January 31

Հյուրընկալության ինդուստրիա, սահմանումը, կառուցվածքը💛

Բոլոր բառարաններում «հյուրընկալությունը» մեկնաբանվում է որպես «հյուրերի սիրալիր ընդունելություն, նրանց հանդեպ սրտաբաց վերաբերմունք»: Սա քաղաքակրթության հիմնական հասկացություններից է, որը ժամանակի ընթացքում վերածվել է հզոր ինդուստրիայի և որտեղ աշխատում են հազարավոր մասնագետներ: Տերմինն առկա է տարբեր լեզուներում` գերմաներենում` dieG astfreundschaft, գոթական լեզվում` gasts, հին ռուսերենում` «гость» և «принимать», լատիներեն` hospitium, իսկ հայերենում կազմված է «հյուր» և «ընդունել» բառերից: Հունարենում հյուրընկալություն բառը (ξένος) կազմված է «հյուր» և «օտարերկրացի» բառերից, և նշանակում է ջերմ ընդունելություն, հյուրասիրու-

թյուն, նվերներ և այլն: «Hospitium» բառի ստուգաբանությունը արտացոլում է հին մարդու գաղափարները շրջապատող աշխարհի մասին:

Հյուրընկալության ինդուստրիան լայն ոլորտ է, որը ներառում է բոլոր տնտեսական գործողությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են զբոսաշրջության զարգացմանը կամ կախված են դրանցից: Արդյունաբերության այս հատվածը ներառում է՝

 հյուրանոցներ և առողջարաններ,

 ռեստորաններ և հասարակական սննդի կազմակերպում,

 ժամանցային վայրեր, բարեր,

 ճանապարհորդություն և փոխադրում,

 զբոսաշրջություն,

 սպա և բուժական ծառայություններ,

 կրուիզներ և ավտոբուսային շրջագայություններ,

 միջոցառումներ (մասնավոր, գործարար, մշակութային, սպորտային և այլն):

Ժամանակակից հյուրընկալության ինդուստրիան ենթադրում է մարդկանց ինտենսիվ տեղաշարժ աշխարհում, և վերջինս պահանջում է զարգացած ենթակառուցվածքի առկայություն զբոսաշրջիկներին ընդունելու և տեղավորելու համար, որոնք ոչ միայն մատչելի կլինեն սպառողների համար, այլև ղեկավարներին կապահովեն բավարար շահութաբերությամբ և մրցունակությամբ: Այս դիրքորոշումը հաստատվում է ԱՄՆ-ի, Չինաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի փորձով, որոնցում հյուրընկալության արդյունաբերությունը դարձել է ՀՆԱ-իձ ևավորման կարևոր աղբյուրներից մեկը:

Մի շարք հեղինակներ ընդգծում են հյուրանոցային արտադրանքի հետևյալ առանձնահատկությունները.

 հյուրանոցային արտադրանքի իրավիճակայնությունը և փոփոխականությունը, օրինակ, երբ կրկին գնում ես նույն ծառայությունը, սակայն դրա համարա կարող ես վճարել այլ արժեք,

 հյուրանոցային արտադրանքի անհատականությունը, որը արտահայտվում է հյուրանոցի գործունեության կազմակերպման պայմաններում, հաճախորդի անհատական պահանջները կատարելու պատրաստակամությամբ,

 հյուրանոցային արտադրանքի չկողմնորոշվածությունը և որակի չափանիշների սուբյեկտիվությունը, որը կախված է փոփոխական պարամետրերից(նորաձևություն, ճաշակ, առողջական վիճակ, հաճախորդի սոցիալական դիրք, անձնակազմի սթրեսակայունություն և այլն),

 արտաքին գործոններից կախվածությունը (եղանակային պայմաններ,ֆորսմաժորային իրավիճակներ, սեզոնայնություն և այլն):

Տարբեր հեղինակներ հյուրընկալություն հասկացությունը տարբեր կերպ են բնորոշել:

