December 22

Մասնագիտական հայոց լեզու💛

Դիտել Ճի՞շտ, թե՞ սխալ հաղորդումներից 10-ը և դուրս գրել ճիշտ ու սխալ բառերը։

61. Ճի՞շտ, թե՞ սխալ, Խոհանոցային սխալներ։

Հավը տապակել թավայի վրա- հավը տապակել թավայի մեջ

Գաթա պատրաստել- գաթա թխել

Ճաշը պատրաստել- ճաշը եփել

35. Ճի՞շտ, թե՞ սխալ, Ամենօրյա սխալներ։

Ամսեկան- Ամսական

Օրեկան- օրական

40. Ճի՞շտ, թե՞ սխալ, Շտապ օգնություն։

Պնևմատոլոգ-Թոքաբան

Կարդիոլոգ- սրտաբան

Դերմատոլոգ- մաշկաբան

Օկուկիստ- ակնաբույժ

Խիրուրգ- վիրաբույժ

Օնկոլոգ- ուռուցքաբան

Ստամատոլոգ- ատամնաբույժ

Փսիխոլոգ- հոգեբան

Նևրոպատալոգ- նյարդաբան

5. Ճի՞շտ, թե՞ սխալ, Սիրահարվել

Դաշնամուրի վրա նվագել- դաշնամուր նվագել

Սիրահարվել ինչ որ մեկի վրա- սիրահարվել ինչ որ մեկին

Փողոցի վրա- փողոցում

Այս խանութը գտնվում է այս փողոցի վրա- այս խանութը այս փողոցում է։

 

9. Ճի՞շտ, թե՞ սխալ, Ավելորդ տառեր

Ամանչել- ամաչել

Կամանց- կամաց

Անձեռնոցիկ- անձեռոցիկ

Ընձեռնել- ընձեռել

Խաբնվել- խաբվել

Ավելնորդ- ավելորդ

Կանանչ-կանաչ

Ճանանչել- ճանաչել

տվայտվել- տվայտել

Տուժվել- տուժել

Վիճվել- վիճել

Տրաքվել- տրաքել

Նախանձվել – նախանձել

44. Ճի՞շտ, թե՞ սխալ, Հարցական նշան

 

Հարցականը օժանդակ բայի վրա չենք դնում։

Ամուսնացա՞ծ եք

Երջանի՞կ ես

Հարցերի դեպքում`

Ե՞րբ

Որտե՞ղ

Ինչքա՞ն

Որքա՞ն

Միայն ժխտական նախադասության դեպքում ենք հարցականը դնում օժանդակ բայերի վրա։

Չե՞ս գալիս

Չե՞ս ամաչում

Չե՞նք վճարում

 

59. Ճի՞շտ, թե՞ սխալ, Հետաքրքիր թեմա

Ներկաների մեծ մասը ծափահարեցին- ներկաների մեծ մասը ծափահարեց

Հայրը որդու հետ գնացին- հայրը որդու հետ գնաց

Ժողովուրդը հավաքվել էին- ժողովուրդը հավաքվել էր

 

64. Ճի՞շտ, թե՞ սխալ, Մոտ, մոտակա

Նրա մոտ բացակայում է աշխատելու ցանկությունը- նա աշխատելու ցանկություն չունի

Նրա մոտ մեկ հարց ծագեց- նրա մտքում/ գլխում մեկ հարց ծագեց

Հիվանդի մոտ տեսությունը վատացել է- հիվանդի տեսությունը վատացել է։

 

66. Ճի՞շտ, թե՞ սխալ, Սխալ դեպք

Հազվադեպ դեպքերում-հազվադեպ

Նա հազվադեպ դեպքերում էր սխալվում անգլերեն խոսելիս- նա հազվադեպ էր սխալվում անգլերեն խոսելիս։

Հափշտակության դեպքով քրեական գործ է հարուցվել- հափշտակության դեպքի հիման վրա քրեական գործ է հարուցվել։

Դեպքով- դեպքի հիման վրա, դեպքի առիթով/ կապակցությամբ

Արի տեղերով փոխվենք- տեղերը փոխենք, տեղափոխվենք

31. Ճի՞շտ, թե՞ սխալ, Առօրյա սխալներ

Խոսալ- խոսել

Ծիծաղալ- ծիծաղել

Գովալ- գովել

 

69.Ճի՞շտ, թե՞ սխալ, Սխալ նախադասություններ

Պաղեստինն ու Իսրայելը փոխանակվել են պատանդներով- Պաղեստինն ու Իսրայելը պատանդներ են փոխանակել։

Նախագահները փոխանակվել են համաձայնագրերով- Նախագահները փոխանակել են համաձայնագրեր

Ամուսնալուծության խնդիրը հասավ ընդհուպ մինչև դատարան- ընդհուպ դատարան/ մինչև դատարան։