December 31

ԴիջիԹեք 2022💛

Պրեզենտացիա `

Հղում

Թեմա ` Քարտեզներ, ինչպե՞ս օգտվել քարտեզից, քարտեզների տեսակներ, քարտեզագրություն, ի՞նչ է քարտեզագրությունը, մասշտաբ, զուգահեռականներ և միջօրեականներ։

Նպատակը ` օգնել կողմնորոշվել ինչպե՞ս օգտվել քարտեզից, դրանից օգտվելու իմաստը, առավելությունը։ Ինչպե՞ս օգտվել Google Earth ծրագրից։

Բովանդակություն

Քարտեզ
Քարտեզի տեսակներ
Կիրառման բնագավառներ
Ի՞նչ է քարտեզագրությունը։
Ի՞նչ բնագավառում է անհրաժեշտ քարտեզագրական գիտելիքները։
Մասշտաբ
Կոորդինատներ
Զուգահեռականներ և միջօրեականներ

Նյութերը `

Քարտեզ

Քարտեզը երկրագնդի, առանձին մայրցամաքների կամ որևէ տարածքի ընդհանրացված պատկերն է հարթության վրա, որոշակի մաշտաբով և պայմանական նշաններով։

Ըստ բովանդակության ՝ քարտեզները լինում են․ ընդհանուր աշխարհագրական, որոնց վրա պատկերված են երկրի մակերևույթի ձևերը, գետերը, լճերը, քաղաքները, թեմատիկ ՝ նվիրված առանձին թեմաների, գիտության ճյուղերի (օրինակ ՝ երկրաբանական, կլիմայական, օգտակար հանածոների, բնակչության, ծովային ուղիների, տնտեսության տարբեր ճյուղերի և այլն)։

Քարտեզը երկրային մակերևույթի քարտեզագրական պրոյեկցիայով կառուցված փոքրացված ընդհանրացված պատկերն է հարթության վրա, որը պարունակում է կոորդինատային ցանց և ներկայացնում է նրա վրա տեղակայված օբյեկտներն ու երևույթները պայմանական նշանների որոշակի համակարգով։

Շատ քարտեզներ ստատիկ են, հիմնականում երկչափ, սակայն գոյություն ունեն նաև դինամիկ, եռաչափ քարտեզեր։ Դրանք ցույց են տալիս բնական և հասարակական օբյեկտների և երևույթների տեղադիրքը, վիճակը և փոխադարձ կապը տարածության ու ժամանակի մեջ։ Աշխարհագրական քարտեզները դասակարգվում են ըստ բովանդակության, մասշտաբի, նշանակության, տարածքի ընդգրկման։

Ըստ բովանդակության ՝ քարտեզները լինում են ընդհանուր աշխարհագրական և թեմատիկ։

Ընդհանուր աշխարհագրական քարտեզներում ներկայացվում են բոլոր աշխարհագրական երևույթները, այդ թվում ՝ ռելիեֆը, ջրագրությունը, բուսական- հողային ծածկույթը, բնակավայրերը, տնտեսական կառույցները, հաղորդակցումը, սահմանները և այլն։

Ընդհանուր աշխարհագրական խոշորամասշտաբ քատեզները, որոնցում պատկերված են տեղանքի բոլոր օբյեկտները, կոչվում են տեղագրական քարտեզներ։

Թեմատիկ քարտեզները ներկայացնում են բնական երևույթները, բնակչության, տնտեսության տեղակայվածությունը, փոխադարձ կապերն ու դինամիկան, սոցիալական ոլորտը։

Ըստ տարածքի ընդգրկման ՝ լինում են `

1. Տիեզերքի քարտեզներ

2. Աշխարհի քարտեզներ

3. Մայրցամաքների քարտեզներ

4. Երկրների և տարածաշրջանների քարտեզներ

Ըստ մասշտաբի ՝

1. Խոշորամասշտաբ

2. Միջին մասշտաբի

3. Փոքր մասշտաբի

Տարբեր մասշտաբի քարտեզներն ունեն պատկերի տարբեր ճշգրտություն և մանրամասնություն, ընդհանրացման տարբեր աստիճաններ և տարբեր նշանակություններ։

Ըստ նշանակության և կիրառության քարտեզները լինում են ՝

1. Գիտատեղեկատվական, որը նախատեսված է գիտական հետազոտությունների իրականացման և առավել ամբողջական տեղեկատվություն ստանալու համար։

2. Մշակութային- կրթական, որը նախատեսված է գիտելիքների, գաղափարների ժողովրդականացման համար։ Օգտագործվում է որպես տեսողական ուղեցույցներ աշխարհագրության, պատմության, երկրաբանության և այլ առարկաների ուսումնասիրության ժամանակ, դրանց թվին է պատկանում եզրագծային քարտեզը, տեխնիկականը։ Այն արտացոլում է օբյեկտները և պայմանները, որոնք անհրաժեշտ են տեխնիկական այս կամ այն խնդիրները լուծելու համար։

Ի՞նչ է քարտեզագրությունը

Քարտեզագրությունը գիտություն է աշխարհագրական քարտեզների, դրանց կազմելու և օգտագործելու մեթոդների մասին։ Այս բնորոշումն արտահայտում է նաև քարտեզագրության տեխնիկական կողմերը։ Ժամանակակից առումով քարտեզագրությունը գիտություն է քարտեզագրական պատկերներով տարածության արտացոլման և ուսումնասիրման, բնության ու հասարակական երևույթների զուգակցման, փոխադարձ կապերի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների մասին։

Քարտեզագրությունը լինում է տարբեր եղանակներով ` թվային, էլեկտրոնային և թեմատիկ։

Քարտեզագրությունը մեր Երկիր մոլորակի ամփոփ արտացոլումն է որևէ կրիչի վրա: Դեռևս վաղ միջնադարում գոյություն ուներ լանդշաֆտային քարտեզագրությունը, երբ ոչ միայն գծագրապես էր քարտեզագրվում տարածաշրջանը, այլ նաև պատկերվում էր, նկարվում: Օրինակ. ` քաղաքի վրա նկարվում էին տարբեր աշտարակներ, եկեղեցիներ, տաճարներ, բերդեր, իսկ երկրում՝ անտառներ, լեռներ:

Ժամանակի ընթացքում այս ամենը զարգացման գործընթացը ապրելիս ի վերջո դարձավ պայմանանշան, ինչն էլ քարտեզագրության գործիքն է:

Ի՞նչ բնագավառում է օգտագործվում քարտեզագրությունը։

Քարտեզագրությունը հիմնականում ծառայում է քարտեզի վրա նախագծել տարածք, ռելիեֆ, հողային ձև կամ ռելիեֆ, ի թիվս այլ ասպեկտների, որը գտնվում է որոշակի տարածքում:

Ի՞նչն է թույլ տալիս իմանալ նշված տարածքի մասին ՝ առանց այնտեղ լինելու

Բացի այդ, այն զբաղվում է կատարված քարտեզների ուսումնասիրմամբ և գնահատմամբ, միշտ ձգտելով կատարելագործել դրանց պատրաստման համար օգտագործվող մեթոդներն ու մեթոդները ՝ փորձելով նվազեցնել կամ վերացնել հնարավոր սխալները:

Մասշտաբ

Մասշտաբը ցույց է տալիս, թե քարտեզի կամ հատակագծի վրա պատկերված օբյեկտը քանի՞ անգամ է փոքրացված իրական չափերից։

Աշխարհագրական քարտեզն ու գլոբուսն ասես պատած են նուրբ ցանցով: Դա Երկրի աստիճանացանցն է ` կազմված միջօրեականներից և զուգահեռականներից, որոնք բաժանված են աստիճանների: Միջօրեականները ,,փաթաթվում,, են Երկրին ՝ հատվելով բևեռներում: Բոլոր
միջօրեականները կիսաշրջանագծեր են և ունեն նույն երկարությունը:

Լոնդոնում գտնվող Գրինվիչի աստղադիտարանով անցնող միջօրեականը գիտնականներն ընդունում են որպես սկզբնական միջօրեական (0°): Բոլոր միջօրեականներն իրար հավասար են և ունեն 20.000 կմ երկարություն: Սրանք ցույց են տալլիս հյուսիս- հարավ ուղղությունը և գլոբուսի վրա զուգահեռականների հետ հատվում են ուղիղ անկյան տակ: Ըստ միջօրեականների ՝ որոշում են տվյալ վայրի աշխարհագրական երկայնությունը:

Հասրակածին զուգահեռ Երկիրը գոտևորող երևակայական շրջագծերը կոչվում են զուգահեռականներ։ Դրանք ցույց են տալիս արևմուտք- արևելք ուղղությունները։ Ամենաերկար զուգահեռականը հասարակածն է, որից դեպի բևեռներ զուգահեռականները կարճանում են և վերածվում կետի: Հասարակածի երկարությունը ավելի քան 40.000 կմ է, հետևաբար նրա նրա շրջագծի 1° աղեղի երկարությունը 111 կմ է (40.000 կմ : 360° = 111 կմ)։

Ինչպե՞ս օգտվել ,,Google Earth,, ծրագրից

,,Google Earth,, ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բացել ծրագիրը, որոնման բաժնում գրել որևէ վայրի անվանում, սեղմել հաստատելու կոճակը և տեսնել տվյալ վայրի կոորդինատները, որոշ նկարագրություն ու տեղեկություն։ Ծրագրի միջոցով կարելի է նաև նշումներ կատարել։