Ըստ Լ. Վագենի հյուրընկալության ինդուստրիան զբոսաշրջության բաղադրիչներից է, որը զբաղվում է զբոսաշրջիկների տեղաբաշխմամբ, սննդի ժամանցային ծառայությունների մատուցմամբ:

Ըստ Ջ. Ուոքերի հյուրընկալության ինդուստրիան միավորում է զբոսաշրջությունը, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը, հասարակական սնունդը,հանգիստը, զվարճանքը, կոնֆերանսների, քննարկումների կազմակերպումը:

Համաձայն Ն. Ուեբստերի հյուրընկալության ինդուստրիան ձեռնարկատիրական ոլորտ է, որը ներառում է սպասարկման այնպիսի տեսակներ, որոնք հիմնվում են հյուրընկալության սկզբունքների վրա, բնորոշվում են հյուրերի նկատմամբ առատաձեռնությամբ և բարեհամբուրությամբ:

Ըստ Ռ. Բրայմերի տեսակետի հյուրընկալության ինդուստրիան ընդհանուր և հավաքական հասկացություն է, ձեռնարկատիրության բոլոր այն ոլորտների համար, որոնք մասնագիտանում են հյուրերի ընդունելության և սպասարկման գործում: Ըստ այդմ՝ հյուրընկալության ինդուստրիայի հիմնական ուղղություններն են հասարակական սնունդը, տեղաբաշխումը, փոխադրումները և հանգիստը:

Այսպիսով, հյուրընկալության ինդուստրիան գործունեության բարդ և համալիր ոլորտ է, տնտեսական համալիրի բաղադրիչ, որն ուղղված է այցելության ընաթցքում մարդկանց բոլոր տեսակի ցանկությունների և պահանջմունքների բավարարմանը, սպասարկմանը՝ համապատասխան ծառայությունների տրամադրման միջոցով:

Ինչպես տնտեսության ցանկացած ոլորտ, հյուրընկալության ինդուստրիան ևս կարիք ունի որոշակի կառուցվածքի և ներքին ամբողջականության:

January 30

Ես` որպես աշխատող

Ես իրականում շատ բռնկվող մարդ եմ, սիրում եմ, երբ աշխատանքի մեջ առաջարկ եմ ունենում լսեն ու կատարեն, սիրում եմ լինել առաջնորդ, որովհետեւ կարծում եմ, որ կարողանում եմ կառավարել ավելի խելամիտ և իհարկե շատ վատ կհնչի ու կստացվի ինձ բարձր եմ դասում, բայց երբ տեսնեմ աշխատանքի մեջ մարդիկ, ովքեր այդքան էլ լավ չեն անի ավելի լավ է դուրս գան։ Սակայն եթե աշխատեմ օրինակ զբոսաշրջության ոլորտում, կամ տարբերություն չկա որտեղ ու ինչ կաշխատեմ, ես լսող եմ ու ուշադիր եմ, ինքս իմ մեջ պարտավորված եմ ամեն ինչ հիանալի անել։

January 28

Ճամփորդություն դեպի Լեռնանիստ 💛

Ողջույն։ Ուզում եմ պատմել երեկվա մեր անմոռանալի, ցուրտ ու միաժամանակ հավես ճամփորդության մասին։ Ամենալավ խմբով գնացել էինք Լեռնանիստ, որտեղ մեզ լի՜քը արկածներ էին սպասվում։ Սկզբում փուչիկներով բարձրացանք վերև, որտեղից որ սղալու էինք։ Շատ հետաքրքիր ու վախենալու էր, նամանավանդ երբ ձյուն էր գալիս ու անընդհատ ավելի էր շատանում։

Սկզբում հերթով էինք իջնում, իսկ հետո մեր փուչիկներն իրար կապելով, իջնելու ընթացքում աղմկելով ու ադրենալին ստանալով։ Շատ թրջվելուց, խաղալուց ու մրսելուց հետո, գնացինք տնակի մեջ մի բան ուտելու, որից հետո պիտի վերադառնայինք արդեն։

Բոլորս ուրախ- ուրախ տեղավորվեցինք ավտոբուսի մեջ, որը պարզվեց, ձյան պատճառով չէր կարողանում տեղաշարժվել, և բոլորս իջանք հրելու և տեղաշարժելու այն։

Իսկ ընկեր Մարիամը այդ ամենը հավաքել է մի տեսանյութի մեջ, որը կարող եք դիտել`

 

 

 

 

January 27

Հունվարյան հաշվետվություն 💛

Ողջույն։ Այս հաշվետվության մեջ կներկայացնեմ, թե ինչ նախագծեր եմ իրականացրել հունվար ամսվա ընթացքում։ Նախ ասեմ, որ քննությունները նույնպես հունվարին էր, ու շատ դժվար էր համատեղել ամեն ինչ։

Դիջիթեք 2022-ի շրջանակներում ես էլեկտրոնային նամակագրության պատասխանատու էի, որը միաժամանակ դժվար և հետաքրքիր էր ինձ համար։

Պատասխանում էի սովորողների ուղարկած լոգոներին, և դրանք տեղադրում կայքում։

Բացի դրանից, նաև դասընթաց եմ վարել Ռոզայի հետ, միասին պատրաստվել ենք ուղիղ 1 շաբաթ, իսկ հետո արդեն այցելել ենք 4 դպրոցները։

Ունեցել ենք 5 դասընթաց, որի համար մեզ տրված էր 1 ժամ, ու կարծում եմ մատչելի ենք անցկացրել դասընթացները ու սովորողների մեջ հետաքրքրություն ենք առաջացրել աշխարհագրություն առարկայի ու քարտեզների հանդեպ։

Դիջիթեքը հնարավորություն տվեց լինելու դասընթացավարի կարգավիճակում, հասկանալու դրա առավելություններն ու թերությունները։

Ես հասկացա, որ կարողանում եմ որոշ չափով կառավարել դասընթացն ու ավելի լավ տարբերակներ մշակել մասնակիցների մոտ հետաքրքրություն առաջացնելու համար։

Մեր դասընթացների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ `

Դասընթաց Հարավային դպրոցում


Դասընթաց Արևելյան դպրոցում


Դասընթաց Արևմտյան դպրոցում


Դասընթաց Հյուսիսային դպրոցում


Դասընթաց Հյուսիսային դպրոցում (2)

Վերջում էլ Հոդված եմ գրել, որպես առաջին քայլեր, մեր ձեռքբերումների, ձախողումների ու հնարավորությունների մասին։

Քանի որ շատ եմ սիրում հայոց լեզուն ու գրականությունը, ցանկություն հայտնեցի մասնակցել նաև պատվելի Թամարի և առաջին կուրսեցիների նախագծին, այն նախագծին, որը անցած տարի մենք էլ էինք արել, բայց ուրիշ բարբառներով։

Ես որոշեցի գրել Մշո բարբառի քերականության մի քանի առանձնահատկությունների մասին, որոնք ինձ քաջ ծանոթ էին, քանի որ արմատներով Ապարանից են տատիկս ու պապիկս, իսկ այնտեղ բոլորը Մուշի բարբառով են խոսում։

Դրա մասին կարող եք կարդալ ` այստեղ։

Կարծում եմ, հագեցած հունվար եմ ունեցել, ու հենց տարվա առաջին ամսում շատ բաներ եմ հասցրել անել, մի քայլ մոտ լինելով իմ մասնագիտությանը։

 

 

 

January 25

Հոդված ամփոփում💛

Քանի որ, «Դիջիթեք 2022»- ի շրջանակներում մեզ տրված էր դասավանդելու «Քարտեզագրություն» թեման, մենք այն լիարժեք ավարտին հասցրեցինք։ Ես և Ռոզան միասին, կազմակերպված, մինչև դասընթացները սկսվելը արդեն պատրաստվում էինք։ Հետաքրքիր նյութեր էինք հավաքում ու մտածում, թե ինչպես կարող ենք ավելի լավը դարձնել դասընթացները և խելամիտ օգտագործել այն մի ժամը, որը տրված էր մեզ թեման դասավանդելու համար։

Թեմային արդեն ինքներս քաջ ծանոթ էինք, բայց ուզում եմ նշել, որ կային բաներ նույնիսկ, որ դասընթացի ժամանակ ենք սովորել։

Սկզբում լարվում էինք այնքան, մինչև իրականացրեցինք մեր առաջին դասընթացը։

 

Նախքան սկսելը նորից էինք կրկնում, որ չսխալվենք ու ավելի հետաքրքիր մատուցենք։ Երբ սկսեցինք, արդեն ինքնըստինքյան ամեն ինչ հեշտ ու լավ ստացվեց։ Շատ ուրախ եմ, որ առաջին դասընթացը Հարավային դպրոցում անցկացրեցինք։ Սովորողները որոշ չափով ճանաչում էին քարտեզը, նույնիսկ մեկ-մեկ մեր փոխարեն իրենք էին ներկայացնում։

Դասընթացը կառավարելը սկզբում այդքան էլ հեշտ չէր թվում, ինչպես որ պատկերացնում էինք։ Աղմկում էին ու չէինք կարողանում դասընթացը վարել։

Մեր երկրորդ դասընթացը արդեն Արևելյան դպրոցում անցկացրեցինք։

Արևելյան դպրոցի սովորողները այդքան էլ ակտիվ չէին։ Կարծում եմ, եթե գոնե մի փոքր տարիքայինը համընկներ, գոնե հետաքրքրություն կառաջանար նրանց մոտ։ Բացի այդ նրանք աղմկում էին ու ինչպես նշեցի շատ դժվար էր արդեն կառավարելը։ Չնայած որ մի քանիսը ուշադիր լսում էին…
Արդեն երկրորդ դասընթացից հետո, հասկացա, որ շատ բարդ է ուսուցչի աշխատանքը, ինքս իմ մեջ հիշում եմ ինչպես էինք փոքր ժամանակ բարկացնում մեր ուսուցիչներին ու ափսոսում եմ, որ նրանց աշխատանքը շատ ժամանակ չենք գնահատել։
Շատ բարդ է աշխատելը այնպիսի լսարանի հետ, որը չի լսում քեզ ու հետաքրքրված չէ։
Երրորդ դասընթացն Արևմտյան դպրոցում էր, որն ավելի լավ անցավ, սովորողները աշխարհագրությունից գաղափար ունեին ու ուշադիր լսում ու հետաքրքիր հարցեր էին տալիս, որը չէինք լսել այն երկու դասընթացների ընթացքում։

Վերջին երկու դասընթացները արդեն ավելի մատչելի ենք անցկացրել, քանի որ արդեն մեծ փորձ ունեինք։ Վերջում խաղն ու հետաքրքիր ծրագրերը ներկայացրեցինք նրանց, որոնց մենք ծանոթ էինք ընկեր Գայանեի շնորհիվ։ Այնքան ուրախ էին, զարմացած ուշադիր նայում էին, ու նաև խնդրեցին ծրագրերն իրենց ուղարկենք, որ հետո տանն էլ նայեն։

Ես արդեն հիացած էի մեր վերջին դասընթացով։

Իրականում շատ դժվար էր աշխատել փոքր տարիքի սովորողների հետ, ոմանք լսում էին, ոմանք աղմկում ու խանգարում…

Այդ իսկ պատճառով որոշեցինք դասընթացը կառավարել ավելի մատչելի ու ավելացրեցինք խաղ, որը իհարկե գրավեց նրանց նույնպես։

Քանի որ, նրանք այդքան էլ մեծ չեն ու նամանավանդ 21-րդ դարում շատ ինտելեկտուալ խաղեր կան որոնցով սկզբում ասեցին, որ հետաքրքրվում էին, մենք էլ մտածեցինք կիրառել հենց դա։

Երբ սկզբում ասեցինք, որ ուշադիր լինեն դասընթացի ժամանակ լսված ամեն բառին, քանի որ վերջում խաղ են խաղալու, ոչ մի ձայն չէինք լսում, էնքա՜ն ուշադիր էին լսում։

Այդպես մեր դասն ավելի լիարժեք դարձրեցինք։ Սովորեցինք կառավարել մեր դասընթացը, ինչպես աշխատել սովորողների հետ, ինչպես մատուցել նյութը, որ ավելի ուշադիր լսեն ու ձանձրույթ չառաջանա սովորողների մոտ…

Մի աղջիկ շատ խելացի ու անհամբեր էր, ամեն նոր ծրագիր երբ բացում էինք, արագ նայում էր անվանումը, գուգլում էր ու բացում մեզ հետ հավասար թերթում էր, ու արագ ընկերներին էր օգնում։ Անկեղծ մի պահ ինձ պատկեըացրեցի այդ ժամանակ, ես նույնպես այդպիսին եմ …

Մեզ դասընթացները վստահելը շատ մեծ օգուտ տվեց ինչու ոչ նաև մասնագիտականի կողմնորոշման հարցում։ Նախ սկզբում հասկացա, որ կարող եմ կատարել թիմային աշխատանքներ, քանի որ Ռոզայի հետ շատ հետաքրքիր էր աշխատելը ու հետաքրքիր նյութեր հավաքելը, մենք հասկանում էինք իրար։ Կարողանում էինք արագ կողմնորոշվել, եթե հանկարծ սխալների էինք հանդիպում դասընթացի ժամանակ։
Քարտեզագրությունը ինձ հաստատ պետք է գալու, մանավանդ որ ընտրել եմ «զբոսաշրջություն» բաժինը։
Եվ ավելին ասեմ, ոգեշնչվել եմ ու այս տարվա մեջ անպայման մի քանի ճամփորդական երթուղի եմ կազմելու, ու շատ ուրախ կլինեմ եթե միասին այցելենք ու ինքս ներկայացնեմ այն վայրերը, որտեղ գնալու ենք…
Դասընթացների ընթացքում մի քանի երեխա կոնկրետ տպավորվել են իմ ներսում, որպես ուշադիր, խելացի ու լավ սովորողներ…
Շնորհակալություն մեզ այսպիսի տպավորությունների, հիշողությունների ու այդպիսի լավ հնարավորություն ընձեռելու համար…💛

January 25

Clothes shopping- Հագուստի գնումներ💛

department store- հանրախանութ

boutique- բուտիկ

shoe shop- կոշիկի խանութ

clothes shop- հագուստի խանութ

high fashion -բարձր նորաձևություն

Trendy- թրենդային

vintage-վինտաժ

retro- ռետրո

skirt- կիսաշրջազգեստ

dress-զգեստ

trousers- տաբատ

jeans- ջինս

jumper- սահնակ

cardigan top- ժակետ

tights- զուգագուլպա

belt- գոտի

suit- կոստյում

tie- փողկապ

shoes- կոշիկներ

boots- երկարաճիտ կոշիկներ

sandals- սանդալներ

slippers- հողաթափեր

high heels- բարձրակրունկներ

flat shoes- հարթ կոշիկներ

wedges- սեպ

coat- վերարկու

jacket- ժակետ

gloves- ձեռնոցներ

mittens- ձեռնոցներ

hat- գլխարկ

scarf- շարֆ

racks of clothes- հագուստի դարակներ

piles of clothes- հագուստի կույտեր

shelves of clothes-

socks- գուլպաներ

underwear- ներքնազգեստ

bra- կրծկալ

pants- տաբատ

knickers- ներքնազգեստ

thermal underwear- ջերմային ներքնազգեստ

vest- ժիլետ

slip-

camisole- կոֆտա

tights- զուգագուլպա

womenswear- կանացի հագուստ

menswear- տղամարդու հագուստ

childrenswear- մանկական հագուստ

 

small (S),- փոքր

medium (M)- միջին

large (L)- մեծ

extra small (XS)- շատ փոքր

extra large (XL)- շատ մեծ

petite- փոքրիկ

tall- բարձրահասակ

 

big- մեծ

loose- չամրացված

baggy- պարկ

long- երկար

small- փոքր

tight-ամուր

skimpy- խղճուկ

short- կարճ

refund- վերադարձ

return- վերադարձ

exchange- փոխանակում

credit note- վարկային ավիզո

sale- վաճառք

discount- զեղչ

money off- գումար զեղչով

shop assistant- վաճառող

till-

fitting room- հանդերձասրահ

changing room- հանդերձարան

cotton-բամբակ

modal- մոդալ

denim- ջինսե

linen- սպիտակեղեն

silk- մետաքս

satin- ատլասե

wool- բուրդ

rayon- ռայոն

polyester- պոլիեսթեր

nylon- նեյլոն

lycra- լայկրա

 

