July 5

Արատես…💛

Ինչպես գիտենք բոլորս, Արատեսը սեբաստացիների անպակաս մասնիկն է։ Ինչպես տարվա բոլոր եղանակներին, այնպես էլ այս ամառ մեր խումբն ուղևորվեց այնտեղ` վայելելու իր հանգիստն ու նոր շունչ տալու Արատեսին։

Հավաքվել էինք երկրորդ ու երրորդ կուրսերով, իսկ ուսուցիչներից մեզ հետ էին պատվելի Թամարը, ընկեր Նելլին և ընկեր Մարիամը (ռուսերենի ուսուցչուհին)։)

Առավոտյան ժամը 08:30 հավաքվեցինք, որպեսզի առևտուր անենք Արատեսում երեք օր ապրելու համար։) Ժամը 09:30 շարժվեցինք։

Առաջին օրը` մինչև Արատես հասնելը, կանգառ արեցինք Վաղաշենում։ Այցելեցինք Սևանի ափ, հիացանք Հայաստանի “ծովով”, զրուցեցինք Վաղաշենի ճամբարականների հետ, մի քիչ խաղացինք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Ճանապարհին նաև կանգ առանք Բերդկունքում, որի նկարները կտեղադրեմ պատումի վերջում։ Իսկ հետո հասանք Արատես, տեղավորվեցինք մեր սենյակներում, արդեն ժամը 6-ն էր։ Ընթրեցինք, ու խարույկի շուրջ տեղավորվեցինք, մեր հետաքրքիր խաղերը սկսելու համար։ Ժամը 22:00 պառկեցինք քնելու։

 

Օր 2

Արթնացել ենք ժամը 08:00 լվացվել ու գնացել ենք նախաճաշելու։ Նախաճաշից հետո ամեն ինչ հավաքեցինք, մի փոքր հանգստացանք որպեսզի հողը մշակենք և քախան անենք։ Դա աղջիկները իհարկե, իսկ քոլեջի տղաները վերակառուցեցին վրանը։ Հետո մեր սիրելի ընթերցումներն արեցինք պատվելի Թամարի հետ։ Ճաշեցինք, հանգստացանք, ամեն մեկս մեր գործերով զբաղվեցինք մինչև 19:00, իսկ ընթրիքից հետո հավաքվեցինք խարույկի շուրջ մինչև ուշ գիշեր…

Օր 3

Քանի որ ուշ էինք քնել, բայց առավոտյան պետք է գնայինք, բոլորով մեկ մարդու պես ժամը 08:00 արթնացանք, հավաքեցինք սենյակներն ու մեր իրերը, քանի որ պետք է նոր խմբեր ժամանեին Արատես։ Ավտոբուսը պետք է գար ժամը 10:00- 12:00 ընկած ժամանակահատվածում, սակայն այն եկավ ժամը 16:30 և մենք մինչ այդ ոչինչ չունեինք անելու, քանի որ 70 նոր մարդիկ արդեն Արատեսում էին….

Ժամը 21:00 հասանք եկեղեցու բակ և գնացինք միմյանց հրաժեշտ տալով..💛

 

Վլոգը ստորև`