ չինարի յարը»

Շատ հետաքրքիր էր մասնակցել ու ունկնդրել այդ հիանալի կատարումները։ Ինձ շատ դուր եկավ։ Շնորհակալություն։💛