December 5

Մշակութային զբոսաշրջություն💛

Մշակութային զբոսաշրջություն💛

Բովանդակություն

  • Մշակութային զբոսաշրջություն ընդհանուր բնութագիրը (ներածություն)
  • Պատմություն
  • Փառատոններ
  • Մշակույթ, մշակութային ռեսուրսների օգտագործում

Ներածություն

Մշակութային զբոսաշրջությունը մարդկանց տեղաշարժն է հիմնականում մշակութային դրդապատճառներով, դրանցից են ուսումնական ճամփորդությունները, կատարողական արվեստը և մշակութային շրջագայությունները, ճամփորդությունները դեպի փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ, այցելություններ տարբեր վայրեր և հուշարձաններ, ճամփորդություններ՝ բնությունն ուսումնասիրելու համար, բանահյուսություն կամ արվեստ, և ուխտագնացություններ։

Մշակութային զբոսաշրջությունը կարելի է համարել ոչ միայն որպես զբոսաշրջության տեսակներից մեկը, այլ նաև քաղաքի մշակութային ոլորտի զարգացումը։

Պատմություն 💛

Մշակութային զբոսաշրջություն» տերմինը հայտնվել է համեմատաբար վերջերս՝ XX դարի 80-ական թվականներին։

Մշակութային զբոսաշրջության շատ սահմանումներ կան, բայց կարելի է ասել, որ մշակութային տուրիզմը նպատակ ունի ծանոթանալ վայրի այնպիսի հատկանիշներին, որոնք ձևավորում են նրա մշակույթն ու առանձնահատկությունը։ Մշակութային տուրիզմ ասելով, ոչ միայն հասկանում ենք տարածքի մշակութային լանդշաֆտը, արվեստը, մշակութային և պատմական ժառանգությունը, այլ նաև տարածաշրջանում ապրող մարդկանց կենսակերպը, ավանդույթները, սոցիալական միջավայրը և այլն։

Մշակութային զբոսաշրջությունը ոչ միայն հնարավորություն է ճանաչելու որոշակի մշակութային օբյեկտ, այլև հասկանալու դրա մեկնաբանությունը, շրջակա միջավայրի միջոցով նոր իմաստներ սովորելու, համատեքստը գնահատելու, այլ կերպ ասած՝ սովորել վայրի ու նրա բնակիչների ոչ նյութական մշակույթը։

Հայաստանում մշակութային կյանք ասելով հասկանում ենք` այցելելություն տեղական թատրոններ և համերգասրահներ, ծանոթություն բազմաթիվ թանգարանների պատմությանը՝ նվիրված այս անվախ ազգի դժվարություններին, քաջությանն ու հաղթանակներին, ծածանել գորգը՝ ըստ դարավոր ավանդույթների, համտեսել և վայելել տեղական համեղ խոհանոցը։

Մշակութային զբոսաշրջությունը առաջատար դեր է խաղում զբոսաշրջության հիմնական տեսակների շարքում։ Զարգացումը կապված է մարդկանց գիտելիքների ընդլայնման, իրենց ինտելեկտուալ մակարդակը բարձրացնելու կարիքի հետ։ Մշակութային զբոսաշրջության զարգացումը 21-րդ դարի առաջնահերթություններից է։ Տարբեր գնահատականներով մշակութային զբոսաշրջությանը բաժին է ընկնում համաշխարհային զբոսաշրջային հոսքի մինչև 35%-ը և նույնիսկ 60%-ը։

Ենթադրվում է, որ մշակութային զբոսաշրջությունը կազմում է ամբողջ եվրոպական զբոսաշրջության 40%-ը։ 10 զբոսաշրջիկներից 4-ն ընտրում են իրենց ուղղությունը՝ ելնելով իր մշակութային առաջարկից։

Փառատոների մասին💛

Երևանը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային շուկայում կարևոր դեր և նշանակություն ունի. այն ոչ միայն բազային զբոսաշրջային կենտրոն է հանդիսանում, այլև պետության հիմնական մշակութային և զբոսաշրջային ենթակառուցվածքների կենտրոնն է: Մայրաքաղաք Երևանում զբոսաշրջության զարգացմանը նպաստել է ինչպես համաշխարհային զբոսաշրջության առաջընթացը, այնպես էլ քաղաքի յուրօրինակ գրավչությունը: Որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու և միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով արդեն շուրջ 6 տարի Երևանում իրականացվում են հստակ միջոցառումներ՝ փառատոներ, որոնք միտված են հանրահռչակելու հայկական լավագույն ավանդույթները և քաղաք այցելող զբոսաշրջիիներին ներկայացնելու երևանյան յուրատեսակ մթնոլորտը:

