May 5

Արտադրական նախագծի ուսուցում 1-ին դասարանցիների հետ💛

Ողջու՛յն։ Այսօր ընկեր Հասմիկի հետ միասին այցելեցինք Արևելյան-դպրոց։ Մեր արտադրական նախագծի շրջանակներում իրականացնում էինք ուսուցում՝ մածունի պատրաստում, 1-ին դասարանցիների հետ։ Գնացինք, լվացվեցինք, կապեցինք մեր մազերը, հագանք գոգնոցներն ու օգնեցինք սովորողներին տեղավորվել։ Նրանց բաժանեցինք անհրաժեշտ ամանները, գդալ և մածուն։ Բոլորը ուրախությամբ սպասում էին, թե երբ էինք սկսելու գործընթացը։ Սկզբում ներկայացանք, ներկայացրինք նախագիծը, ապա սկսեցինք բացատրել, թե ի՞նչ պետք է անեն։ Եռացրած կաթը լցրեցինք ամանների մեջ, հետո նրանք իրենց ձեռքով կաթին ավելացրեցին մածունը և սկսեցին խառնել այնքան, մինչև լուծվի։ Մեր խումբը օգնեց բոլոր սովորողներին, ապա ամեն մեկը իր պատրաստածը վերցրեց և  բարձրացրեց իրենց դասարան, որպեսզի տեղավորենք տաք տեղում և ծածկենք։ Վերջում էլ միասին վերհիշեցինք մեր կատարած գործողությունները, փաստորեն բոլորը լավ հիշում էին, ու այնքան հետաքրքրված ու ոգևորված էին, որ կկարողանան նույնիսկ տանը միայնակ պատրաստել։


Posted May 5, 2021 by manukyantamara in category Կենսաբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*