December 7

Լեռնային վերընթաց գոտիներ 💛

Այսպիսով, եթե ամփոփենք լեռնային երկրներում լանդշաֆտների առանձնահատկությունը, ապա կարելի է եզրակացնել.

1. Բարձունքային գոտիականությունը լեռնային երկրների լանդշաֆտային տարբերակման յուրահատուկ օրինաչափություն է։

2. Բարձրադիր լանդշաֆտային գոտիները գոյություն ունեն բնության մեջ օբյեկտիվորեն և իրենց ներկայացնում են ֆիզիկաաշխարհագրական որոշակի համալիրներ։

3. Լեռնային երկրներում զոնայական օրինաչափությունները չեն անհետանում։

4. Լեռնային երկրներում զոնայական օրինաչափությունների առաջին փուլը տվյալ տարածքում լանդշաֆտային գոտիականության կառուցվածքային առանձնահատկությունների պարզաբանումն է։

5. Գոտիականության տեղական կառուցվածքային առանձնահատկությունները հանդիսանում են լեռնային երկրների տարածքային մասնատման չափանիշ։

 

Ի՞նչ է սպեկտորը։

Լեռնաշղթաների կոնկրետ լանջերի  բարձրունքային գոտիների ամբողջությունը կոչվում է սպեկտոր։

Ի՞նչ է նշանակում ազոնալ։

Հողերի այն տեսակները կամ տիպերը, որոնք վերընթաց գոտիականությանը չեն ենթարկվում, անվանում են ազոնալ:


Posted December 7, 2021 by manukyantamara in category Լանդշաֆտագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*