March 3

Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային💛

Սաղմնային զարգացում — բազմաբջիջ կենդանիների զարգացումը ձվային կամ սաղմնային թաղանթներում։ Ընթանում է մայրական օրգանիզմում կամ օրգանիզմից դուրս։ Սաղմնային զարգացմանը նախորդում է նախասաղմնային զարգացման շրջանը, երբ աճում, ձևավորվում և հասունանում է ձուն։ Սաղմնային զարգացման ընթացքում համեմատաբար մեկ պարզ ձվաբջջից առաջանում է բազմաբջիջ, տարբեր օրգաններից և հյուսվածքներից կազմված, ինքնուրույն գոյության ընդունակ օրգանիզմ։ Սաղմնային զարգացման հիմնական փուլերն են՝ բեղմնավորումը, տրոհման բաժանումները, գաստրուլյացիան, օրգանոգենեզը, թաղանթներից դուրս գալը կամ ծնունդը։ Տարբեր կենդանիների սաղմնային զարգացումը զգալիորեն տարբերվում է իրարից։ Որոշ կենդանիների սաղմնային զարգացոման ընթացշում զարգացման առանձին փուլեր բացակայում են։ Սաղմնային զարգացման պրոցեսն ինչ-որ չափով հիշեցնում է էվոլյուցիայի ընթացքը։ Սակայն սաղմնային նմանությունը հարաբերական է, քանի որ զարգացման ամեն մի փուլում սաղմերը հարմարվում են գոյության համապատասխան միջավայրին։ Սաղմնային զարգացումը կյանքի կարևորագույն շրջան է և պայմանավորում է օրգանիզմի հետսաղմնային զարգացումը։
Բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում կամ ջրում, այնուհետև, տրոհման ընթացքում ձուն հաջորդաբար բաժանվում է սկզբում մեծ, հետո ավելի ու ավելի մանր բջիջների (բլաստոմերներ) առաջանում է բազմաբջիջ (սովորաբար խոռոչավոր) սաղմը՝ բլաստուլան։ Տրոհման 7-րդ բաժանումից առաջանում են 128 բջիջներ և սաղմն անվանվում է բլաստուլա։ Կաթնասունների սաղմն այս փուլում անվանվում է բաստոցիստ։

Գաստրուլյացիա

Գաստրուլյացիայի ժամանակ առանձնանում են սաղմնային թերթիկները և սաղմի մարմնի պատերը ձեռք են բերում երկշերտ, իսկ կենդանիների մեծամասնությունը՝ նաև եռաշերտ կառուցվածք։ Սաղմնային զարգացման ընթացքը տարբեր կենդանիների համար տարբեր է, բայց արդյունքում ստեղծվում է օրգանիզմի կառուցվածքի ընդհանուր պլան, որը նման է նույնիսկ հեռավոր կարգաբանական խմբերում։ Շատ կաթնասունների մոտ հենց սաղմնային թերթիկների զարգացման ժամանակ է, որ սաղմն անվանում է մոր արգանդի պատին։

Օրգանոգենեզ

Օրգանոգենեզի ժամանակ սաղմնային թերթիկները բաժանվում են օրգանների և համակարգերի սաղմերի (նախասկիզբների)։ Օրգանոգենեզն իրականանում է գլխավորապես բջիջների տեղաշարերի և տարբերակման շնորհիվ։ Ողնաշարավորների օրգանոգենեզի առաջին փուլն անվանվում է նևրուլյացում, երբ ձևավորվում են նյարդային թիթեղը և նյարդային խողովակը։

Հետսաղմնային զարգացում — Օրգանիզմների անհատական զարգացման սաղմնային շրջանն ավարտվում է ձևավորված սաղմի ծնվելով, հետագա շրջանը հետսաղմնայինն է։

Օրգանիզմների հետսաղմնային զարգացումը բաժանվում Է երեք շրջանների։

Առաջինը՝ աճի և ձևավորման շրջանն է: Այդ շրջանի հենց սկզբում բոլոր օրգանները հասնում են տարբերակման այն աստիճանի, որում երիտասարդ կենդանին կարող է գոյություն ունենալ և զարգանալ մոր օրգանիզմից անկախ ։ Այդ ժամանակաշրջանում արդեն գործում են ստամոքս աղիքային ուղին, շնչառական, զգայական օրգանները։  Աճի և ձևավորման շրջանում վերջնականապես հիմք Է դրվում օրգանիզմի  առանձնահատկություններին, և անհատը հասնում Է տեսակին բնորոշ չափերի։

Բոլոր օրգան համակարգերից ուշ ձևավորվում է սեռական համակարգը, երբ ավարտվում է նրա ձևավորումը, սկսվում է հետսաղմնային կյանքի երկրորդ՝ հասունացման շրջանը, որի ընթացքում տեղի է ունենում բազմացումը։ Այդ փուլի տևողությունը տարբեր տեսակների մոտ տարբեր է։ Որոշ տեսակների մոտ այն տևում Է մի քանի օր, շատերի մոտ՝ երկար տարիներ։

Հասունացման շրջանին հաջորդում է երրորդ՝ ծերացման շրջանը օրգանների պարզեցմամբ. ծերացումը հանգեցնում է անհատի բնական մահվան։

Տարբերվում են հետսաղմնային զարգացման երկու տեսակ՝ ուղղակի զարգացում, անուղղակի զարգացում

Ուղղակի զարգացման ժամանակ կենդանու աճն ու զարգացումը չեն ազդում մարմնի մասերի դիրքավորման, փոխադարձ հարաբերությունների վրա։ Ձվից դուրս եկած կենդանին նման Է հասուն անհատին (թռչուններ, կաթնասուններ, մարդ), միայն այլ համամասնություններով, նյարդային համակարգի պարզունակ ձևերով, ֆիզիկական փոքր ուժով, որոշ օրգանների (սեռական) թերգարգացմամբ։

Անուղղակի զարգացումը ընթանում է մարմնի աչքի ընկնող կերպարանափոխություններով (միջատներ, որդերից շատերը, աղեխորշավորներ, որոշ ողնաշարավորներ(երկկենցաղներից)։

Անուղղակի զարգացման ժամանակ սաղմում ձևավորված օրգանները ծառայում են միայն հետսաղմնային կյանքի վաղ փուլերում թրթուրների մոտ, որից հետո փոխարինվամ են նորերով՝ հետսաղմնային շրջանում առաջացածներով։ Դա տեղի է ունենում կերպարանափոխությամբ մետամորֆոզով, որը նույնպես ուղեկցվում է աճով և անցնում է մի շարք փուլերով։

Անողնաշարավորների մետամորֆոզը հաճախ հանդիպող երևույթ է. շատ միջատներ, թիթեռներ, բզեզներ, ճանճեր, մեղուներ զարգանում են այդ ճանապարհով։


Posted March 3, 2021 by manukyantamara in category Կենսաբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*