Այս նպատակով տարիների ընթացքում ձևավորվել և առավել ընդլայվել են մի շարք միջոցառումներ, որոնք ընդգրկված են «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շարքում։

«Երևանի գինու օրեր»

«Երևանի գինու օրեր» նախագիծը  անցկացվում է գարնանը՝ մայիսին, խթանելով գարնանային զբոսաշրջությունը՝ հատկապես մայիսյան տոների շրջանակում: Գլխավոր կազմակերպիչ «Էվենտտուրա» ընկերությունը մայրաքաղաքի Սարյան փողոցի Թումանյան և Պուշկին խաչմերուկների հատվածում երկու օր շարունակ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնում է հայկական գինեգործության հնագույն ավանդույթները: Միջոցառման գլխավոր նպատակն է բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը, խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացումը: Միջոցառման այցելուներին Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները ներկայացնում են գինիների շուրջ 200 տեսակներ, իսկ մայրաքաղաքի լավագույն ռեստորաններն ու սրճարաններն առաջարկում են հայկական և արտասահմանյան խոհանոցների լավագույն ուտեստները:

 «Ուտեստֆեստ Երևան»

Սկսած 2015թ. -ից ուրաքանչյուր տարվա հունիսին անցկացվում է «Համով-հոտով Երևան» խորագրով տոնածիսական ուտեստների փառատոնը: Այս փառատոնի նպատակն է հանրությանը, այդ թվում նաև Երևան այցելած հյուրերին, ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստի հարուստ ընտրանին: Հայկական ավանդական տոնացույցին զուգահեռ բազմաթիվ են այն ավանդական տոները, որոնք ուղեկցվում են հետաքրքիր ուտեստեներով՝ ներակայացնելով ազգային ավանդական կերակրատեսակները: Փառատոնի մասնակից դարձած երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն ունեն ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ու մոռացված ուտեստները:

Վարդավառ

Վարդավառի տոնին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկում են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով, երբ մեքենաները շրջում են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: Վարդավառի տոնին նվիրված գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում մայրաքաղաքի Կարապի լճում: Երևանի քաղաքապետարանն այստեղ ապահովում է բոլոր պայմանները՝ ուրախ ջրային խաղերի և անմոռանալի ժամանցի համար:

 «ԵրևանՏԱՐԱԶ ֆեստ» 

Սկսած 2015 թվականից՝ ամեն տարվա օգոստոսին Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից մայրաքաղաքում անցկացվում է «ԵրևանՏԱՐԱԶ ֆեստ» փառատոնը, որի շրջանակում հայ լավագույն դիզայներները ներկայացնում են իրենց աշխատանքը՝ օգտագործելով ազգային հագուստի ավանդական տարրեր: Միջոցառումը հնարավորություն է տալիս վերադառնալու արմատներին և միևնույն ժամանակ նորովի ներկայացնելու հայկական ավանդույթները:

Մշակույթ, մշակութային ռեսուրսների օգտագործում

Ոչինչ չի սահմանում երկիրը և դարձնում այն ​​եզակի, ինչպես իր մշակույթը: Տեսնելով նրա արվեստը, զգալով նրա ավանդույթները, փորձելով նրա խոհանոցը և զբոսնել նրա պատմության մեջ, անկասկած լավագույն ուղեցույցն է երկիր բացահայտելու համար: Եվ հենց դա է մշակութային տուրիզմը:

«Մշակույթը զբոսաշրջության աճի շարժիչ ուժերից մեկն է»:

Մշակութային զբոսաշրջությունը գրեթե նույնքան բազմազան է, որքան ինքը մշակույթը, քանի որ այն կարող է ընդգրկել երկրի, տարածքի, քաղաքի կամ քաղաքի հետ կապված կամ հատուկ ցանկացած գործունեություն. արվեստ, կինո, լեզու, սպորտ, կրոն, ճարտարապետություն, գաստրոնոմիա, բնություն կամ որևէ այլ բան բանահյուսության տեսակ. Բայց կան մշակութային զբոսաշրջության շատ ավելի քիչ ավանդական, իսկ որոշ դեպքերում՝ շատ այլընտրանքային այլ տեսակներ։

