October 1

Ապրանքափողային հարաբերություններ/Դրանց սկզբունքներն ու տնտեսական մեկնաբանությունը

Ապրանքափողային հարաբերություններ/Դրանց սկզբունքներն ու տնտեսական մեկնաբանությունը։

ԱՓԱ- Ապրանք- Փող- Ապրանք

Փողը դա միակ ապրանքն է, որը չի կարելի օգտագործել այլ կերպ, քան ազատվել դրանցից։ Մարդիկ ամեն ինչ կանեն փողի համար, իսկ փողը ամեն ինչ կանի մարդկանց համար։ Փողը դա գրավիչ, կրկնվող, դիմակները փոփոխող գաղտնիք է։ Փողը առաջացել է ապրանքից։ Փողը կապված է ապրանքի հետ, դրա արտադրության և փոխանակման հետ։ Ապրանքը դա, մարդու աշխատանքի ցանկացած գործունեության արդյունքն է, որը պետք է ոչ միայն օգտագործվի այլ նաև փոխանակվի։ Ապրանքի հատկությունը և արժեքը արտահայտվում է մարդկային պահանջմունքների բավարարման հատկության մեջ։ Այն կոչվում է սպառողական արժեք։ Այն առարկան, որը չունի սպառողական արժեք, չի համարվում ապրանք, քանի որ ոչ ոքի պետք չի։

Ապրանքը այն առարկան է, որը ունի սպառողական արժեք։

Առաջին փողի առաջացման պատճառը հայտնաբերվեց, երբ բարդացավ ապրանքների փոխանակման գործընթացը։
Անհրաժեշտ էր գտնել այնպիսի ապրանք, որի միջոցով հնարավոր կլիներ որոշել այլ ապրանքների արժեքը, անկախ իրենց օգտագործման պահանջմունքից։ Այդ ապրանքը դարձավ այլ ապրանքների արժեքի հավասարազորը։ Այդպես առաջացավ «ապրանքների ապրանքը»` փողը։
Փողի տեսքով հանդես էին գալիս տարբեր ապրանքներ` թանկարժեք մորթիներ, խխունջներ, թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներ` արծաթը և ոսկին։ Փողը պետք է համապատասխանի երկու կարևոր պահանջների։ Պետք է լինի տարածված, պիտի ունենա բավականին արժեք և ապահովված լինի դրա արտադրության դժվարությամբ։

Ֆիզիկական փողի հատկությունները
1. Ավելի բարձր արժեք քան այլ ապրանքները,
2. Սահմանափակ քանակ,
3. Կոմպակտ (արժեքը բարձր, բայց չափերը հարմար) , որպեսզի կարողանաս հեշտ տեղափոխես,
4. Մանր մասերի մասնատվելու ունակություն,
5. Ֆիզիկական երկարակյացություն

Ապրանքը և իր հատկությունները/ Արժեքի օրենքը

Ապրանքը օժտված է երկու արժեքով, առաջինը սպառողական արժեք, փոխանակման արժեք ` ապրանքի հատկությունը, որը թույլ է տալիս փոխանակել այն այլ ապրանքներով համապատասխան չափերով։
Փոխանակման արժեքի հետևում թաքնված է ապրանքի գինը, որը արտահայտվում է փողով։


Posted October 1, 2022 by manukyantamara in category Տնտեսագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*