April 30

Դեպի Արթիկ💛

Ողջու՜յն։💛Առավոտյան արթնացա բարձր տրամադրությամբ։ Այսօր ճամփորդության օր էր։ Քոլեջի բակից ժամը՝ 09։00 շարժվեցինք։ Մեզ հետ էին ուսուցիչներից՝ ընկեր Մարիամը, պատվելի Թամարը և նրա քույրը։💛 Առաջին կանգառը՝ Հառիճի վանքն էր։ Ճանապարհին զրուցելով, երգելով ու միասին խաղեր խալալով հասանք տեղ։ Իջանք, ուսումնասիրեցինք գեղեցիկ տարածքը, շրջեցինք վանքի բակով։ Իրականում այնպիսի գեղատեսիլ տեսարան էր, որ հիանալ կարելի էր։ Մտանք եկեղեցին, երգեցինք, նույնիսկ բարձրացանք խորանի վրա։ Հետո դուրս եկանք ու սկսեցինք շրջել եկեղեցու մոտակայքում։ Միայն այդ լռության համար արժեր գնալ, նույնիսկ օրերով մնալ։ Ընդմիջեցինք հենց գետի ափին գտնվող տաղավարում։💛 Դրանից հետո միմյանց օգնելով բարձրացանք ձորը, որտեղից տեսարանը ավելի հետաքրքիր էր։ Հետո բարձունքը հաղթահարելով իջանք։ Տեղավորվեցինք ավտոբուսը և շարժվեցինք դեպի՝ Սբ. Գևորգ եկեղեցի, որը կառուցվել էր 7֊րդ դարում։ Այն նույնպես շատ գեղեցիկ էր։ Ճիշտ է, շատ վատ վիճակում էր, բայց ներսում հետաքրքիր նախշած քարեր կային։ Հետո շարժվեցինք դեպի Լմպատավանքի եկեղեցին։ Այդ եկեղեցու մասին կան շատ հորինվածքներ։ Օրինակ՝ 15֊ամյա հաշմանդամ մի պատանու, սայլակի վրա բարձրացրել են Լմպատավանքի եկեղեցի, ծնողները սկսել են աղոթել և 15 րոպե հետո տղան ոտքի է կանգնել և սկսել է քայլել։ Եկեղեցին այդքան էլ քանդված տեսք չուներ, շրջեցինք եկեղեցու տարածքով, աղոթեցինք և վերադարձանք ավտոբուս։ Տեղավորվեցինք և շարժվեցինք դեպի տուն, ճանապարհը անցկացնելով՝ երգելով ու պարելով։💛Շնորհակալություն այս հիշարժան օրվա համար։💛


Posted April 30, 2021 by manukyantamara in category Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*