September 27

ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԹԱՂԱՆԹՈՒՄ💛

Առանձնացնում ենք 4 հիմնական  շրջանառություններ` քարոլորտային, ջրոլորտային մթնոլորտային և կենսոլորտային։ Նյութերի շրջապտույտը ուղեկցվում է էներգիայի շրջապտույտով:

 

Քարոլորտային շրջանառություն։ 20-րդ դարում պարզվեց քարոլորտի վերին մասի քիմիական կազմը ու ամերիկյան գիտնական Ֆ. Քլարկի անունով քիմիական տարրերի բանակական բաղադրության արտահայտման միավոր համարվեց լարկը, այսինքն նյութի տոկոսային պարունակությունը որևէ ոլորտում։

 

Նյութերի քարոլորտային շրջանառությունը | PH-ից:

Օր. Gi-ը տայգային թթուն անմիջապես լուծվում է ջրում և հեռանում, այդ զոնայում Ca-իսով է (հավերը ձու են ածում առանց կեղևի): Քարոլորտային շրջանառությունը 4 օղակ ունի հողմահարում-տեղատարում, օվկիանոսային կեղևի ձևավորում և սուզման-թաղման պրոցես դեպի միջնապատյան, այստեղից նյութերի շարժում դեպի ցամաքային կեղև, այնտեղից վերելք դեպի երկրի մակերևույթ։

 

Ջրոլորտի շրջանառություն։ Երկրի վրա նյութերի շարժման արագությամբ երկրորդը ջուրն է: Ջրի համաշխարհային շրջանառությունը 2 կերպ է արտահայտվում`

1. Շրջանառություն օդի միջով դեպի ցամաք և ցամաքից դեպի օվկիանոս

 

2 Օվկիանոսային ջրի շրջանառություն հոսանքների միջոցով։ Յուրաքանչյուր տարի օվկիանոսից ու ցամաքից (ջրային տարածք, գոլորշանում է 580 հազար կմ՝ ջուր:

 

Հայտնի է, որ օվկիանոսի ջուրը կանգնած չէ, անընդհատ շարժման մեջ է։ Այդ շարժումը հիմնականում առաջացնում են քամիները, բայց կան նաև այլ գործոններ: Համաշխարհային օվկիանոսում գոյություն ունի համամոլորակային շրջանառություն. հասարակածից տաքացած ջրերը ուղղվում են դեպի բևեռային շրջաններ և ջերմությունը հաղորդում են շրջապատին:

 

Մթնոլորտի շրջանառություն։ Օդը մեր մոլորակի ամենաշարժուն նյութն է։

Երկրի մակերևույթին մոտ շարժման արագությունը կարող է հասնել 100կմ/ժ, իսկ 10-12կմ բարձրության վրա՝ ազատ մթնոլորտում մի քանի 100կմ/ժ։ Օդի նման շարժման շնորհիվ ամենուրեք նրա բաղադրությունը նույնն է։

 

Կենսաբանական շրջանառություն։ Ամենից բարդը և մարդու համար կենսականը կենսոլորտի նյութերի և էներգիայի շրջանառությունն է։ Կենսոլորտի շրջանառության էներգիան արեգակնայինն է, և յուրաքանչյուր օրգանիզմ ունի զարգացման մի ցիկլ։

 

Լանդշաֆտային ոլորտի նյութերի շրջապտույտի մեջ հատուկ տեղ է տրվում ածխածնին: Այս քիմիական տարրը Տիեզերքում երրորդն է ջրածնից և հելիումից հետո և Երկրի վրա կյանքի ստեղծման հիմնական տարրն է: Հողում ածխաթթու գազը մի քանի անգամ ավելի շատ է, քան մթևոլորտում և ավելի շատ է, քան թթվածինը։

 

Թթվածին։ Երկրակեղևի զանգվածի 48% – ը, ջրային ոլորտի 86%-ը, կենդանի օրգանիզմների 70%-ը թթվածինն է։ Միներալների մոտ 1400-ը իրենց կազմում ունեն թթվածին։

 

Օգոնը , մոլեկուլյար -ի ալլոտրոպիկ ձևն է, որն առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ֆոտոքիմիական ազդեցությամբ’ O-ի վրա։ Նման բարենպաստ պայմաններ կան մթնոլորտի շուրջ 50կմ բարձրության վրա։

 

Ազոտը մթնոլորտում կազմում է 78%: Ազոտը օրգանական նյութի կարևոր բաղադրիչ է, և ցամաքի վրա ամեն տարի շրջանառության է մասնակցում 2.3, 109 տ ազոտ: Ազոտի քանակը շատ է հատկապես սևահողերում։ Ամենից շատ N2 կլանում են տեխնիկական կուլտուրաները, N-ի ավելի քանակը սննդամթերքում վնասակար է, առաջացնում է հիվանդություններ:

 

Ֆոսֆորը կենսաքիմիական տարր է։ Մասնակցում է ազոտական նյութերի, ածխաջրերի, սպիտակուցների և այլ նյութերի առաջացմանը, մտնում է կմախքի հյուսվածքների, ուղեղի մեջ և այլն։

 

Ծծումբը կենսաբանական շրջանառության կարևոր քիմիական տարրերից է: S-ը մտնում է մկանների մեջ, ամինաթթուներում, սպիտակուցներում, եթերայուղերում. մասնակցում է մետաբոլիզմին։ Շատ արագ լուծվում է ջրում:

 

Էներգիայի շրջանառությունը- Ցամաքի մակերևույթին նյութերի և էներգիայի շրջանառությունը զբաղեցրել է բազմաթիվ գիտնականների՝ Վ.Ի. Վերնադսկուն, Վ.Ռ. Վիլյամսին և շատ ուրիշների։

 

 

 

 


Posted September 27, 2021 by manukyantamara in category Լանդշաֆտագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*