Մշակութային տուրիզմը, որպես ճանապարհորդության մի տեսակ, իր մեջ ներառում է մշակութային տարբեր տարրեր, որոնք տարբերվում են մարդու մշտական բնակության վայրի մշակութային շրջապատից։

Մշակութային տուրիզմը ըստ ըստ տեսարժան վայրերի տեսակների լինում է`

պատմական

ճարտարապետական

մշակութային պարկեր

քաղաքային միջավայր

երաժշտական և պարային փառատոններ

արվեստ և գրականություն

Ըստ մշակութային ռեսուրսների օգտագործման լինում է`

ժառանգության տուրիզմ (պատմամշակութային)

ընդհանուր (մշակութային-ճանաչողական կամ էքսկուրսիոն)

արվեստի տուրիզմ (նկարչական արվեստի հանդեպ հետաքրքրություն)

մշակութային-իրադարձային

կրեատիվ մշակութային (հետաքրքրություն սեփական ստեղծագործական և հոգևոր զարգացման նկատմամբ)

էկոմշակութային (նոր մշակութային փորձի ձևավորում, օրինակ, տեղացի մարդկանց ընտանիքում մնալը և այլն)

տպավորությունների տուրիզմ (ներթափանցել կոնկրետ մշակութային վայրի և ժամանակի մեջ)

թեմատիկ (ձևավորված մեկ թեմայի շուրջ)

Հղումներ`

1. հղում

2. հղում

3. հղում

4. հղում

5. հղում

December 5

Շմոլ գազ💛

«Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով»,– նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։

Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։

CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության կորուստը, տեսողության կորուստը, հիշողության խանգարումը կամ գիտակցության կորուստը։

Ընդ որում, այդ ամենը կարող է տևել ընդամենը 2 ժամ։

CO-ով թունավորման դեմ չկա հակաթույն, առաջին օգնությունը տուժածին մեծ քանակությամբ թթվածին տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։

Газовая плита - Sputnik Արմենիա

Մինչև բժիշկների գալը պետք է հեռացնել նեղ հագուստը, տուժածին դուրս բերել մաքուր օդի: Եթե նա գիտակից է և կարողանում է կուլ տալ, նրան սուրճ կամ թեյ տալ, քանի որ կոֆեինը խթանում է ուղեղում գտնվող շնչառական կենտրոնը:

Տուժածին նաև պետք է ծածկել վերմակով կամ տաք հագուստով, քանի որ ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում խախտվում է ջերմակարգավորումը, և հնարավոր է` գերսառեցում առաջանա։

Բայց բոլոր այս միջոցներ, ցավոք, կօգնեն միայն թույլ թունավորման դեպքում: Ածխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն է, և ուժեղ թունավորման դեպքում անգամ բժշկությունն է անզոր:

Այս դեպքում լավագույն պաշտպանությունը թունավորումը կանխելն է։

Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս տունը տաքացնելու համար գազի վառարան չօգտագործել, պարբերաբար ստուգել գազի սարքերի աշխատանքն ու ջեռուցման սարքավորումները, պարբերաբար օդափոխել սենյակը։

Եթե տան ջեռուցումն իրականացվում է վառարանի օգնությամբ, ապա վառարանի կափույրը պետք է բաց մնա մինչ փայտածուխի այրվելը, որովհետև եթե փայտածուխները դեռ կարմիր են, նշանակում է դրանցից CO գազ է արձակվում։

Անհրաժեշտ է հոգալ նաև ծխնելույզի մաքրության, սենյակների օդափոխության մասին։ Չի կարելի փակել տարածքի բոլոր օդափոխության համակարգերը:

Ավտոտնակում ևս չի կարելի աշխատել ավտոմեքենայի միացրած շարժիչի ու փակ դռան պայմաններում։

Սեփական անվտանգության համար անհրաժեշտ է տարածքն ապահովել անվտանգության սարքերով, որոնք ազդանշան կարձակեն գազի ու շմոլ գազի արտահոսքի դեպքում: