October 17

Արագածոտնի մարզի զբոսաշրջության հիմնախնդիրները💛

Կանխատեսումների համաձայն մարզն ամեն տարի կարող է ընդունել և սպասարկել մոտ 8000-10000 զբոսաշրջրիկ:

Արագածոտնի մարզում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ ռազմավարությամբ.

Մարզում զբոսաշրջության զարգացման համալիր ծրագրի մշակում, որն իր մեջ կընդգրկի առկա ներուժի ամբողջական ուսումնասիրությունը, իրավիճակի գնահատականը և զարգացման ուղղությունների նախանշումը: Արդյունավետ գործելու դեպքում մարզի տնտեսության մեջ զբոսաշրջության մասնաբաժինը կարելի է հասցնել ցանկալի արդյունքի և այն կարող է առաջնային տեղ զբաղեցնել լեռնահանքային արդյունաբերության. էներգետիկայի և գյուղատնտեսության կողքին:

Ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով ՀՀ Արագածոտնի մարզի որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրամասի նկարագրի ձևավորումը և միջազգային շուկայում ներկայացումն ու ամրապնդումը, մարզի ինտերնետային կայքում զբոսաշրջության վերաբերյալ վեբ էջի ստեղծում և էջի արհեստավարժ կառավարում:

Սփյուռքի հետ կապերի համատեքստում, արտասահմանում գտնվող հայության շրջաններում բարձրացնել Արագածոտնի զբոսաշրջային գրավչությունը, ապահովել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը մեր հայրենակիցների համար:

Զբոսաշրջության զարգացման համար առաջնահերթ է ենթակառուցվածքների ներդաշնակ զարգացումը` հյուրանոցային համալիրների, հանգստյան տների վերանորոգում, վերակառուցում, կառուցում, մարզում առկա մշակութային ժառանգության` պատմամշակութային հուշարձանների գույքագրում, մարզի եկեղեցական և պատմական համալիրների վերանորոգում, առանձին համալիրների վերանորոգում, վերակառուցում կամ մասնակի նորոգում, դեպի պատմամշակութային հուշարձաններ տանող ավտոճանապարհների վերանորոգում:

Մարզի տարածքում Էկոտուրիզմի զարգացման խթանում: Դրա հիմքերը մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների առկայությունն է: Այստեղ կան բուսական արժեքավոր եզակի տեսակներ, որոնք մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել էկոզբոսաշրջիկների շրջանում:

Կառավարության առաջարկով այս տարի Հայաստանում կանցկացվի Յարխուշտայի փառատոնը, և պատահական չէ, որ այն անցկացվելու է Դաշտադեմի ամրոցի հարակից հատվածում: Մարզպետը նշեց, որ նման միջոցառումները նպատակ ունեն հասարակության, այցելուների ուշադրությունը հրավիրելու նախկինում աննկատ զբոսաշրջային վայրերի վրա:

Զբոսաշրջային տեսանկյունից մարզում չբացահայտված վայրերից է Ծաղկեվանքը: Մարզպետը տեղեկացրեց, որ ներդրողների հետ արդեն պայմանավորվածություններ կան: Մոտակա հատվածում կառուցվելու են հյուրանոց, ռեստորան, ժամանցի վայր: Քննարկվում է այդ հատվածում ճանապարհի վերանորոգման հարցը:

Կոնկրետ ծրագրեր են իրականացվում գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ: Տուրիստական գյուղի մոդել ունենալու առաջին ծրագրերից Հայաստանում սկսել են իրականացվել Արագածոտնի մարզում՝ Լուսագյուղում: Մարզպետն առանձնացրեց այլ համայնքներ ևս, որոնք զբոսաշրջային տիպային գյուղ դառնալու բավական լավ պոտենցիալ ունեն:


Posted October 17, 2021 by manukyantamara in category Աշխարհագրություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*