January 7

Զարգացած տուրիստական երկրներն ու դրանց առանձնահատկությունները💛

Թեմա` Զարգացած տուրիստական երկրներն ու դրանց առանձնահատկությունները

 

Տուրիզմով զբաղվելու համար, նախ պետք է սիրել հայրենիքը…

Ներածություն

 

Զբոսաշրջությունը համաշխարհային ոլորտում

 

Ըստ վիճակագրության` 1950թ. միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 50 մլն, 2000թ.՝ 674 մլն, իսկ 2017թ.՝ 1326 մլն մարդ, ինչն ըստ կանխա­տե­սումների՝ 2030թ. կհասնի 1,8 միլիարդի:

 

Ներկայումս միջազգային զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող հատվածներից մեկն է: Զարգացած և զարգացող երկրների պրակտիկայում զբոսաշրջությունը տնտեսական զարգացման հիմնական գերակայություններից է: Միջազգային հարաբերություններում զբոսաշրջությունը կարևոր տեղ է գրավում: Զբոսաշրջության նպատակով տարեկան շուրջ 500 միլիոն մարդ է այցելում արտասահմանյան երկրներ: Զբոսաշրջությունը նաև բարձր եկամտաբեր արդյունաբերություն է, գործոն առանձին երկրների տնտեսական աճի և ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության համար:

 

Համաշխարհային տնտեսությունում զբոսաշրջությունը ստեղծում է ավելի քան 75 միլիոն աշխատատեղ ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր տասներկուերորդ մարդ աշխատում է զբոսաշրջության ոլորտում: Միջազգային տուրիզմը ապահովում է հիմնականում երիտասարդների և կանանց աշխատանք, ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղական վայրերում:

Հիմնականում զբոսաշրջային կառուցվածքում երիտասարդները ավելի մեծ ու կարևոր դեր են խաղում։

Հիմա ճամփորդում են նաև 50-70 տարեկան մարդիկ և նրանց թիվն օրեցօր ավելանում է։ Ավելանում է նաև 15-18 տարեկանների ճամփորդությունների թիվը, շնորհիվ դպրոցների ու ուսումնական ճամփորդությունների։

 

Զբոսաշրջության մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխարհում կան շատ երկրներ: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմությունը, մտածելակերպը և յուրահատուկ գրավչությունները:

 

 

Շատերը հաճախ ընտրում են ամենահայտնի և ճանաչված երկրները: Սակայն կան նաև զբոսաշրջիկներ, ովքեր հետաքրքրված են ավելի էկզոտիկ ուղղություններով, որոնք թույլ են տալիս անդրադառնալ անծանոթ մշակույթներին: Ըստ վիճակագրական տվյալների մի շարք երկրներ աշխարհում շարունակում են մնալ ամենաբարձր պահանջարկ ունեցողը. նրանց այցելելու ցանկություն ունեցող մարդկանց քանակը երբեք չի նվազում, այլ ընդհակառակը` աճում է:

Հիմա կներկայացնեմ երկրներ, որոնք զարգացած են զբոսաշրջային ոլորտում բոլոր ժամանակներում։

 

 

Ֆրանսիա

Երազանքների, սիրո և ռոմանտիկայի երկիրը տարեկան ընդունում է ավելի քան 93 միլիոն զբոսաշրջիկի: Մարդկանց գրավում է հատկապես Ֆրանսիայի յուրահատուկ մթնոլորտը: Զբոսաշրջիկների մեծ մասը այցելում է Փարիզ, որպեսզի հիանա Էյֆելյան աշտարակով, շրջի Մոնմարտրի գեղեցիկ փողոցներով, այցելի Լուվր, գնումներ կատարի Շանզ Էլիզեում և դիմավորի մայրամուտը Սենի ափին:

 

Իսպանիա

 

Իսպանիան տարեկան ընդունում է 82,8 մլն զբոսաշրջիկի: Մարդիկ գնում են այս երկիր Միջերկրածովյան հանգստավայրերում հանգստանալու համար, այցելում են Մադրիդ և Բարսելոնա քաղաքներ, մասնակցում են դիմակահանդեսներին և ականատեսն են դառնում հայտնի իսպանական ցլամարտին: Իսպանիան նաև հիասքանչ ուղղություն է բնության սիրահարների համար, քանի որ այստեղ են գտնվում շուրջ 15 ազգային պարկեր։

 

