October 20

Նախագիծ “Փոփոխվող սրճարան”💛

Առաջարկը հետևյալն է`սեղանատունը վերածել հետաքրքիր սրճարանի, որը իր թեմայի համապատասխան կենթարկվի փոփոխության( թեմա, ինտերիեր)։

Այնտեղ կհավաքվենք ամիսը 4 անգամ` 4 տարբեր թեմաներով և ինտերիերով։

Սրճարանի առաջարկներ

Առաջին շաբաթ

📍 Թեմա`Squid game

Այս հանդիպման համար մեզ անհրաժեշտ է հետաքրքիր ինտերիեր, օրինակ սկզբի համար ընդհանուր կստանանք մեր սեղանատան տեսքը, որը կսկսենք երկուշաբթի օրվանից։

Պեչենիներ, որոնք կլինեն պատրաստված շաքարավազից, և ըստ ֆիլմի հյուրերը պետք է փորձեն առանձնացնել եռանկյունին, քառակուսին և կլորը(🔻🔴🟥 )

Կեքսիկներ`որոնց մեջ կլինեն թղթեր, որտեղ էլ կսպասվեն հետաքրքիր առաջադրանքներ։

 

Աքսեսուարներ`կավերից պատրաստված հետաքրքիր զարդեր, որոնք կնվիրենք մեր սրճարանի հյուրերին։

Մենյու- մենյուն կլինի հստակ ինչ-որ շարք (թեյ, սուրճ, քաղցրավենիք)։

Խաղեր`փոփոխված ամեն թեմայի համապատասխան։

Ֆոտոներ` որոնք կարվեն մեր սրճարանը տարածելու, բլոգներում հրապարակելու, շրջապատի մեջ հետաքրքրություն առաջացնելու համար։

Երաժշտություն`որը նույնպես կլինի թեմայի հետ համապատասխան։

Նախապատրաստական առաջարկները կսկսվեն երկուշաբթի օրվանից, նախագիծը պատրաստ կլինի մինչև կիրակի։

 

 

 

 

 


Posted October 20, 2021 by manukyantamara in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*