January 30

Ղափամայի ծես💛

Բարև։💛Այսօր առավոտյան 10։00 գնացի քոլեջ, բոլորն արդեն հավաքվել էին։ Ընկեր Դիանայի, ընկեր Ելենայի, ընկեր Մարիամի ու մի քանի ուսանողների հետ գնացինք եկեղեցի։💛 Ճանապարհին միասին սկսեցինք ձնագնդի խաղալ ու ձներով միմյանց հարվածել, արդյունքում տուժվում էր միայն ընկեր Մարիամի հեռախոսը։ Մի խոսքով, մինչև եկեղեցի հասնելը մի լավ ուրախացանք և իհարկե մրսեցինք։💛 Հասանք եկեղեցի, մոմ վառեցինք, աղոթեցինք, անցանք առաջ, տեղավորվեցինք և սպասեցինք մինչև մյուսներն էլ հավաքվեն և սկսենք ծեսը։💛 Այս ամենից հետո, բոլորով շարժվեցինք դեպի մայր դպրոց։ Մի փոքր ուշացել էին, արդեն երգում ու պարում էին, մենք էլ միացանք նրանց։💛Հետո համտեսեցինք դդմով տարբեր կերակուրներ, իսկապես շատ համեղ էին։ Միասին շարունակեցինք երգել ու պարել։ Այնտեղ էր նաև տաղանդավոր Ռուբեն Մաթևոսյանը։ Միասին երգեցինք հետևյալ երգերը՝

Ազգ իմ փառապանծ

Այստեղ եմ ծնվել

Երևանի սիրուն աղջիկ

Խորոտ էր, կոլոտ էր։

Հետո մի լավ պարեցինք և տուն վերադարձանք։ Շնորհակալություն հետաքրքիր ու հիշարժան օրվա համար։💛

 

 


Posted January 30, 2021 by manukyantamara in category Հունվարյան ստուգատես 2021

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*