ԱՄՆ

Տարեկան մոտ 82,2 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ն հետաքրքիր ու բազմակողմանի երկիր է, որը կարող է գրավել նույնիսկ փորձառու զբոսաշրջիկներին: Զբոսաշրջիկներն այցելում են ինչպես խոշոր քաղաքներ (Նյու Յորք, Լոս Անջելես, Լաս Վեգաս), այնպես էլ երկրի բնական տեսարժան վայրեր (Grand Canyon, Yellowstone Park):

Չինաստան

Չինաստանը տարեկան ընդունում է շուրջ 62, 9 միլիոն զբոսաշրջիկի: Զբոսաշրջության մակարդակը և այս հետաքրքիր ասիական երկիր այցելել ցանկացող մարդկանց թիվը կայուն աճում է: Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն Չինաստանի Մեծ պատը, Շաոլինի տաճարը և այլ հայտնի վայրեր, այլև չինական յուրօրինակ սովորույթներն ու յուրահատուկ ազգային խոհանոցը:

Իտալիա

Իտալիան բազմաթիվ զբոսաշրջիկների երազանքն է: Տարեկան 62.1 միլիոն զբոսաշրջիկ է այցելում եվրոպական հայտնի երկիր: Նրանք, ովքեր ցանկանում են ունենալ լավ հանգիստ, կարող են շրջագայել Միջերկրական ծովի ափին, իսկ պատմական ուսումնասիրությունների սիրահարները հնարավորություն ունեն այցելելու հրաշալի թանգարաններ և տեսնելու Մեծ հռոմեական կայսրության ժամանակաշրջանի կամ Վերածննդի բազմաթիվ հուշարձաններ:

Թուրքիա

Աշխարհի ամենաայցելվող երկրների ցանկում Թուրքիան զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ տարեկան շուրջ 45.8 միլիոն զբոսաշրջիկով: Մարդիկ այստեղ են գալիս ծովափնյա հանգստի համար՝ Էգեյան և Միջերկրական ծովերի ափերին: Թուրքիան նաև գրավում է զբոսաշրջիկներին իր պատմական և ճարտարապետական հուշարձանների առատությամբ:

Մեքսիկա

Տարեկան 41.4 միլիոն մարդ է այցելում կոլորիտային Մեքսիկա: Զբոսաշրջությունը առավել զարգացած է Յուկատան թերակղզու տարածքում: Այստեղ դուք կարող եք ունենալ անմոռանալի ծովափնյա հանգիստ գրավիչ լողափերում, այցելել արևադարձային անտառներ և տեսնել մայաների քաղաքակրթությունից մնացած եզակի շենքերն ու հուշարձանները:

Համեմատում Հայաստանի հետ

 

Հայաստան

 

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվում մոտ 31 տոկոսը սփյուռքահայեր են, 69 տոկոսը՝ օտարերկրացիներ: Զբոսաշրջիկների գրեթե կեսին Հայաստանում գրավում է մշակութային տուրիզմը, 19 տոկոսը գալիս է տեսնելու Հայաստանի բնությունը, 16 տոկոսը գալիս է ժամանցի համար։ Գործարար, արկածային և առողջարանային զբոսաշրջություն նախընտրում են ընդհանուրի 13 տոկոսը, իսկ 3 տոկոսը Հայաստան է գալիս երկարատև զբոսաշրջության:

Հայաստանը կարող էր զարգացած լիներ, եթե գոնե ծով ունենար, չգիտեմ, այսպես եմ կարծում, քանի որ զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում են բացի մշակութային վայրեր տեսնելուց, նաև հանգստանալ։ Իհարկե Հայաստանի բնությունը մի ուրիշ աշխարհ է, նամանավանդ Լոռիում, Տավուշում և Վայոց Ձորում, բայց մեկ է կարծում եմ, որ ծովը պակասում է։

 

Իհարկե Հայաստանը չի մտնում զբոսաշրջությամբ զարգացած երկրների մեջ, սակայն կարծում եմ, որ վաղ թե ուշ Հայաստանը նույնպես կհայտնվի այդ շարքում։ Յուրաքանչյուրս կարող ենք քայլ անել Հայաստանի զբոսաշրջությունը զարգացնելու համար, մենք նամանավանդ էթնիկ տուրիզմով ենք հարուստ։

Կարծում եմ, որ ժամանակ է գալու, երբ բոլորին հետաքրքրելու է էթնիկ ու հին մշակույթը, իսկ մենք լավ գիտենք, որ մեր երկիրը այդ հարցում առաջատարն է լինելու։

 

Եվ մի փոքր հավելյալ հետաքրքիր տեղեկություն 2030թ. զբոսաշրջիկների բնութագրության մասին`

 

2030թ. զբոսաշրջիկների հիմնական բնութագրերը կլինեն.

 

* Պարզություն փնտրողներ, որոնք արժեքից ավելի բարձր են գնահատում իրենց ճամ­փորդության պլանավորման հեշտությունը, ուստի դա վստահում են մասնագետ­ներին՝ խուսափելով ինքնուրույն փնտրել տեղեկատվություն զբոսաշրջային հնա­րա­վոր դեստինացիաների մասին,

* Մշակութային զբոսաշրջիկներ, որոնք ուզում են կտրվել տանից և ներգրավվել այլ ապրելակերպի մեջ,

* Սոցիալական կապիտալ փնտրողներ, որոնք ճամփորդությունից ուզում են քաղել առավելագույն սոցիալական պարգև, մեծ փորձառություն, արկածներ,

* Պարգև որսացողներ, որոնք շքեղ ճանապարհորդներն են, և ամբողջ կյանքում կա­տար­ված աշխատանքային ներդրումների դիմաց ցանկանում են ֆիզիկական և մտավոր հանգիստ, բացառիկ փորձառություններ,

* Պարտավորություն ունեցողներ, որոնք հիմնականում գործնական զբոսաշրջիկներն են և պարտավոր են լինել որոշակի վայրում, որոշակի ժամանակահատվածում,

* Էթիկական զբոսաշրջիկներ, որոնք գիտակցում են իրենց ճամփորդության բնա­պահ­պանական, տնտեսական և սոցիալական հետևանքները:

 

 

Հարցում

 

1. Ձեր կարծիքով ո՞ր երկրներն են զարգացած զբոսաշրջությամբ բոլոր ժամանակներում։

 

1. Ֆրանսիա,Եգիպտոս,Վրաստան

2. Ամերիկա, Ֆրանսիա, Իսպանիա

3. Անգլիա, Գերմանիա, Ամերիկա

4. Ֆրանսիա, Թուրքիա, Արաբական երկրներ

5. Բոլոր եվրոպական երկրները

6. Ֆրանսիա ԱՄՆ

7. Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա

8. Եգիպտոս, Դուբայ, Իտալիա, Ֆրանսիա

9. Վրաստան, Եգիպտոս

10. Թուրքիա, ԱՄՆ, Վրաստան

11. Եգիպտոս, Չինաստան,

12. Ճապոնիա,Ֆրանսիա

13. Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա

14. ԱՄՆ, Չինաստանը

15. Եգիպտոս, Իսպանիա, Ամերիկա

16. Հունաստան, Իտալիա, Եգիպտոս

17. Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Անգլիա

18. Իտալիա

 

 

2. Ինչու՞ Հայաստանը զբոսաշրջությամբ այդքան էլ առաջատար չէ։ Ո՞րն է պատճառը ըստ Ձեզ։

 

1. Երևի թե, որ չի գտնվում զարգացած երկրների շարքում։

2. Որովհետև հայերի մեծամասնությունը իրենց երկիրը թողած, զարգացնում են այլ երկրներին։

3. Պատճառը պատերազմն է, վատ պայմանները։

4. Վատ կազմակերպվածությունը, թանկությունը։

5. Այն, որ մարդիկ չգիտեն Հայաստանի գոյության մասին։

6. Վատ պայմանները։

7. Կարծում եմ, որ Հայաստանը փոքր երկիր է, և շատ զարգացած երկրներ անգամ տեղեկություն չունեն Հայաստանի մասին, նույնիսկ չգիտեն որտեղ է..

8. Չկան համապատասխան պայմաններ…

9. Քանի որ նորմալ մասնագետներ չունենք, ովքեր ավելի գրավիչ կցուցադրեն ամեն մի վայրը։

10. Պատերազմները ու երկրի ոչ ապահով վիճակը

11. Փոքր պետություն է, ու այդքան էլ զարգացած չի

12. Որովհետև փոքր է, ու երկրագնդի մեծ մասը չգիտի որ այսպիսի երկիր կա..

13. Առաջատար չի նրա համար, որ կան վայրեր, որոնք բացահայտված չեն հենց Հայաստանի համար անգամ

14. Որովհետև քիչ ենք,

15. Որովհետև հիմնական տուրերի մասը եկեղեցիներ են, ոչ բոլորը կուզենային անընդհատ եկեղեցի տեսնել..մենք շատ հետաքրքիր վայրեր ունենք, բայց ներկայացնելու ձև չգիտենք..

