March 3

Ալկոհոլի, նիկոտինի, թմրանյութերի ազդեցությունը մարդու սաղմի զարգացման վրա:💛

Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրամիջոցների հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։

Նորմալ օրգանիզմում գոյություն ունեն բազմաթիվ հակադարձ կապեր, որոնք էլ ապահովում են հոգեկան և ֆիզիկական հավասարակշիռ վիճակ։ Հայտնի է, որ ստրեսային իրավիճակներում արյան մեջ են անցնում ոչ միայն հակաստրեսային հորմոններ, այլ նաև սինթեզվում են էնդորֆիններ և էնկեֆալիններ։ Մյուս կողմից հորմոնները և էնդոգեն ափիոիդները կարծես հավասարակշռում են մեկը մյուսին։ Օրինակ, արյան մեջ հորմոնների խտության մեծացումը ճնշում է ափիոիդների արտադրությունը, և հակառակը, ափփիոիդների գերսինթեզը ճնշում է հորմոնների առաջացումը։ Թմրանյութերով թունավորված օրգանիզմում արմատապես խախտվում են այս պրոցեսները։

Այս նյութերի օրգանիզմ ներգործելու ուղիները դասական են` պարենտերալ (երակային, միջմկանային, ենթամաշկային), պերօրալ, և ինհալացիոն։ Դրանք բավականին արագ են տարածվում օրգանիզմում (կիսաքայքայման ժամանակահատվածը՝ 1-7 ժամ) և կուտակվում լյարդում, թոքերում, մկաններում։ Մետաբոլիզմը կատարվում է լյարդում և 24 ժամվա ընթացքում արտազատվում են երիկամներով (90%)։

Սուր թունավորման կլինիկան նախ՝ արտահայտվում է պրոտոպատիկ (արխաիկ) հեդոնիստական զգացողություններով, որին հաջորդում է կարճատև ռելաքսացիան, այնուհետև՝ էյֆորիան, որից հետո ցուցաբերվում է որոշակի ակտիվություն (3-4 ժամ տևողությամբ) և, աստիճանաբար, այս վիճակը մարում է չթողնելով որևէ տհաճ հետևանք։


Posted March 3, 2021 by manukyantamara in category Կենսաբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*