March 6

Ճանապարհորդություն դեպի Հավուց Թառի վանք💛

Ողջու՛յն։  Ուզում եմ կիսվել այսօրվա տպավորություններովս։💛Առավոտյան  հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և 9։00 շարժվեցինք։ Գնալու էինք Հավուց Թառի վանք։ Երբ սկսեցինք հավաքվել, հասկացա, որ մեզ հետ նաև կրթահամալիրից տարբեր ուսուցիչներ ու երեխաներ կային։ Սկզբում մի պահ թվաց, թե փոշմանում եմ, որ գնում եմ, որովհետև համարյա թե բոլորն անծանոթ էին ինձ։ Սակայն ճանապարհի ընթացքում միասին սկսեցինք զրուցել, ծիծաղել ու մտերմանալ💛 Առաջին կանգառը Չարենցի կամարն էր։ Կանգնեցինք, հիացանք կամարով, նկարվեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Հասանք Խոսրովի անտառ, այնտեղ իջանք, նկարվեցինք ու պատրաստվեցինք լեռը բարձրանալուն։

Քոլեջից մեզ հետ էին՝ ընկեր Մարիամը, ընկեր Դիանան և ընկեր Նելլին։ Մենք  բարձրանում էինք միասին՝ ծիծաղելով, ընկնելով, իրար օգնելով։ Ճանապարհին ձիերի տեսանք, նաև, երբ նոր էինք սկսել բարձրանալը, երևում էր Գառնու տաճարը։ Բարձրանալու ժամանակ ընդմիջում արեցինք, միասին նախաճաշեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Իրականում ճանապարհը շատ ձյունոտ ու ցեխոտ էր ։ Բայց դա մեզ ընդհանրապես չէր խանգարում, որովհետև մեզ հետ էր  տիար Գևորգը։ Իսկ, թե ինչ հետաքրքիր է տիար Գևորգի հետ ճանապարհորդելը, կճանապարհորդեք՝ կիմանաք։

Միասին իրար օգնելով, երգելով հասանք վանքին։ Վանքի մոտ ճաշեցինք, կերանք սնկով համեղ փլավ։ Հետո նստեցինք հանգստանալու։ Նստել ու լսում էինք Մոնայի հորինած հեքիաթները և Արևիկի բանաստեղծությունները։ Այս ամենն ավարտելուց հետո միասին վեր կացանք պարելու ձների մեջ։ Իրականում այնքան էինք ձների միջով բարձրացել, որ չէինք էլ անհանգստանում ձների մեջ պարելու համար։ Միասին հավեսով, ուրախ երգեցինք ու պարեցինք։ Գնացինք վանքը տեսանք, լիքը նկարվեցինք, թավալվեցինք ձների մեջ ու եկավ իջնելու ժամանակը։ Իջնելը, ինչպես միշտ ավելի հեշտ էր ու արագ։ Իջանք, տեղավորվեցինք մեքենայի մեջ ու շարժվեցինք այնտեղ, որտեղից որ եկել էինք։ Շնորհակալություն բոլորին, այս հիանալի ու հիշարժան օրվա համար։💛

Իսկ նկարները կլինեն այն ժամանակ, երբ ընկեր Մարիամը կուղարկի դրանք։😂💛


Posted March 6, 2021 by manukyantamara in category Բարձունքի հաղթահարում, Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*