January 31

Հյուրընկալության ինդուստրիա, սահմանումը, կառուցվածքը💛

Բոլոր բառարաններում «հյուրընկալությունը» մեկնաբանվում է որպես «հյուրերի սիրալիր ընդունելություն, նրանց հանդեպ սրտաբաց վերաբերմունք»: Սա քաղաքակրթության հիմնական հասկացություններից է, որը ժամանակի ընթացքում վերածվել է հզոր ինդուստրիայի և որտեղ աշխատում են հազարավոր մասնագետներ: Տերմինն առկա է տարբեր լեզուներում` գերմաներենում` dieG astfreundschaft, գոթական լեզվում` gasts, հին ռուսերենում` «гость» և «принимать», լատիներեն` hospitium, իսկ հայերենում կազմված է «հյուր» և «ընդունել» բառերից: Հունարենում հյուրընկալություն բառը (ξένος) կազմված է «հյուր» և «օտարերկրացի» բառերից, և նշանակում է ջերմ ընդունելություն, հյուրասիրու-

թյուն, նվերներ և այլն: «Hospitium» բառի ստուգաբանությունը արտացոլում է հին մարդու գաղափարները շրջապատող աշխարհի մասին:

Հյուրընկալության ինդուստրիան լայն ոլորտ է, որը ներառում է բոլոր տնտեսական գործողությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են զբոսաշրջության զարգացմանը կամ կախված են դրանցից: Արդյունաբերության այս հատվածը ներառում է՝

 հյուրանոցներ և առողջարաններ,

 ռեստորաններ և հասարակական սննդի կազմակերպում,

 ժամանցային վայրեր, բարեր,

 ճանապարհորդություն և փոխադրում,

 զբոսաշրջություն,

 սպա և բուժական ծառայություններ,

 կրուիզներ և ավտոբուսային շրջագայություններ,

 միջոցառումներ (մասնավոր, գործարար, մշակութային, սպորտային և այլն):

Ժամանակակից հյուրընկալության ինդուստրիան ենթադրում է մարդկանց ինտենսիվ տեղաշարժ աշխարհում, և վերջինս պահանջում է զարգացած ենթակառուցվածքի առկայություն զբոսաշրջիկներին ընդունելու և տեղավորելու համար, որոնք ոչ միայն մատչելի կլինեն սպառողների համար, այլև ղեկավարներին կապահովեն բավարար շահութաբերությամբ և մրցունակությամբ: Այս դիրքորոշումը հաստատվում է ԱՄՆ-ի, Չինաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի փորձով, որոնցում հյուրընկալության արդյունաբերությունը դարձել է ՀՆԱ-իձ ևավորման կարևոր աղբյուրներից մեկը:

Մի շարք հեղինակներ ընդգծում են հյուրանոցային արտադրանքի հետևյալ առանձնահատկությունները.

 հյուրանոցային արտադրանքի իրավիճակայնությունը և փոփոխականությունը, օրինակ, երբ կրկին գնում ես նույն ծառայությունը, սակայն դրա համարա կարող ես վճարել այլ արժեք,

 հյուրանոցային արտադրանքի անհատականությունը, որը արտահայտվում է հյուրանոցի գործունեության կազմակերպման պայմաններում, հաճախորդի անհատական պահանջները կատարելու պատրաստակամությամբ,

 հյուրանոցային արտադրանքի չկողմնորոշվածությունը և որակի չափանիշների սուբյեկտիվությունը, որը կախված է փոփոխական պարամետրերից(նորաձևություն, ճաշակ, առողջական վիճակ, հաճախորդի սոցիալական դիրք, անձնակազմի սթրեսակայունություն և այլն),

 արտաքին գործոններից կախվածությունը (եղանակային պայմաններ,ֆորսմաժորային իրավիճակներ, սեզոնայնություն և այլն):

Տարբեր հեղինակներ հյուրընկալություն հասկացությունը տարբեր կերպ են բնորոշել:

Ըստ Լ. Վագենի հյուրընկալության ինդուստրիան զբոսաշրջության բաղադրիչներից է, որը զբաղվում է զբոսաշրջիկների տեղաբաշխմամբ, սննդի ժամանցային ծառայությունների մատուցմամբ:

Ըստ Ջ. Ուոքերի հյուրընկալության ինդուստրիան միավորում է զբոսաշրջությունը, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը, հասարակական սնունդը,հանգիստը, զվարճանքը, կոնֆերանսների, քննարկումների կազմակերպումը:

Համաձայն Ն. Ուեբստերի հյուրընկալության ինդուստրիան ձեռնարկատիրական ոլորտ է, որը ներառում է սպասարկման այնպիսի տեսակներ, որոնք հիմնվում են հյուրընկալության սկզբունքների վրա, բնորոշվում են հյուրերի նկատմամբ առատաձեռնությամբ և բարեհամբուրությամբ:

Ըստ Ռ. Բրայմերի տեսակետի հյուրընկալության ինդուստրիան ընդհանուր և հավաքական հասկացություն է, ձեռնարկատիրության բոլոր այն ոլորտների համար, որոնք մասնագիտանում են հյուրերի ընդունելության և սպասարկման գործում: Ըստ այդմ՝ հյուրընկալության ինդուստրիայի հիմնական ուղղություններն են հասարակական սնունդը, տեղաբաշխումը, փոխադրումները և հանգիստը:

Այսպիսով, հյուրընկալության ինդուստրիան գործունեության բարդ և համալիր ոլորտ է, տնտեսական համալիրի բաղադրիչ, որն ուղղված է այցելության ընաթցքում մարդկանց բոլոր տեսակի ցանկությունների և պահանջմունքների բավարարմանը, սպասարկմանը՝ համապատասխան ծառայությունների տրամադրման միջոցով:

Ինչպես տնտեսության ցանկացած ոլորտ, հյուրընկալության ինդուստրիան ևս կարիք ունի որոշակի կառուցվածքի և ներքին ամբողջականության: