September 28

Sovorir.online💛

Ողջույն։ Ես սովորիր օնլայնի մասնակից եմ արդեն 5 ամիս։ Մենք դասընթացը սկսել ենք ամսի 20-ին։ Սկիզբը հետաքրքիր էր, քանի որ նոր գիտելիքների ձեռքբերուման շեմ էր հանդիսանում։ Դասերը սկզբում լսում էինք, հետո բոտի միջոցով պատասխանում էինք հարցերին։ Իսկ հետո անցանք արդեն գործնական առաջադրանքներին։ Մենք լսում էինք դասը, որից հետո (եթե անկեղծ լինեմ այդքան էլ հասկանալի չէր, ու լեցուն էր դժվար բառերով և ես բավականին հեռու լինելով այս ոլորտից չէի հասկանում և անընդհատ փնտրում էի բառերը համացանցում) ուղարկում էին մեզ գործնականը, որի վրա պետք է աշխատեինք, ես անում և ուղարկում էի իրենց բոտին, սակայն ոչ մի պատասխան չկար։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ բոտին ստուգելու համար սխալ եմ գրել առաջադրանքս, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել, ու գնալով հասկանում էի որ անիմաստ եմ անում, քանի որ չէի էլ իմանում ճիշտ եմ արել, թե սխալ… Քանի որ սկսեց ավելի բարդանալ , ես արդեն չէի կարողանում հասկանալ դասերը և կորում էր դասերը շարունակելու ցանկությունը։ Եթե լինի հնարավորություն կազմակերպված կերպով շարունակելու այս ամենը և ավելի մասնագիտացված և պրակտիկ, ես մեծ սիրով կշարունակեմ:)


Posted September 28, 2022 by manukyantamara in category Անհատական նախագծեր💛

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*