April 18

Ազգային գրադարանի վերլուծություն💛

Ողջույն: Ուզում եմ խոսել ազգային գրադարանի առավելություններից ու թերություններից: Գրանցվել եմ օնլայն ու մոտեցել եմ քարտս վերցնելու համար… Ինձ ու ընդհանրապես բոլոր սովորական մարդկանց համար առաջին տպավորությունը կարևոր ու տպավորիչ է, սակայն հենց առաջին այցիս ժամանակ շատ վատ վերաբերմունքով սպասարկեցին: Երեք օր առաջ արդեն գիրք էի պատվիրել ու պետք է մոտենայի վերցնելու… ինձ ուղարկեցին ընդհանուր ընթերցասրահ, սակայն այնտեղ պարզվեց, որ պատվիրածս գիրքը մերժվել է, հարցրեցի ինչու՞, ասեցին չգիտենք: Հետո հետ վերադարձան ասելով, որ պետք է գնամ դիմացի շենք, քանի որ պատվիրածս գիրքն այնտեղ է… իսկ թե ինչու՞, նրանք էլի այդպես էլ չիմացան: Առավելությունն այն է, որ շատ գեղեցիկ էր գլխավոր ընթերցասրահ տանող ճանապարհն ու հենց գլխավոր ընթերցասրահը: Ինձ դուր էր գալիս այդ լռությունը: Այդ խառնաշփոթությունն ու աշխատակիցների ոչ բարեհամբույր լինելը միայն վատ ազդեցին առաջին տպավորության վրա: Սակայն երկրորդ, երրորդ և ավելի այցելություններս ապացուցեցին այդ տպավորությունը…Կցանկանայի նշել ևս մեկ թերություն, գիրքը պատվիրելիս ինչքան էլ նշված է որտեղ է գտնվում գիրքը, չես կարող վստահ լինել որ դա ճիշտ է, քանի որ շատ անգամներ եմ փորձել ու գիրքը պարզվել է , որ մեկ այլ շենքում կամ ուրիշ հարկում է գտվում:  Հիմա կմտածեք միայն թերություններն էի նշում, իրականում ուղղակի ցանկանում եմ ուղղենք  այս չնչին թերությունները, որոնք մեծ կարևորություն ունեն, քանի որ հիմա գիրք կարդացող մարդկանց քանակը նվազել է, գոնե նրանք էլ չվերանան վերաբերմունքի կամ չտեղեկացված լինելու պատճառով: Շնորհակալություն:


Posted April 18, 2022 by manukyantamara in category Մասնագիտական

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*