16. Իմ կարծիքով վերջին երկու տարում աճում է զբոսաշրջությունը Հայաստանում։

17. Կան տեսարժան վայրեր սակայն չկա համապատասխան սպասարկում(բայց հիմա միքիչ շատ են տուրիստները)

18. Որակ չկա

3. Ի՞նչ կառաջարկեք անել, որպեսզի որոշ ժամանակ հետո Հայաստանը նույնպես հայտնվի զբոսաշրջությամբ զարգացած երկրների շարքում։

 

1. Պետք է տնտեսությունը լավացնել,ու օտար երկրացիներին ավելի շատ պատմել Հայաստանի մասին։

2. Չխաբել զբոսաշրջիկներին, կառուցել զբոսաշրջային այլ հետաքրքիր վայրեր։

3. Բարգավաճել, խաղաղություն լինի Հայաստանում։

4. Աշխատել բարեխղճորեն, ստեղծել լավ պայմաններ

5. Տարածել Հայաստանը համացանցում և ավելի հայտնի ու հասանելի դարձնել։

6. Ավելի հետաքրքիր կառույցներ կկառուցեյի, որ մարդկանց Հետաքրքիր լիներ այս դարում։

7. Ձեռք բերել մեծ կազմակերպություն, որը հնարավորություն կտա այցելել այլ երկրներ ու այնտեղ տարածել մեր մշակույթը։

8. Կկառուցեյի լավ պայմաններ զբոսաշրջիկների համար։

9. Կառաջարկեմ, որ մասնագետները ավելի լավ ուսումնասիրեն Հայաստանի տարածքները և մշակված նյութ ներկայացնեն։

10 Դադարեցնել պատերազմը

11. Նախ պիտի հայերը զարգացնեն ներքին տուրիզմը, հետո մտածեն զբոսաշրջիկների մասին։

12։ Շատ ավելի լավ տարածել համացանցում…

13.Վերականգնել ճանապարհները

14. Ստեղծել լավ պայմաններ

15. Ամեն քայլափոխի խանութների ու դեղատների փոխարեն զուգարաններին ու մաքրությանը ուշադրություն դարձնել։

16. Մաքուր պահել շրջակա միջավայրը։

17. Նախ կստեղծվի բոլոր հարմարությունները որոնցով մարդիկ իրենց լավ կզգան չեն ընկճվի լարվի և կսիրեն տվյալ երկիրը ու պետք է նաև չլինի գների կտրուկ աճ քանի-որ տուրիստները կոպիտ ասած հիմար չեն և ամեն ինչ շատ լավ հասկանում են։

18. Նախ տեսարժան վայրերին ուշադիր լինել շատ տեղեր կա ոնց որ աղբանոց լինի, ու ամեն ինչ մասնագետներից է կախված։

 

 

4. Ձեր կարծիքով, 2025 թվականին, զբոսաշրջային ամենաշատ այցելություն ունեցող երկիրը որը՞ կլինի։

 

1.Թուրքիա

2. Հայաստանը

3. Ֆրանսիա

4 Հայաստանը

5. Կորեան

6. Հայաստանը

7. Իսպանիա

8. Դուբայ

9. Հայաստանը

10. Հայաստանը

11. Հայաստանը

12. Ֆրանսիա

13. Հուսանք Հայաստանը

14. Ռուսաստանը

15. Իսպանիա

16. Հռոմ

17. Իտալիա

18. Իտալիա

 

5. Ճի՞շտ է, որ Հայստանում վատ հաղորդակցության պատճառով է, որ կորցնում ենք զբոսաշրջիկներին։

 

1. Ոչ

2. Այո

3. Այո

4. Ոչ

5. Որոշ չափով այո

6. Ոչ

7. Կարծում եմ, այո

8. Այո

9. Այո

10. Այո

11. Ոչ

12. Չեմ կարծում

13.Ոչ

14. Ոչ

15. Պատճառներից մեկը դա է

16. Այո, բայց կարծում եմ միայն Հայաստանը չէ…

17. Որոշ չափով այո, չկա սիրալիր վերաբերմունք

18. Երևի ոչ

 

Հղումներ, որոնցից օգտվել կամ թարգմանել եմ`

1. հղում

2. հղում

3. հղում

4. հղում

5. հղում