 

 

January 24

Էլեկտրոնային քարտեզաուսուցում Հուսիսային դպրոցում💛

Ողջույնն։ Այսօր դասընթացը Հյուսիսային դպրոցում էր։ Արդեն թեման էլեկտրոնային քարտեզներն էին։ Երեխաներից ոմանք մեծ հետաքրքրությամբ էին եկել, ու շատ ակտիվ էին։ Ներկայացրեցինք մի քանի էլէկտրոնային ծրագրեր, օրինակ `Google Maps, Google Earth, հետո մի քանի կայքեր, որոնք կարծում եմ նրանց ավելի հետաքրքիր էր, օրինակ ծրագիր, որը ցույց է տալիս կլիման տարբեր երկրներում, տարբեր ժամերի։ Ցույց տվեցինք կայքը, որի միջոցով կարող ենք տեսնել քանի մարդ է ծնվում ու մահանում տվյալ պահին և տարվա կտրվածքով։

Կամ, թե որ երկրում է երկրաշարժ եղել, երբ ու քանի բալանոց։ Նրանք շատ ուշադիր լսում էին, երկրների անուններ էին ասում նույնիսկ, որ տվյալ երկրում նայենք։ Վերջում էլ մեքենայով ճամփորդության ծրագրով ճամփորդում էինք տարբեր երկրներում։ Վերջում խնդրեցին ուղարկենք այդ բոլոր ծրագրերը, որ հետո նորից նայեն, շատ ակտիվ էին այս դասընթացի ժամանակ։

Ահա լուսանկարներ դասընթացից`

January 21

Ոչխարների խուզման փառատոն Սյունիքի մարզում 💛

Ոչխարների խուզման փառատոնը տեղի է ունենում Սյունիքի մարզում։

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

Երբ մի քանի տարի առաջ Հայաստանի մարզերում մեկը մյուսի հետևից սկսեցին անցկացվել տարատեսական փառատոներ, այս մեկը չէր կարող չառանձնանալ արդեն իսկ իր գաղափարով. անհավանական էր թվում, որ կարելի է տոնի վերածել ոչխարների սովորական խուզումը։

Բարեբախտաբար, շատ չանցած հենց ոչխարների խուզման փառատոնը դարձավ Հայաստանի փառատոնային տարվա զարդերից մեկը։ Սյունիքի մարզի Խոտ գյուղում՝ տոնական միջավայրում, կարելի է տեսնել, թե որտեղից է ստացվում այն բուրդը, որ հետագայում վերածվում է գորգի կամ կենցաղային այլ նշանակություն ստանում։ Ամենադիտարժանը խուզման մրցույթն է, որն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և հյուրասիրությամբ՝ տեղացի արտադրողներից։

Փառատոնի ժամանակ մարդիկ ականատես են  լինում ոչխարների խուզման մրցույթին, մասնակցում են կազմակերպվող խաղերին, վայելում են ազգային երգն ու պարը, հետևում են լարախաղացների գործողություններին, ինչպես նաև օգտվում են Սյունիքի և Վայոց ձորի բերք ու բարիքի ցուցահանդես-վաճառքից։

 

Ոչխարի խուզման փառատոնը աստիճանաբար վերածվում է ավանդական տոնի: Փառատոնը զվարճալի է, հնարավորություն է տալիս հին ավանդույթները վերհիշելու, ինչպես նաև տեղական արդյունաբերողների արտադրանքը ներկայացնելու։

Հայաստանում ոչխարի խուզման գործընթացի առանձնահատկությունն այն է, որ այստեղ դա անում են հատուկ ավանդական մկրատների օգնությամբ, այլ ոչ թե մեխանիկական սարքերով:

Փառատոնին մասնակցում և ոչխար խուզելու վարպետաց դասեր են անցկացնում նաև այլ երկրներից ժամանած վարպետներ։

 

«Բրդից կարպետ»-ը Կանանց զարգացման Ռեսուրս Կենտրոն հիմնադրամի սոցիալական նախաձեռնություններից մեկն է, որն իրականացվում է Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում։

Տեղի 43 կանայք ներգրավված են բրդի և թելի մշակման, կարպետագործության, և բրդյա աքսեսուարների ու տան պարագաների ստեղծման աշխատանքներում։ Օգտագործելով բրդի բնական երանգները՝ կանանց խումբը վերականգնում է հին հայկական նախշերն ու նմուշները։

Հյուրերը ոչ միայն կարող են հետևել ընթացքին, այլև ինքնուրույն մասնակցել կարպետագործությանը։

 

Կարծիք

Կարծում եմ, հետաքրքիր գաղափար էր զբոսաշրջության զարգացման համար, ավելի նոր ու կրեատիվ`պահպանելով մեր հին ավանդական արարողությունը։ Ու եթե այսպես յուրաքանչյուր գյուղում հետաքրքիր ու զվարճալի փառատոներ անցկացվեն, համոզված եմ, որ Հայաստանը նույնպես կդասվի զբոսաշրջությամբ զարգացած երկրների շարքում…

 

January 21

Գլեմփինգ💛

Ներկայումս ճանապարհորդողները փորձում են առավել եզակի և յուրօրինակ տարածքներ բացահայտել։ Նրանք առավել կարևորում են նոր փորձառությունը և հետաքրքիր հիշողությունները, քան պարզապես զբոսաշրջային հայտնի վայրեր այցելելը։ Այդ առումով շատ յուրօրինակ հանգստի տարբերակ է գլեմփինգը:

Գլեմփինգը առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում։

Վերջերս ակտիվորեն կիրառվում է «գլեմփինգ» հասկացությունը, սակայն ենթադրվում է, որ երևույթի արմատները գնում են շատ հեռու պատմության մեջ՝ մինչև միջնադար: Գլամուրային ճամբարի նախակարապետները կարելի է անվանել միջնադարյան ցանկացած թագավորի այցելության բնակավայրեր էին։

Այդ օրերին կառավարիչների համար կառուցվում էին ոչ միայն վրանային ճամբարներ, այլ հսկայական վրաններ՝ շքեղ զարդարված և անհրաժեշտ ամեն ինչով հագեցած՝ թագավորական պալատներ՝ մանրանկարչությամբ։

Գլեմփինգը, կամ գլամուրային քեմփինգը առաջարկում է շքեղություն և հարմարավետություն, որը նաև շրջապատված է վայրի բնության գեղեցկությամբ։

Գլեմփինգի ողջ տարածքը հնարավորինս քիչ ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։ Այցելուներին մատուցվում են տեղական, թարմ մթերքներ և հնարավորություն է ընձեռնվում շփվել բնության հետ, անցկացնել լավ ժամանց, ինչի արդյունքում հիմնվում են էկոլոգիային ու բնապահպանությանը առավել գիտակից մոտեցումներ և համայնքներ։

 

Գլեմփինգում կարող ենք կտրվել իրականությունից, վայելել բնությունը, հոգ տանել դրա մասին և ունենալ յուրօրինակ փորձառություն։ Գլեմփինքն առաջարկում է ձիավարություն, քայլարշավներ, ռաֆթինգ, պատմական և մշակութային տուրեր։

Գլեմփինգը վայր է, որտեղ բնությունն ու ժամանակակից շքեղությունը միահյուսվում են՝ ապահովելով հանգստի բոլորովին նո՛ր որակ: Բնությունը նորովի բացահայտելու, սիրելու, կապվելու և հոգ տանելու համար «WOW Glamping»-ը Էկո/կանաչ տուրիզմի նոր հնարավորություններ է ընձեռում:

Գլեմփինգը նաև ճանապարհորդության ու անմոռանալի հանգստի նոր ուղղություն է:

«WOW Glamping»-ն առաջարկում է ժամանցի լայն հնարավորություններ․ ունենք նաև բացօթյա ընդարձակ տարածք կրեատիվ միջոցառումների համար և հարմարավետ թեյատուն:

Այո հիմա աշխարհում մարդիկ ավելի ու ավելի շատ աշխատանք ու փող ունեն, բայց ազատ ժամանակ այլևս չկա։ Քաղաքային կյանք, բիզնես, տեխնոլոգիա, այս ամենը մարդկանց հեռացնում է բնությունից՝ ձևավորելով մարդու մի տեսակ, որը բավականին հարմարեցված չէ կյանքին առանց հարմարությունների: Բայց նույնիսկ այդպիսի մարդը ժամանակ առ ժամանակ ցանկանում է մենակ մնալ բնության հետ։

Գլեմփինգը դառնում է բացօթյա հանգստի իդեալական տեսակ այն մարդկանց համար, ովքեր բացարձակապես չեն պատկերացնում իրենց օրը առանց տաք լոգանքի։

 

Հղումներ, որոնցից օգտվել կամ թարգմանել եմ`

Հղում

Հղում

Հղում

Հղում

January 21

Դասընթացների ամփոփում 2022 💛

Դիջիթեք 2022-ի ընթացքում ես և Ռոզան ներկայացնելու էինք «Քարտեզագրություն» թեման։ Պատրաստվելուց հետո մենք սկսեցինք այցելել դպրոցներն ու ներկայացնել դրանք։

Մեր առաջին դասընթացն անցկացրել ենք Հարավային դպրոցում, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ` այստեղ։

Մեր երկրորդ դասընթացը իրականացրել ենք Արևելյան դպրոցում, որի վերլուծությունն ու ամփոփումը կարող եք կարդալ այստեղ։

Երրորդ դասընթացն իրականացրել ենք արևմտյան դպրոցում։ Հղումն` այստեղ։

Եվ հյուսիսային դպրոցում ենք ունեցել դասընթաց, որն իրականում կարծում եմ ավելի հետաքրքիր ենք անցկացրել, որովհետև արդեն կարելի է ասել փորձ ունեինք երեխաներին հասկանալու, փորձելու ներառել դասընթացի մեջ ու ավելի հետաքրքիր դարձնել դասը։ Ուղղակի այնքան էինք խորացել դասընթացով, որ չենք էլ հասցրել շատ նկարներ անել ու տեսագրել։

Հուսիսային դպրոցի դասընթացի մասին ` այստեղ։

Հիմա կփորձեմ ամփոփել այս չորս դասընթացները։

Դասընթացների ընթացքում հասկացա, որ Սեբաստացիները ուրիշ են, ու համոզված եմ, եթե նույն դասընթացն անցկացնեինք մեկ այլ սովորական դպրոցում, նրանք ակտիվ չէին մասնակցելու… Իրոք զարմացած էի, որ Արևմտյան դպրոցի 4-րդ սովորողները նույնիսկ արդեն մարզերն անգիր գիտեին։

Կասեմ, որ հետաքրքիր էր աշխատել 4-6 դասարանի սովորողների հետ, ու հուսով եմ այս դասընթացների ընթացքում այն, ինչ  սովորել են, չեն մոռանալու…

Մտածել էինք դասընթացն ավելի հետաքրքիր դարձնել ու վերջում հետաքրքիր խաղ կազմակերպել, հուսով եմ նրանց դուր է եկել խաղը։

Իհարկե դասընթացների ընթացքում շատ զվարճալի ու ծիծաղելի դեպքեր են եղել, որոնք մենք նույնպես չենք մոռանա։

Ամբողջ դպրոցների մասին կասեմ, որ շատ լավ սովորողներ ունենք, ու նրանք շատ բաների կարող են հասնել։